2018
Ո՞ւր է գնում տասանորդի գումարը
Հոկտեմբեր 2018


Ինչին ենք մենք հավատում

Ո՞ւր է գնում տասանորդի գումարը

Ի՞նչ է տեղի ունենում այն գումարի հետ, որը դուք մուծում եք որպես տասանորդ:

Նկար
where tithing money goes
  • Դուք գումար եք վաստակում:

  • Դուք նվիրաբերում եք ձեր եկամտի 10 տոկոսը որպես տասանորդ (տես ՎևՈւ 119):

  • Դուք ձեր տասանորդը տալիս եք ձեր եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամին կամ ներկայացնում եք առցանց donations.lds.org:

  • Եկեղեցու գլխավոր գրասենյակում, Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Նախագահող Եպիսկոպոսությունը կազմում են Տասանորդի Տնօրինման Խորհուրդը (տես ՎևՈւ 120): Ինչպես հրահանգված է Տիրոջ կողմից, նրանք կայացնում են ոգեշնչված որոշումներ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործվեն այս սուրբ ֆոնդերը:

Տասանորդը կարող է օգտագործվել.

  • Տաճարների, եկեղեցիների և Եկեղեցու սեփականություն հանդիսացող այլ շենքերի կառուցման և պահպանման համար

  • Եկեղեցու կրթական ծրագրերի իրականացման համար

  • Սուրբ գրությունների և այլ նյութերի տպագրության համար

  • Ընտանիքի պատմության հետազոտության կատարման համար

  • Բարօրության ծրագրի և մարդասիրական նախաձեռնությունների իրականացման համար

  • Միսիոներական աշխատանքի կատարման համար

  • Եկեղեցու միջոցառումների կազմակերպման համար՝ ծխի և ճյուղի անդամների միջև ընկերակցությունը զարգացնելու նպատակով

Նկարը` Դեյվիդ Գրինի