2018
Ես լույսը Ավետարանում եմ գտնում
Հոկտեմբեր 2018


Ես լույսը Ավետարանում եմ գտնում

2008 թվականին ես հանդիպեցի երեցներին Կոմիտասի պողոտայում, նրանք ինձ հարցնում էին, թե ինչպես գտնեն ինչ-որ հասցե: Ես նրանց ձեռքին գրքեր տեսա և հետաքրքրվեցի, հարցեր տվեցի: Երեցներն ինձ պատմեցին եկեղեցու մասին և հրավիրեցին եկեղեցի:

Երբ մկրտվեցի, ես ինձ հոգով ավելի նորացված տեսա, սկսեցի զգալ որոշ լավ ու շատ կարևոր բաներ, որ նախկինում չէի զգում: Եկեղեցում միշտ ծառայել եմ երաժշտության հետ կապված կոչումներում: Նույնիսկ երբ դեռ մկրտված չէի, հաճույքով ծառայում էի ևօրհներգեր նվագում ժողովներին: Մկրտվելուց հետո մինչ օրս շարունակում եմ ծառայել: Այս տարիների ընթացքում ծառայել եմ որպես երգչախմբի ղեկավար, ուսումնասիրել եմ եկեղեցու օրհներգերը:

Իմ սիրած հիմներից է՝ §Հավատք առ Քրիստոս¦-ը, որի թարգմանությունը չունեինք, և քանի որ ինձ դուր էր եկել, ես ինքս թարգմանեցի այն: Սիրում եմ §Փրկիչ, խոնարհ աղոթում ենք¦ հիմնը, որը երգում ենք հիմնականում հաղորդության ժամանակ: Հիմները տարբեր են, սակայն ամեն մի հիմնը կարծես առանձին ուղի է բացում առ Աստված ու ամեն մի հիմնը առանձին ուղերձ է պարունակում և ուրույն աղոթք է:

Ես ցանկանում եմ, որ հաղորդության ժողովի մասնակիցներն էլ ավելի լուռ լինեն և ավելի ակնածալից լինեն հաղորդության օրհներգերի կատարման ժամանակ, քանի որ այդպես կարող ենք ավելի մոտենալ Աստծուն մեր ամբողջ մտքով և ամբողջ սրտով:

Սուրբ գրությունները բոլորն էլ սիրելի են ինձ համար, սակայն ավելի հաճախ եմ կարդում սաղմոսներ և առակներ: Դրանք ինձ կյանքի վերաբերյալ հուշումներ են հաղորդում: Ծնողներիս մահից հետո ավելի խորը զգացի ավետարանի լույսը: Ես լույսը ավետարանում եմ գտնում: Ես գիտեմ, որ այն ճշմարիտ է, գիտեմ, որ մենք պատահական չենք այս երկրի վրա, և ամեն մարդ իր առաքելությունն ունի այստեղ: Եվ մենք այստեղ ենք, հաստատելով, որ Քրիստոսի հետևորդներն ենք: