2018
Առաջին քայլը դեպի ապաշխարություն
Հոկտեմբեր 2018


Չափահաս երիտասարդներ

Առաջին քայլը դեպի ապաշխարություն

Հեղինակն ապրում է Քվեսթում (Հաիթի):

Ես զգում էի, թե խավարն ինչպես է պատում իմ կյանքը: Իսկ հետո ես հասկացա, որ պետք է խոսեմ իմ եպիսկոպոսի հետ:

Նկար
man praying, thinking of Christ

Նկարը՝ Ջոշուա Դենիսի

Հիշում եմ, թե ինչպես միսիոներների հետ որոշեցինք իմ մկրտության օրը: Նրանք հարցրին ինձ՝ արդյոք ես պատրաստ եմ կապել այս ուխտը Երկնային Հոր հետ: Նույնիսկ առանց այդ մասին մտածելու ուրախ սրտով ես ասացի. «Այո»: Ես ցանկանում էի ընդունել հատուկ պարգևը, որ իմ սիրող Հայրն էր տվել ինձ, և ես գիտեի, որ այդքան երջանիկ չէի լինի առանց Փրկիչին իմ կյանքում ունենալու: Բայց ես իրոք հաստատ չգիտեի, թե ապագան ինչ էր պահել ինձ համար:

Վերջապես, մեծ օրը եկավ: Այն անմոռանալի էր, և ես շատ երջանիկ էի:

Խավարի օրեր

Իմ մկրտությունից և հաստատումից հետո օրերը հանկարծ խավար թվացին: Ես զբաղվում էի իմ ընտանիքի խնդիրներով և մաքառում էի Աստծո բոլոր օրենքներին հնազանդվելու համար: Ես չգիտեի՝ ինչ անել, և ցանկանում էի հրաժարվել ամեն ինչից: Թվում էր, թե ոչ ոք ինձ չի հասկանում:

Ես միշտ սիրել եմ կարդալ Մորմոնի Գիրքը, բայց այդ ժամանակ ես մի կողմ էի դրել այն: Մի օր, երբ ես տանը մենակ էի, զգացի, որ Հոգին ինձ հաճելիորեն հուշում է կարդալ Մորմոնի Գիրքը: Ես նախօրոք աղոթեցի, ցանկանալով գտնել որևէ պատասխան, որը կարող էր սփոփանք բերել իմ տառապանքին: Ես անմիջապես բացեցի Ալմայի 5-րդ գլուխը: Հատված 27-ն ասում է. «Քայլե՞լ եք դուք՝ ձեզ անարատ պահելով Աստծո առաջ: Կկարողանայի՞ք դուք ասել ձեր մեջ, եթե դուք այս պահին կանչվեիք մեռնելու, որ եղել եք բավականին խոնարհ: Որ ձեր հանդերձները մաքրված և ճերմակ են դարձված Քրիստոսի արյան միջոցով, որը կգա՝ փրկագնելու իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Ի վերջո, ես հուզվեցի այս խոսքերից: Ես գիտեի, որ ապաշխարության կարիք ունեի, ուստի հանդիպում նշանակեցի իմ եպիսկոպոսի հետ։ Ես չեմ հերքում, որ վախեցած էի, բայց ինձ ստիպեցի գնալ և հանդիպել նրան:

Հասկանալ Աստծո խոստումը

Երբ ես հասա եպիսկոպոսի գրասենյակ, ինձ այնքան մեղավոր էի զգում, որ ցանկանում էի շրջվել ու հեռանալ: Բայց ես աղոթեցի, որ քաջություն ունենամ ասել ամեն բան: Եպիսկոպոսը հրավիրեց ինձ գրասենյակ, իսկ հետո աղոթեց Աստծո օգնությունը ստանալու համար: Նա խոսում էր ինձ հետ այնպես, կարծես, ես նրա որդին էի, և բառերի միջոցով ցուցադրում էր իր սերը իմ հանդեպ: Նա ինձ խորհուրդ տվեց և խնդրեց ինձ անել որոշ բաներ, որպեսզի ստանամ Աստծո ներողամտությունը, իսկ հետո վերադառնամ ու հանդիպեմ իր հետ:

Ես այնքան ուրախ էի այդ հնարավորության համար: Ես հետևեցի նրա խորհրդին և, ի վերջո, հասկացա Ալմային տված Աստծո խոստումը ներման մասին. «Եթե նա խոստովանի իր մեղքերն իմ և քո առաջ, և ապաշխարի իր սրտի անկեղծությամբ, նրա՛ն պիտի դու ներես, և ես կներեմ նրան նույնպես» (Մոսիա 26.29): Անկեղծ ապաշխարությունից հետո ես գիտեի, որ Աստված ներել էր ինձ: Ես, ի վերջո, կարողացա զգալ Երկնային Հոր սերը իմ սրտում և խավարն անհետացավ: Ես երջանիկ էի ու ինձանով հպարտ:

Եպիսկոպոսը պատրաստ է օգնել ձեզ

Եպիսկոպոսը Տիրոջ ներկայացուցիչն է ծխում: Իմացեք, որ նա պատրաստ է օգնել ձեզ գտնել իսկական երջանկությունը, որն Աստված է պահել ձեզ համար: Վստահեք Նրան: Եթե խնդիրներ կամ ապաշխարության կարիք ունեք, գնացեք և գտեք նրան: Նա կօգնի ձեզ։

Ես գիտեմ, որ երբեմն հեշտ չէ այցելել նրան: Բայց ինչպես Նախագահ Լորենզո Սնոուն է (1814–1901) բացատրել մեր Երկնային Հոր հավերժական ծրագրի մասին. «Ես կարծում եմ, որ նախաերկրային հոգևոր աշխարհում, երբ մեզ առաջարկվեց … անցնել փորձառության միջով, որը մենք հիմա ստանում ենք, ամբողջությամբ հաճելի ու դուրեկան չէր: … Սակայն կասկած չկա, որ այնտեղ մենք հստակ տեսանք և հասկացանք, որ որպեսզի իրագործենք մեր վեհացումն ու փառքը, սա անհրաժեշտ փորձառություն էր»: Նա շարունակում է, ասելով. «Մենք պատրաստակամ ենթարկվում ենք Աստծո կամքին և հետևաբար մենք այստեղ ենք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 110):

Ապաշխարությունը Աստծո կամքին ենթարկվելու մի մասն է։ Ուստի եպիսկոպոսից վախենալու փոխարեն նրան ձեր ընկերը դարձրեք: Նա ընտրված էր Աստծո կողմից և կարող է օգնել ձեզ ապաշխարել ու ամոքել ձեր հոգին դեպի Հիսուս Քրիստոսը գալու միջոցով: Տերն ուզում է օգնել մեզ, բայց մենք պետք է կատարենք առաջին քայլը դեպի ապաշխարություն: Այդ կերպ մենք կարող ենք կատարված տեսնել խոստումը Եսայիա 1.18-ում. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»: Իսկ դրա համար եպիսկոպոսն այնտեղ է, որ օգնի ձեզ։

Ես վկայում եմ որ Աստված ապրում է, և որ Հիսուսը մեր Փրկիչն է: Նրանք երկուսն էլ մեզ շատ են սիրում: