2018
Ուսուցանված Սուրբ Հոգով
Հոկտեմբեր 2018


Ուսուցանված Սուրբ Հոգով

Նախքան գերագույն համաժողովը, այս երիտասարդները պատրաստված էին ուսուցանվել Հոգով: Ահա թե ինչ են նրանք սովորել տարբեր համաժողովներից, և դրա շնորհիվ ի՞նչ են այլ կերպ կատարում:

Ոգեշնչված հրահանգ

Նկար
Madelyn

Դիմանկարներ չպարունակող նկարները՝ Getty Images

Ինձ ոգեշնչել է գերագույն համաժողովը Մինչ ես լսում էի մեր ղեկավարների հրահանգները՝ ծառայել ուրիշներին, վստահել Քրիստոսին և ամուր կառչել երկաթյա ձողից, զգացի, որ Սուրբ Հոգին վկայում է ինձ, որ այս ավետարանը ճշմարիտ է, և մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք՝ պահելով պատվիրանները և հետևելով Աստծո խոսքին: Ես նպատակներ դրեցի ավելի շատ ծառայել իմ համայնքում և ամրացնել իմ վկայությունը ամենօրյա աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով: Ես գիտեմ, որ Երկնային Հոր դուստրն եմ: Նա ապրում և սիրում է ինձ միշտ և հավիտյան:

Մեդլին Բ., 16 տարեկան, Դելավեր, ԱՄՆ

Հարցերի պատասխանները

Նկար
Isaak

Նախքան գերագույն համաժողովը, ես ունեի երկու հարց. (1) Ինչպե՞ս կարող եմ լավ վերաբերմունք ցուցաբերել և օգնել իմ ընկերներին, երբ նրանք սխալ որոշումներ են կայացնում, և (2) Ինչպե՞ս կարող եմ վկայել Եկեղեցու մասին, որ ինձ չծաղրեն: Համաժողովի ժամանակ Հոգին վկայեց ինձ, որ ես մենակ չեմ: Հիմա ես գիտեմ, որ ուսումնասիրելով սուրբ գրությունները ամբողջ սրտով, ես կստանամ ընկերներիս մասին իմ հարցերի պատասխանները: Ես գիտեմ, որ իմ Հայրը լսում է իմ աղոթքները, և ես կձգտեմ ամեն օր ավելի լավը դառնալ:

Այզեկ Ռ., 13 տարեկան, Պիչինչա, Էկվադոր

Պատրաստված սովորելու

Նկար
Ben

Գերագույն համաժողովի ժամանակ ես այնքան ուժեղ եմ զգում Հոգին: Այն ժամանակից ի վեր, ինչ սկսել եմ հարցեր պատրաստել և հոգևոր առումով ինքնուրույն պատրաստվել համաժողովին, իմ կյանքը մի ուրիշ իմաստ է ստացել, և ես կարողացել եմ այնքան շատ բան սովորել յուրաքանչյուր ելույթից: Ես այնքան երախտապարտ եմ մարգարեների և առաքյալների համար, և գիտեմ, որ նրանք ուղարկված են Երկնային Հոր կողմից մեզ ղեկավարելու և առաջնորդելու համար:

Բեն Հ., 17 տարեկան, Կենտուկի, ԱՄՆ

Աճելու հրավեր

Նկար
Vincente

Գերագույն համաժողովը ամրապնդեց Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու իմ ցանկությունը: Այն օգնեց ինձ իմանալ և հասկանալ, որ սա ճշմարիտ Եկեղեցի է, որը մեզ լույս ու երջանկություն է բերում: Ես զգում եմ, որ ամեն օր Հոգին հրավիրում է ինձ աճել ու կարդալ Մորմոնի Գիրքը ավետարանի մասին ավելի ամուր վկայություն ձեռք բերելու համար: Ես հավատում եմ, որ իմ Երկնային Հայրը ցանկանում է, որ ես ականջալուր լինեմ այս ոգեշնչված ուղերձներին:

Վիսենտե Ա., 16 տարեկան, Չիլի

Փնտրել Լույսը

Նկար
Olivia

Նախանցյալ տարի ես մարտահրավերներ ունեցա: Իմ հայրը պայքարում էր քաղցկեղի դեմ, և մեր քաղաքում տեղի ունեցան մի քանի ահաբեկչություններ: Ես շատ անհանգստացած էի և ցանկանում էի իմանալ՝ ինչպես կարող եմ խաղաղություն զգալ, երբ վախենում էի իմ ֆիզիկական և հոգևոր ապահովության համար: Գերագույն համաժողովից ես իմացա, որ մենք կարող ենք խաղաղություն զգալ, երբ ապրենք առաքինի կյանքով, սրտերը՝ հավատով լի, և պահենք հավերժության հեռանկարը: Ես ոգեշնչված դիմեցի Քրիստոսին դժվարին ժամանակներում՝ իմ սեփական հասկացողությանն ապավինելու փոխարեն: Ես գիտեմ, որ կարող եմ հաղթահարել խավարի ազդեցությունները՝ փնտրելով Քրիստոսի լույսի պայծառությունը:

Օլիվիա Հ., 17 տարեկան, Բելգիա