2018
«Ես ինչպե՞ս կարող եմ Հոգուն իմ տուն հրավիրել, երբ մարդիկ կռվում կամ վիճաբանում են»։
Հոկտեմբեր 2018


«Ես ինչպե՞ս կարող եմ հրավիրել Հոգուն իմ տուն, երբ մարդիկ կռվում կամ վիճաբանում են»։

Նկար
young man looking out the window

Ասեք, որ դուք մեղավոր եք

Երբ վիճում եք և համարում եք, որ եթե ընդունեք ձեր սխալը և ափսոսաք դրա համար, նույնիսկ երբ կարծում եք կամ գիտեք, որ ճիշտ եք, դրանով կօգնեք խաղաղությունը վերականգնել սենյակում: Հետո հեռացեք, լուռ մնացեք, փոխեք թեման կամ գտեք ինչ-որ բան, որի շուրջ կարելի է համաձայնության գալ: Երկար ժամանակ չի պահանջվի, որ Հոգին վերադառնա:

Դիլան Մ. 15 տարեկան, Կալիֆորնիա, ԱՄՆ

Պարզապես սիրեք

Ես պարզել եմ, որ իմ ընտանիքի հանդեպ մաքուր սեր ցուցաբերելով, ես հրավիրում եմ Հոգուն՝ բնակվելու իմ տանը: Մարգարեն խոսեց սիրո մասին, որպես կատալիզատորի, որը փոփոխություններ է առաջացնում, և որպես բալասանի, որը ամոքում է հոգիները: Սիրո հոգին ապահովություն ու խաղաղություն է բերում տուն:

Ջոզեֆ Կ., 18 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ 

Խոսեք ձեր ընտանիքի հետ

Եթե ձեր ընտանիքի անդամները Եկեղեցու անդամ չեն, ասեք նրանց, թե դուք ինչքան վատ եք զգում, երբ նրանք վիճում են, և խնդրեք նրանց կատարելագործել իրենց բնավորությունը: Եթե դա չաշխատի, աղոթեք և փորձեք նորից: Եթե նրանք անդամներ են, հիշեցրեք նրանց, որ նրանք Աստծո զավակներն են, և պետք է խուսափեն վեճերից:

Կարոլինա Ս. 19 տ., Գոյաս, Բրազիլիա

Աղոթել Հոգու համար

Երբ ընտանիքում վիճում են, դժվար է զգալ Հոգու ներկայությունը, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարողանա զգալ այն, եթե արժանավոր եք: Աղոթեք, որ ձեր սրտում ավելանա Տիրոջ Հոգին և լրացուցիչ ուշադրություն դարձրեք ուղարկված հուշումներին: Երկնային Հայրը կարող է օգնել ձեզ խաղաղություն զգալ

Քեյթի Գ., 17 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Փորձեք փոխզիջումներ անել

Խոսեք ձեր ընտանիքի հետ և լուծեք խնդիրը այնպիսի ձևով, որ բոլորը օգուտ քաղեն, կամ կիսվեք որևէ սուրբ գրությունով, երգով ու հիմնով: Կարող եք նաև խնդրել Երկնային Հոր օգնությունը խնդիրը լուծելու համար։ Այս կերպ բոլորը կհանդարտվեն և կկարողանան լուծել խնդիրը առանց գոռգոռալու կամ բռնության: Անշուշտ, Սուրբ Հոգին ձեզ բոլորիդ կլցնի խաղաղությամբ և այլևս չկռվելու ցանկություն կշնորհի բոլորիդ:

Լյուիս Ֆ., 14 տարեկան, Փլայա դել Կարմեն, Մեքսիկա