2008
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2008թ. Հոկտեմբեր


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ծրագրեր ապագայի համար

Պատրաստվեք բարի ազդեցություն թողնել աշխարհում: Կրթություն ստացեք և խանդավառությամբ սովորեք: Հաճախեք սեմինարիա:

Ես վերադարձա միսիայից աշխատանքի մեծ հույսեր փայփայելով: Ես աշխատել էի նախկինում, սակայն մասնագիտություն չունեի, այսպիսով ես արեցի ինչ կարող էի աշխատանք գտնելու համար, բայց երբեք բավարարված չէի և իմ ապագա կյանքում չէի կարողանում տեսնել որևէ առաջընթաց:

Ես միշտ ցանկանում էի սովորել, բայց չէի կարող վճարել իմ ուսման համար, իսկ ընտանիքս այն վիճակում չէր, որ օգներ ինձ:

Երբ սկսեց գործել Կրթական Մշտական Հիմնադրամը, ես ապագաս փոխելու հնարավորություն տեսա: Ինձ օգնելու համար վստահեցի Երկնային Հորը և, այսպիսով, Նրա ոգեշնչմամբ ընտրեցի մի դասընթաց:

Ես ընտրեցի բուժքրոջ մասնագիտությունը: Իմ ուսումը պահանջում էր շատ պարապմունքներ և նվիրում: Բայց ես խանդավառված էի բուժքրոջ մասնագիտությամբ: Ավարտելուց երեք ամիս անց, ես կարողացա աշխատանք գտնել Բրազիլիայի Ալագոաս քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկում:

Ես շատ ծրագրեր ունեմ ապագայի համար: Ծրագրում եմ խորացնել կրթությունս բուժքրոջ մասնագիտության մեջ և սկսել եմ ետ վճարել իմ վարկը, որպեսզի ուրիշներն էլ կարողանան օգտվել կրթություն ստանալու հնարավորությունից և այն օրհնություններից, որոնք գալիս են դրա հետ: