2018
Ստանալ օգնություն ուրիշներին օգնելու համար
Հոկտեմբեր 2018


Սպասավորության սկզբունքները

Ստանալ օգնություն ուրիշներին օգնելու համար

Ինչպե՞ս ենք ընդգրկում ուրիշներին, երբ մենք օգնության կարիք ունենք սպասավորելու մեր ջանքերն իրականացնելու համար։ Մասնակցեք սպասավորության հարցազրույցներին և առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներին:

Նկար
two women talking

Երբ ցրված կարծրախտ հիվանդությունը անվասայլակին գամեց Քեթիին, նա պարզեց, որ օգնության կարիք ունի ամեն գիշեր անվասայլակից անկողին տեղափոխվելու համար: Աշխատանքը չափազանց դժվար էր մեկ անդամի համար: Ուստի երեցների քվորումը խորհրդակցեց նրա իրավիճակի վերաբերյալ և որոշեց ժամանակացույց կազմել:1

Երբ մենք ծանոթանում ենք նրանց կարիքներին և ուժեղ կողմերին, ում ծառայում ենք, մենք հասկանում ենք, որ օգնության կարիք ունենք՝ նրանց կարիքները հոգալու համար։ Սպասավորության հարցազրույցները և առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովները երկու հնարավորություններ են՝ քննարկելու, թե ինչպես պատշաճորեն ընդգրկել ուրիշներին:

Սպասավորության հարցազրույցներ

Այս եռամսյակային հարցազրույցները սպասավորող քույրերի և Սփոփող Միության նախագահության կամ սպասավորող եղբայրների և երեցների քվորումի նախագահության միջև միակ պաշտոնական հաշվետվություննե է, որը մենք կազմում ենք նրանց վերաբերյալ, ում սպասավորում ենք: Հարցազրույցը հնարավորություն է տալիս առնվազն եռամսյակը մեկ անգամ (1) խորհրդակցել կցված ընտանիքների և անհատների ուժեղ կողմերի, կարիքների և դժվարությունների մասին, (2) որոշել, թե քվորումը, Սփոփող Միությունը կամ ծխի խորհուրդը ինչ կարիքներ կարող է բավարարել, և (3) ուսուցանվել ղեկավարների կողմից և խրախուսվել սպասավորության ջանքերում։

Երեցների քվորումի նախագահը և Սփոփող Միության նախագահը կարևոր կարիքների մասին հայտնում են անմիջապես եպիսկոպոսին և նրանից ստանում խորհուրդ և ուղղորդում:

Գտեք ավելի շատ տեղեկություն սպասավորության հարցազրույցների մասին՝ այցելելով ministering.lds.org.

Սպասավորության հարցազրույցները դարձնել իմաստալից

Հետևելով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությանն այն մասին, որ սպասավորության ծրագիրը կլինի առանցքային կետը, որի վրա հենվելով Եկեղեցու ընթացքը կտրուկ կփոխվի, Երեց Գարի Սթիվենսոնը, Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Նրա տեսլականի իրականացումը … կարող է կանխատեսվել այն փաստի հիման վրա, թե որքան լավ են եղբայրներն ու քույրերն ուսուցանված և ընդգրկված սպասավորության հարցազրույցներում»:2

Չորսը հուշում սպասավորող եղբայրներին և քույրերին.

  • Գնացեք հարցազրույցի՝ խորհուրդ փնտրելով: Պատրաստ եղեք սովորել:

  • Պատրաստ եղեք քննարկել կարիքները, որոնք դուք կարող եք բավարարել:

  • Կենտրոնացեք անհատի ուժեղ կողմերի և ունակությունների վրա, ոչ միայն կարիքների վրա:

  • Կապ հաստատեք նախագահության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք եռամսյակային հարցազրույցների միջև ընկած ժամանակահատվածում:

Հինգ հուշում ղեկավարներին.

  • Կարիք չկա, որ հարցազրույցները երկար լինեն, բայց ծրագրեք բավականաչափ ժամանակ, որպեսզի այցելեք մի վայր, որը թույլ կտա իմաստալից զրույց վարել:

  • Օգտվելով հնարավորությունից, սպասավորեք սպասավորող եղբորը կամ քրոջը:

  • Մի տվեք այնպիսի հարցեր, որոնք տպավորություն են ստեղծում, թե դուք պարզապես հաշվում եք այցելությունները կամ նշում եք կատարվածը («Դուք ավարտե՞լ եք ձեր սպասավորությունը»): Հարցեր տվեք, որոնք կամրացնեն ցանկալի վարքագիծը («Ի՞նչ հուշումներ եք զգացել, երբ աղոթել եք ընտանիքի համար: Ի՞նչ պատահեց, երբ գործեցիք ըստ այդ հուշումների»):

  • Անկեղծորեն լսեք և նշումներ կատարեք:

  • Խորհրդակցեք միասին: Սպասավորության զուգընկերությունները լիազորված են հայտնություն ստանալ նրանց համար, ում նրանք նշանակված են ծառայելու:

Հարցեր և պատասխաններ սպասավորության հարցազրույցների վերաբերյալ

Ի՞նչ է սպասավորության հարցազրույցը։

Այն քննարկում է սպասավորող եղբայրների և երեցների քվորումի նախագահության անդամի միջև կամ սպասավորող քույրերի և Սփոփող Միության նախագահության անդամի միջև այնպիսի միջավայրում, որը թույլ է տալիս նրանց ոգեշնչում փնտրել և ստանալ Սուրբ Հոգուց: Արդյունքում սպասավորող եղբայրներն ու քույրերը կարող են ոգեշնչվել հսկել, սիրել, ուսուցանել և սփոփել Փրկիչի ձևով:

Արդյո՞ք այս եռամսյակային հարցազրույցները պետք է անցկանցվեն անձամբ:

Սովորաբար, դրանք իրականացվում են անձամբ, բայց կարող են անցկացվել հեռախոսով կամ առցանց, եթե անձամբ հանդիպելը հնարավոր չէ։ Ընդհանուր առմամբ, հնարավորության դեպքում, ցանկալի է, որ երկու զուգընկերները մասնակցեն հարցազրույցին։

Ո՞րն է սպասավորության հարցազրույցների նպատակը:

Սպասավորության հարցազրույցները հնարավորություն են տալիս սպասավորող եղբայրներին և քույրերին վերանայել ներկայիս իրավիճակները, ապագա ծրագրեր կազմել և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն անհատներին կամ ընտանիքներին, ում նրանք սպասավորում են: Դա հնարավորություն է զրուցել այն մասին, թե քվորումն ու Սփոփող Միությունը ինչ միջոցներ կարող են տրամադրել։

Ինչպե՞ս կարող եմ վարվել գաղտնի կամ զգայուն հարցերի դեպքում:

Սպասավորող եղբայրներն ու քույրերը գաղտնի տեղեկություններով կիսվում են միայն երեցների քվորումի կամ Սփոփող Միության նախագահի հետ, կամ՝ անմիջապես եպիսկոպոսի հետ: Գաղտնի կամ զգայուն թեմաներով չի կարելի կիսվել առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներին:

Նկար
council meeting

Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ

Ի լրումն սպասավորության հարցազրույցների, առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովները մեկ այլ եղանակ են, որով կարող ենք ուրիշներին ընդգրկել սպասավորության մեջ: Սփոփող Միության և երեցների քվորումի ժողովներին ոգեշնչումը կարող է գալ ներկաներին Հոգու միջոցով և խմբի ուրիշ անդամներից:

Խորհրդի ժողովի նպատակն է.

  • «Միասին խորհրդակցել տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների շուրջ,

  • Սովորել միմյանց գաղափարներից և փորձառություններից, և

  • Ծրագրել ուղիներ՝ գործելով Հոգուց ստացած տպավորությունների հիման վրա»:3

Խորհրդի ժողովները միայն քննարկումներ չեն. դրանք առաջնորդում են մեզ գործել անհատապես կամ խմբով՝ ըստ Հոգու ոգեշնչման: Անդամները կարող են ցանկություն զգալ իրականացնել Տիրոջ աշխատանքը այս ժողովների արդյունքում:

Գործելու հրավեր

«Այսօր մենք աղոթում ենք,- ասել է Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից,- որ տղամարդիկ և կանայք, ինչպես նաև մեր բարձր տարիքի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք այս գերագույն համաժողովից հետո լրջորեն պարտավորվեն սրտանց հոգ տանել միմյանց մասին, մղվելով միմիայն Քրիստոսի մաքուր սիրով»:4

Հղումներ

  • Տես Mormon Messages video “Lift,” lds.org/media-library:

  • Gary E. Stevenson, in “Ministering Interviews” (video), ministering,lds.org.

  • Եկ, հետևիր ինձ. Մելքիսեդեկյան Քահանայության կամ Սփոփող Միության համար, Լիահոնա, նոյեմբեր 2017, 140, նաև մատչելի է՝ at comefollowme.lds.org։

  • Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եղեք նրանց հետ և ամրացրեք նրանց», Լիահոնա, մայիս 2018, 103: