2018
Եսթեր Թագուհին
Հոկտեմբեր 2018


Սուրբ գրությունների պատմությունները

Եսթեր Թագուհին

Նկար
Esther the Queen 1
Նկար
Esther the Queen 2
Նկար
Esther the Queen 3

Եսթերը թագուհի էր: Նա ամուսնացած էր Պարսկաստանի արքայի հետ:

Թագավորը մի ընկեր ուներ, ով վատ մարդ էր: Նա խորամանկությամբ ստիպեց թագավորին օրենք հռչակել, ըստ որի բոլոր հրեաներին պետք է կոտորեին: Թագավորը չգիտեր, որ իր կինը՝ Եսթերը, նույնպես հրեա է:

Եսթերը որոշեց խնդրել ամուսնուն՝ թագավորին, փրկել իր ժողովրդին: Բայց նա անհանգստանում էր, որ ամուսինը կարող է բարկանալ: Եսթերը խնդրեց բոլոր հրեաներին ծոմ պահել և աղոթել իր համար: Հետո Եսթերը գնաց թագավորի մոտ: Նա բարկացած չէր:

Եսթերը թագավորին ու նրա ընկերոջը ճաշի հրավիրեց: Ճաշի ժամանակ Եսթերն ասաց թագավորին, որ ինքը հրեա է: Թագավորը բարկացավ, որ իր ընկերը խաբել էր իրեն: Նա ասաց հրեաներին, որ կարող են պաշտպանել իրենց: Եսթերը օգնեց իր ժողովրդին փրկվել:

Մենք կարող ենք խնդրել Երկնային Հորը օգնության համար: Մենք կարող ենք քաջ ու խիզախ լինել, ինչպես Եսթերն էր: