Մովսես 5
նախորդ հաջորդ

Գլուխ 5

(1830թ. հունիս – հոկտեմբեր)

Ադամը և Եվան երեխաներ են ծնում – Ադամը զոհ է մատուցում և ծառայում է Աստծուն – Ծնվում են Կայենը և Աբելը – Կայենն ապստամբում է, Սատանային ավելի շատ է սիրում, քան Աստծուն, և դառնում է Կորուստ – Սպանություն ու ամբարշտություն է տարածվում – Ավետարանը քարոզվում է սկզբից ի վեր:

1 Եվ եղավ այնպես, նրանից հետո, երբ ես՝ Տեր Աստվածս, դուրս էի արել նրանց, որ Ադամը սկսեց մշակել երկիրը, և աիշխել դաշտի բոլոր գազանների վրա, և ուտել իր հացն իր ճակատի քրտինքով, ինչպես որ ես՝ Տերս, պատվիրել էի նրան: Եվ Եվան՝ իր կինը, ևս տքնում էր նրա հետ:

2 Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը, և նա որդիներ և ադուստրեր բբերեց նրա համար, և նրանք սկսեցին գբազմանալ և լցնել երկիրը:

3 Եվ այդ ժամանակից ի վեր, Ադամի որդիներն ու ադուստրերն սկսեցին երկրի վրա բաժանվել երկու-երկու, և հողը մշակել, և հոտեր պահել, և նրանք նույնպես ծնեցին որդիներ և դուստրեր:

4 Եվ Ադամն ու Եվան՝ նրա կինը, կանչեցին Տիրոջ անունը, և նրանք լսեցին Տիրոջ ձայնը աԵդեմի պարտեզի կողմից, որը խոսում էր նրանց հետ, և նրանք չէին տեսնում նրան. քանզի նրանք զրկված էին նրա բներկայությունից:

5 Եվ նա պատվիրաններ տվեց նրանց, որ նրանք պետք է աերկրպագեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց հոտերի բառաջնեկներին պետք է ընծա մատուցեն Տիրոջը: Եվ Ադամը գհնազանդ էր Տիրոջ պատվիրաններին:

6 Եվ շատ օրեր անց Տիրոջ ահրեշտակը հայտնվեց Ադամին՝ ասելով. Ինչո՞ւ ես դու բզոհ մատուցում Տիրոջը: Եվ Ադամն ասաց նրան. Ես չգիտեմ, գիտեմ միայն, որ Տերն է պատվիրել ինձ:

7 Եվ ապա հրեշտակը խոսեց՝ ասելով. Դա Հոր Միածնի ազոհաբերության բնմանությունն է, որը լի է գշնորհով և ճշմարտությամբ:

8 Ուստի դու պետք է ամեն ինչ անես Որդու աանունով, և դու պետք է բապաշխարես և գկանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով:

9 Եվ այդ օրը աՍուրբ Հոգին իջավ Ադամի վրա, որը վկայում է Հոր և Որդու մասին՝ ասելով. Ես Հոր բՄիածինն եմ ի սկզբանե, այսուհետև և հավիտյան, և քանի որ դու գընկել ես, դու կարող ես դփրկագնվել, և նաև ողջ մարդկությունը, նույնիսկ բոլոր նրանք, ովքեր կկամենան:

10 Եվ այդ օրը, Ադամն օրհնեց Աստծուն և ալցված էր, և սկսեց բմարգարեանալ երկրի բոլոր ընտանիքների վերաբերյալ՝ ասելով. Օրհնյալ է Աստծո անունը, քանզի իմ օրինազանցության հետևանքով աչքերս բացվել են, և այս կյանքում ես գուրախություն կունենամ, և կրկին, դմարմնի մեջ, ես կտեսնեմ Աստծուն:

11 Եվ աԵվան՝ նրա կինը, լսեց բոլոր այս բաները, և ուրախացավ՝ ասելով. Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք բսերունդ չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին:

12 Եվ Ադամն ու Եվան օրհնեցին Աստծո անունը, և նրանք բոլոր բաները ահայտնի դարձրեցին իրենց որդիներին ու դուստրերին:

13 Եվ աՍատանան եկավ նրանց մեջ՝ ասելով. Ես էլ եմ Աստծո որդի. և նա պատվիրեց նրանց՝ ասելով. Մի՛ հավատացեք. և նրանք բչհավատացին, և նրանք Սատանային ավելի շատ գսիրեցին, քան Աստծուն: Եվ այդ ժամանակից ի վեր, մարդիկ սկսեցին լինել դմարմնական, զգայական և դիվական:

14 Եվ Տեր Աստվածը աՍուրբ Հոգով ամենուրեք կոչ արեց մարդկանց և պատվիրեց նրանց, որ ապաշխարեն.

15 Եվ բոլոր նրանք, ովքեր ահավատացին Որդուն և ապաշխարեցին իրենց մեղքերից, բկփրկվեն. և բոլոր նրանք, ովքեր չհավատացին և չապաշխարեցին, գկնզովվեն. և խոսքերն առաջ գնացին Աստծո բերանից անխախտ հռչակումով. ուստի, դրանք պետք է կատարվեն:

16 Եվ Ադամն ու Եվան՝ իր կինը, չդադարեցին կանչել առ Աստված: Եվ Ադամը գիտեցավ Եվային՝ իր կնոջը, և նա հղիացավ ու ծնեց աԿայենին, և ասաց. Ես մարդ ստացա Տիրոջից. ուստի, նա չի մերժի նրա խոսքերը: Բայց ահա, Կայենն ականջ չդրեց՝ ասելով. Ո՞վ է Տերը, որ ես պետք է ճանաչեմ նրան:

17 Եվ նա կրկին հղիացավ և ծնեց նրա եղբորը՝ աԱբելին: Եվ Աբելն բականջ դրեց Տիրոջ ձայնին: Եվ Աբելը ոչխարների հովիվ էր, բայց Կայենը երկրագործ էր:

18 Եվ Կայենը Սատանային ավելի շատ ասիրեց, քան Աստծուն: Եվ Սատանան հրամայեց նրան՝ ասելով. Ընծա բմատուցիր Տիրոջը:

19 Եվ որոշ ժամանակ անց եղավ այնպես, որ Կայենը հողի պտղից ընծա մատուցեց Տիրոջը:

20 Եվ Աբելը՝ նա նույնպես ընծայեց իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից: Եվ Տերն ընդունեց Աբելին ու նրա աընծան.

21 Բայց Կայենին ու նրա աընծան նա չընդունեց: Արդ, Սատանան գիտեր դա, և դա հաճելի էր նրան: Եվ Կայենը շատ բարկացել էր ու իր երեսը կախել:

22 Եվ Տերն ասաց Կայենին. Ինչո՞ւ ես բարկացել: Ինչո՞ւ ես երեսդ կախել:

23 Եթե բարին գործես, դու ակընդունվես: Իսկ եթե բարին չգործես, մեղքը դռան շեմին է, և Սատանան ցանկանում է տիրել քեզ. և եթե դու ականջ չդնես իմ պատվիրաններին, ես քեզ կհանձնեմ, և քեզ հետ կլինի նրա ցանկության համաձայն: Եվ դու կիշխես նրա վրա.

24 Քանզի, այսուհետև, դու կլինես նրա ստերի հայրը. դու կկոչվես աԿորուստ. քանզի դու նույնպես եղել ես աշխարհից առաջ:

25 Եվ պիտի ասվի գալիք ժամանակներում, որ այս ապղծությունները եկել են Կայենից. քանզի նա մերժեց ավելի մեծ խորհուրդը, որը տրվել էր Աստծուց. և սա է անեծքը, որը ես կդնեմ քեզ վրա, եթե դու չապաշխարես:

26 Եվ Կայենը բարկացավ և այլևս չլսեց Տիրոջ ձայնը, ոչ էլ Աբելին՝ իր եղբորը, որը սրբությամբ էր քայլում Տիրոջ առաջ:

27 Եվ Ադամն ու իր կինը Կայենի և նրա եղբայրների համար սգացին Տիրոջ առաջ:

28 Եվ եղավ այնպես, որ Կայենը կնության վերցրեց իր եղբայրներից մեկի դստերը, և նրանք Սատանային ավելի շատ ասիրեցին, քան Աստծուն:

29 Եվ Սատանան ասաց Կայենին. Երդվիր ինձ կոկորդովդ, և եթե պատմես դա, դու կմահանաս. և երդվել տուր քո եղբայրներին իրենց գլխով, և կենդանի Աստծով, որ նրանք չպատմեն. քանզի եթե պատմեն, նրանք անպայման կմեռնեն. և դա, որպեսզի քո հայրը չիմանա այդ մասին. և այսօր ես քո եղբայր Աբելին կհանձնեմ քո ձեռքը:

30 Եվ Սատանան երդվեց Կայենին, որ կգործի ըստ նրա հրամանների: Եվ բոլոր այս բաներն արվեցին գաղտնի:

31 Եվ Կայենն ասաց. Իրավ ես Մահանն եմ, այս մեծ գաղտնիքի վարպետը, որ կարողանամ ասպանել և շահ ստանալ: Ուստի Կայենը կոչվեց Վարպետ բՄահան, և նա պարծենում էր իր ամբարշտությամբ:

32 Եվ Կայենը գնաց դաշտ, և Կայենը խոսեց Աբելի՝ իր եղբոր հետ: Եվ եղավ այնպես, որ մինչ նրանք դաշտում էին, Կայենը վեր կացավ իր եղբոր՝ Աբելի դեմ, և սպանեց նրան:

33 Եվ Կայենը ապարծեցավ այն բանով, ինչ նա արել էր՝ ասելով. Ես ազատ եմ. անկասկած, իմ եղբոր հոտերն ընկել են իմ ձեռքը:

34 Եվ Տերն ասաց Կայենին. Ո՞րտեղ է Աբելը՝ քո եղբայրը: Եվ նա ասաց. Ես չգիտեմ: Մի՞թե ես եղբորս ապահապանն եմ:

35 Եվ Տերն ասաց. Այդ ի՞նչ ես արել: Եղբորդ արյան ձայնը գետնից աղաղակում է առ ինձ:

36 Եվ արդ, դու անիծյալ կլինես երկրից, որը բացել է իր բերանը՝ քո եղբոր արյունը քո ձեռքից ընդունելու համար:

37 Երբ որ հողը մշակես, այն քեզ այլևս չի տա իր ուժը: աԹափառական և աստանդական կլինես երկրի վրա:

38 Եվ Կայենն ասաց Տիրոջը. Սատանան ագայթակղեց ինձ իմ եղբոր հոտերով: Եվ նաև ես բարկացած էի. քանզի նրա ընծան դու ընդունեցիր և ոչ իմը. իմ պատիժն ավելի մեծ է, քան կարող եմ տանել:

39 Ահա, այսօր դու ինձ հեռացրեցիր Տիրոջ երեսից, և քո երեսից ես թաքնված կլինեմ. և ես թափառական և աստանդական կլինեմ երկրի վրա. և կլինի այնպես, որ ով որ ինձ գտնի, կսպանի ինձ, իմ անօրինությունների պատճառով, քանզի դրանք ծածկված չեն Տիրոջից:

40 Եվ ես՝ Տերս, ասացի նրան. Ով որ քեզ սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ կառնվի: Եվ ես՝ Տերս, Կայենի վրա անշան դրեցի, որ չլինի թե նրան գտնողը սպանի նրան:

41 Եվ Կայենը զրկվեց Տիրոջ աներկայությունից, և իր կնոջ ու իր եղբայրներից շատերի հետ բնակվեց Նայիդ երկրում, Եդեմի արևելքում:

42 Եվ Կայենը գիտեցավ իր կնոջը, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին, և նա նույնպես ծնեց շատ որդիներ ու դուստրեր: Եվ նա մի քաղաք կառուցեց և այդ աքաղաքի անունը կոչեց իր որդու՝ Ենոքի անունով:

43 Եվ Ենոքի համար ծնվեց Գայիրադը և այլ որդիներ ու դուստրեր: Եվ Գայիրադը ծնեց Մայիելին, և այլ որդիներ ու դուստրեր: Եվ Մայիելը ծնեց Մաթուսայելին, և այլ որդիներ ու դուստրեր: Եվ Մաթուսայելը ծնեց Ղամեքին:

44 Եվ Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունն Ադդա, իսկ մյուսի անունը Սելլա:

45 Եվ Ադդան բերեց Հոբելին. նա վրանաբնակների և խաշնարածների հայրն էր. և նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների ու սրնգահարների հայրն էր:

46 Եվ Սելլան՝ նա բերեց նաև Թոբել-Կայենին՝ արույրի և երկաթի ամեն արհեստավորի ուսուցչին: Եվ Թոբել-Կայենի քրոջ անունը Նաաման դրեցին:

47 Եվ Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. Լսեք իմ ձայնը, դո՛ւք, Ղամեքի կանայք, ականջ դրեք իմ խոսքերին. քանզի ես մարդ եմ սպանել՝ ի խորոց ինձ, և մի երիտասարդ՝ ի ցավս ինձ:

48 Եթե Կայենի վրեժը պիտի առնվեր յոթնապատիկ, արդարև, Ղամեքինը պիտի լինի այոթանասուն և յոթնապատիկ.

49 Քանզի Ղամեքն աուխտի մեջ էր մտել Սատանայի հետ, Կայենի նման, որով նա դարձել էր Վարպետ Մահան, այն մեծ գաղտնիքի վարպետը, որը Կայենին տրվել էր Սատանայի կողմից . և Գայիրադը՝ Ենոքի որդին, իմանալով նրանց գաղտնիքը, սկսեց հայտնել այն Ադամի որդիներին.

50 Ուստի Ղամեքը, բարկացած լինելով, սպանեց նրան, ոչ թե ինչպես Կայենն իր եղբայր Աբելին՝ շահ ստանալու համար, այլ սպանեց նրան երդման համար:

51 Քանզի, Կայենի օրերից ի վեր կար մի ագաղտնի խմբակցություն, և նրանց գործերը խավարում էին, և նրանք գիտեին՝ ամեն մարդ իր եղբորը:

52 Դրա համար Տերն անիծեց Ղամեքին և նրա տունը և բոլոր նրանց, ովքեր ուխտ էին կապել Սատանայի հետ. քանզի նրանք չէին պահում Աստծո պատվիրանները, և դա հաճելի չէր Աստծուն, և նա չծառայեց նրանց, և նրանց գործերը պղծություններ էին և սկսեցին տարածվել բոլոր մարդկանց աորդիների մեջ: Եվ դա մարդկանց որդիների մեջ էր:

53 Իսկ մարդկանց դուստրերի մեջ այս բաները չէին խոսվում, որովհետև Ղամեքը գաղտնիքն ասել էր իր կանանց, և նրանք ապստամբել էին նրա դեմ և հայտարարել այս բաներն ամենուրեք, և կարեկցանք չէին ունեցել.

54 Ուստի Ղամեքն արհամարհվեց, և դուրս գցվեց, և չէր գալիս մարդկանց որդիների մեջ, որ չլիներ թե մեռներ:

55 Եվ այդպես, ախավարի գործերն սկսեցին գերակշռել բոլոր մարդկանց որդիների մեջ:

56 Եվ Աստված անիծեց երկիրը դառն անեծքով, և բարկացած էր ամբարիշտների վրա, բոլոր մարդկանց որդիների վրա, որոնց նա արարել էր.

57 Քանզի նրանք ականջ չէին դնում նրա ձայնին, ոչ էլ հավատում էին նրա աՄիածին Որդուն, այսինքն՝ նրան, ում նա հայտարարել էր, որ պիտի գա ժամանակների գագաթնակետին, որը նախապատրաստվել էր աշխարհի հիմնադրումից առաջ:

58 Եվ այդպես, աԱվետարանը սկսեց քարոզվել ի սկզբանե, հայտարարվելով Աստծո ներկայությունից ուղարկված սուրբ բհրեշտակների կողմից, և նրա սեփական ձայնով, և Սուրբ Հոգու գպարգևով:

59 Եվ այդպես, բոլոր բաները հաստատվեցին Ադամի համար, սուրբ արարողությամբ, և Ավետարանի քարոզմամբ, և հրամանագրի արձակմամբ, որ այն պիտի լինի աշխարհում, մինչև նրա վերջը. Եվ դա այդպես եղավ: Ամեն: