2018
Մեր հաստատող աջակցությունը
Հոկտեմբեր 2018


Մինչև նոր հանդիպում

Մեր հաստատող աջակցությունը

2005թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:

Հոգևոր առաջնորդությունը մեծապես կախված է … մարգարեների, տեսանողների և հայտնողների հետ ներդաշնակ լինելու հանգամանքից:

Նկար
raised hands

Ես ցանկանում եմ խոսել քահանայության ղեկավարների սրբազան պաշտոնների մասին, ովքեր «կանչված և ընտրված» են (ՎևՈւ 55.1) ղեկավարելու Եկեղեցին մեր օրերում …

… Իմ Եղբայրները [Տասներկու Առաքյալների Քվորումում], առանց բացառության, բարի, պատվարժան և վստահելի մարդիկ են: Ես գիտեմ նրանց սրտերը: Նրանք Տիրոջ ծառաներն են: Նրանց միակ ցանկությունն է՝ աշխատել իրենց հրաշալի կոչումներում և Երկրի վրա կառուցել Աստծո արքայությանը: Մեր Եղբայրները, ովքեր ծառայում են այսօր՝ մեր ժամանակներ, հաստատված, փորձված և ճշմարիտ են … Նրանց սրտերն այնքան մաքուր են, նրանց փորձառությունը այնքան մեծ և հոգևոր իմաստությունն այնքան խորը, որ պարզապես սփոփանք է նրանց ներկայության մեջ գտնվելը:

… [Երբ ինձ կանչեցին ծառայության, ինձ խորհուրդ տվեցին], որ ամենակարևոր բանը, որը ես պետք է անեմ՝ մշտապես լինեմ ներդաշնակ իմ Եղբայրների հետ … Դա այն էր, ինչը ես ցանկանում էր իմ ողջ սրտով:

… Ես եզրակացրի, որ հոգևոր առաջնորդությունը մեծապես կախված է այն փաստից, որ ես պետք է ներդաշնակ լինեմ Եկեղեցու Նախագահի, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հետ՝ բոլոր նրանց հետ, ում մենք աջակցում ենք … որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ես չգիտեմ, թե մենք ինչպես կարող ենք ակնկալել լրիվ ներդաշնակության մեջ լինել Հոգու և Տիրոջ հետ, եթե մենք ներդաշնակության մեջ չենք Եկեղեցու Նախագահի և այլ մարգարեների, տեսանողների և հայտնողների հետ …

Ես խորհուրդ եմ տալիս Եկեղեցու անդամներին աջակցել Եկեղեցու Նախագահին, Առաջին Նախագահությանը, Տասներկուսի Քվորումին և այլ Բարձրագույն Իշխանավորներին մեր ողջ սրտով ու հոգով: Եթե մենք այդպես վարվենք, մենք կլինենք ապահով ապաստարանում …

Մենք … նաև պետք է աջակցենք և հաստատենք մեր տեղական ղեկավարներին, քանի որ նրանք «կանչվել և ընտրվել են»։ Այս Եկեղեցու ցանկացած անդամ կարող է խորհուրդ ստանալ եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, ցցի կամ միսիայի նախագահից և Եկեղեցու Նախագահից ու նրա գործընկերներից։ Այդ եղբայրներից ոչ մեկը չի խնդրել իր կոչումը ստանալու համար։ Ոչ ոք կատարյալ չէ։ Սակայն նրանք Տիրոջ ծառաներն են, կանչված են Նրա կողմից այն մարդկանց միջոցով, ում ոգեշնչման իրավունք է տրվել։ Այդ կանչված, հաստատված և ձեռնադրված մարդիկ իրավունք ունեն մեր հաստատող աջակցության։