2018
Սովորել Տիրոջ ձևով
Հոկտեմբեր 2018


Սովորել Տիրոջ ձևով

Ելույթից, որը տրվել է նոր միսիայի նախագահների սեմինարի ժամանակ 2014թ. հունիսի 25-ին:

Հրավիրել Սուրբ Հոգուն լինել ուսուցիչը. սա է կենտրոնական սկզբունքը սովորելու Տիրոջ օրինակում:

Նկար
two girls talking

Իր աշխատանքն արագացնելու համար Տերը մեզանից պահանջում է՝ մշտապես սովորել, փոխվել և առաջ ընթանալ Փրկիչի հանդեպ սիրով:

Մի օրինակ բոլոր բաների համար

1831թ. հունիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված մի հայտնության մեջ Տերը հայտարարեց. «Ես ձեզ կտամ մի օրինակ, բոլոր բաների համար, որպեսզի դուք չխաբվեք. քանզի Սատանան դրսում է, երկրի վրա, և նա առաջ է գնում՝ խաբելով ազգերին» (ՎևՈւ 52.14):

Հետաքրքիր է, որ Տերը մեզ տալիս է «մի օրինակ», այլ ոչ թե «օրինակը» բոլոր բաների համար: Չեմ կարծում, որ Տերը «մի օրինակ, բոլոր բաների համար» արտահայտությամբ առաջարկում է, որ Նա ունի միայն մեկ օրինակ բոլոր իրավիճակների համար: Փոխարենը, Տիրոջ եղանակը ներառում է բազմազան օրինակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր հոգևոր նպատակների հասնելու համար:

Մեր վերջնական նպատակը՝ սովորելու և ուսուցանելու ցանկացած փորձառության մեջ պետք է լինի՝ որոշել և օգտագործել օրինակը կամ օրինակները, որոնք լավագույնս համապատասխանում են մեր կարիքներին, և հասնել ցանկալի ուսումնական արդյունքներին:

Սուրբ Հոգին է ուսուցիչը

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է և Հայտնող, Ուսուցիչ, Մխիթարիչ, Սրբագործող, և Նա հիշեցնում է մեզ ամեն բան (տես Հովհաննես 14.16–17, 26, 3 Նեփի 27.20): Երեց Ջեյմս Ի. Թալմիջը՝ (1862–1933) Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է. «Սուրբ գրություններում Սուրբ Հոգու պաշտոնը նկարագրված է մարդկանց մեջ կատարած Նրա ծառայություններով: Նա Հոր կողմից ուղարկված Ուսուցիչ է, և նրանց համար, ովքեր Նրա ուսման վարձի իրավունքն ունեն, Նա կբացահայտի բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են այդ հոգիների զարգացման համար»:1 Հրավիրել Սուրբ Հոգուն լինել ուսուցիչը. սա է կենտրոնական սկզբունքը սովորելու Տիրոջ օրինակում:

Նկար
young woman reading Preach My Gospel

«Ուսանողն է, ով՝ ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող վկայությունը։ Հավատքով սովորելը պահանջում է ոչ թե պասսիվ համաձայնություն, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանքեր։ Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ կամենում ենք սովորել ու ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց:

Ձեր կարծիքով, միսիոներներն ինչպե՞ս են օգնում ունկնդիրներին սովորել հավատքով: Ստանձնելը և պահելը հոգևոր պարտավորությունները, ինչպես օրինակ՝ ուսումնասիրելը ու աղոթելը Մորմոնի Գրքի մասին, պատվիրաններ պահելը, մասնակցելը Եկեղեցու ժողովներին, ունկնդրից պահանջում են հավատք գործադրել ու գործել: Այս սկզբունքը վերաբերում է բոլոր անդամներին, ներառյալ` ծնողներին, ուսուցիչներին և ղեկավարներին:

Ուսուցանելը, հորդորելը և բացատրելը, որքան էլ դրանք կարևոր են, չեն կարող ունկնդրին, երեխային, ուսանողին կամ անդամին հաղորդել վերականգնված ավետարանի ճշմարտացիությունը: Միայն այն ժամանակ, երբ նրանց հավատը նախաձեռնում է գործողություն և բացում է սիրտ տանող ճանապարհը, Սուրբ Հոգին կարող է տեղ հասցնել հաստատող վկայությունը: Միսիոներները, ծնողները, ուսուցիչներն ու ղեկավարները պետք է սովորեն ուսուցանել Հոգու զորությամբ: Սակայն նրանք ունեն համարժեք կարևորության պարտականություն՝ օգնել ուրիշներին ինքնուրույն սովորել հավատով:

Սովորելու ձևը, որն ես նկարագրում եմ, վեր է պարզ ճանաչողական հասկացողությունից և տեղեկության պահպանումից ու վերհիշումից: Սովորելու ձևը, որի մասին ես խոսում եմ, ստիպում է, որ մենք զարթնենք առ Աստված (տես Ալմա 5.7), հանենք բնական մարդուն (տես Մոսիա 3.19), փոխենք մեր սրտերը (տես Մոսիա 5.2), դարձի գանք առ Տերը և երբեք չհեռանանք (տես Ալմա 23.6): Հավատքով սովորելը պահանջում է սիրտ ու պատրաստակամ միտք (տես ՎևՈւ 64.34), և արդյունք է այն բանի, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքի ուժը տանում է դեպի մեր սիրտը և դնում այն սրտի մեջ: Հավատքով սովորելը չի կարող փոխանցվել ուսուցչից ուսանողին, միսիոներից ունկնդրին դասախոսության, ցուցադրման կամ փորձնական վարժության միջոցով. ընդհակառակը, ուսանողը պետք է հավատք գործադրի և գործի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար:

Սովորելու և ուսուցանելու օրինակ

1. Պատրաստվեք սովորել Եթե դուք մասնակցում եք Կիրակնօրյա Դպրոցի դասերին և լսում եք, որ ձեր ուսուցիչը ներկայացնում է թեման, շատ լավ է: Բայց եթե դուք աշխատել ու պատրաստվել եք, եթե դուք մտածում եք այն բաների մասին, որոնց մասին ձեր ուսուցիչը խնդրել է կարդալ, խորհել և աղոթել նախքան դասը, կարող է տեղի ունենալ Հոգու հզոր զեղում, և Սուրբ Հոգին է դառնում ձեր ուսուցիչը: Պատրաստվածությունը հրավիրում է հայտնություն

2. Փոխգործակցեք, որպեսզի շենանաք Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս հատվածի վրա: «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն» (ՎևՈւ 88.122):

Նկար
young man teaching

Սա Տիրոջ հզոր օրինակներից մեկն է սովորելու և ուսուցանելու համար: Թույլ տվեք առաջարկել մեկ այլ տեսանկյունից դիտարկել այս հատվածը. «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ»: Ո՞վ է ուսուցիչը: Սուրբ Հոգին: Կարո՞ղ է այնպես լինել, որ եթե դուք ցանկանաք, որ Սուրբ Հոգին լինի ուսուցիչը, ապա գործի այս իրավիճակը․ «թող բոլորը միանգամից [չխոսեն]. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ»: Միակը, ով կարող է առաջ բերել այդ շենացումը, Սուրբ Հոգին է:

Շենացնելու համար փոխգործակցությունը հրավիրում է հայտնություն: Այսօր Եկեղեցում մենք ուսումնասիրում և կիրառում ենք սովորելու և ուսուցանելու ավելի զգայուն, ջանասեր և պահանջկոտ օրինակներ։ Արդյո՞ք մենք միշտ կկատարենք այն, ինչ միշտ կատարել ենք, և կստանանք նույն արդյունքները, որոնք միշտ ստացել ենք, կամ արդյո՞ք մենք ավելի շատ կապաշխարենք, կսովորենք, կփոխվենք ու կուսուցանենք Տիրոջ ձևով:

3. Հրավիրեք գործել: Ընդամենը մի պարզ հարց օգնում է հասնել այս նպատակին: Դուք ի՞նչ կանեք շնորհիվ նրա, ինչ սովորել եք: Գործելով ըստ հայտնության, կհրավիրենք ավելի շատ հայտնություն:

Ես աղոթում եմ, որ մենք ընթանանք Տիրոջ արագությանը համընթաց, որ մենք պարզապես չանենք այն, ինչ միշտ արել ենք նույն ձևով:

Ես վկայություն եմ բերում Տեր Հիսուս Քրիստոսի կենդանի իրականության մասին: Ես վկայում եմ, որ Նա ապրում է: Նա հարություն առավ: Նա կանգնած է այս Եկեղեցու գլխին և ղեկավարում է նրա գործերը: Նա բոլորիս խնդրում է ընթանալ Իր արագությանը համընթաց և հետևել այն օրինակներին, որոնք Նա սահմանել է մեզ համար, որ աճենք ու սովորենք:

Հղում

  1. Sես James E. Talmage, The Articles of Faith, 12th ed. (1924), 162: