2018
Արդյո՞ք վկայությունն ավելին է, թե այն պարզապես զգացմունք է:
Հոկտեմբեր 2018


Նշանակետին

Արդյո՞ք վկայությունն ավելին է, թե այն պարզապես զգացմունք է:

Նկար
young woman reading the Book of Mormon

Վկայությունն այն է, ինչի մասին Փրկիչը խոսում էր, երբ Պետրոսին ասաց. «Մարմինը եւ արիւնը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է» (Մատթեոս 16.17): Դա գիտելիք է Աստծուց, որը հայտնի է դարձվել Սուրբ Հոգու կողմից:

Սուրբ Հոգին խոսում է մի ձայնով, որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում, բայց այն գալիս է թե՛ «քո մտքում, թե՛ քո սրտում» (ՎևՈւ 8.2, շեշտադրումն ավելացված է)՝ մեր մտքերը, ինչպես նաև մեր զգացումները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նկարագրել է հայտնության ոգին՝ որպես զգացում «մաքուր խելամտության, որը հոսում է ձեր մեջ, [տալով] ձեզ գաղափարների հանկարծակի հարվածներ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 132):

Երբ մենք մեր մտքերն ու սրտերը՝ մեր խոհերը, զգացմունքները և ցանկությունները դարձնում ենք դեպի Տերը, Նա կարող է խոսել մեր մտքերի և սրտերի հետ Սուրբ հոգու մեղմ, հանդարտ ձայնով: Երբ Նա զբաղեցնում է մեր մտքերը, որոշակի զգացմունքներ և խոհեր, կարծես, հոսում են դեպի մեզ: Սա է այն վկայությունը, որը Նա տալիս է մեզ: