2018
Մայքլ Այզեք-Բիգոշիչ, Հոլանդիա
Հոկտեմբեր 2018


Դիմանկարներ հավատի թեմայով

Մայքլ Այզեք

Բիգոշիչ, Հոլանդիա

«Հիվանդությունը կարող է շատ լավ բաներ անել»,- ասում է Մայքլը, ով տառապում է երիկամային հիվանդությունից: Քանի որ նրա հիվանդությունը մեծացրել է նրա երախտագիտությունը ավետարանի հանդեպ, նա ասում է. «Սա լավ փորձություն է»:

Լեսլի Նիլսոն, լուսանկարիչ

Նկար
Michael Isaac

Ես ծնվել եմ Եթովպիայում 1942թ., և 1965թ. գնացի Լեհաստան ուսանելու: 1991թ.-ին ես հանդիպեցի միսիոներներին և միացա Եկեղեցուն: Երեք ու կես տարի ես ծառայեցի որպես ճյուղի նախագահ: 12 տարի ես ծառայում էի որպես խորհրդական միսիայի նախագահությունում: Հետո ես կրկին ճյուղի նախագահ էի, ապա՝ շրջանի նախագահ: Հետո ես հիվանդացա երիկամների հիվանդությամբ:

Հիմա ես քիչ բան կարող եմ անել Եկեղեցում: Ես փորձում եմ մասնակցել կիրակնօրյա ժողովներին:

Սկզբում ես զայրանում էի:

«Ինչո՞ւ ես»: Ես աղոթեցի: «Ես ծառայել եմ քեզ, Տեր»: Որոշ ժամանակ անց ես հասկացա: Սուրբ գրություններն ասում են. «Նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ և նշանակված չէ մահվան, պիտի բժշկվի» (ՎևՈւ 42.48):

Այս հատվածն ասում է, որ մենք կբժշկվենք, եթե մենք նշանակված չենք մահվան:

Եկեղեցու անդամները անընդհատ աղոթում էին ինձ համար, բայց իմ առողջությունը գնալով վատթարանում էր: Նրանք կարծում էին, որ իրենց աղոթքները չեն լսվում, բայց դրանք լսելի էին, քանի որ նրանք դառնում էին ավելի լավ մարդիկ, և քանի որ ես զգում եմ այն սերը, որը նրանք տածում են իմ հանդեպ:

Նույնիսկ, եթե ես առողջ լինեի, որքա՞ն ժամանակ է մնացել իմ տարիքում: Դեռևս շատ ժամանակ կա առջևում:

Ես սիրում եմ կարդալ սուրբ գրությունները և գտնել հերոսներին, ովքեր օգնում են ինձ: Երբ ես առողջ էի ու ծառայում էի, ես սիրում էի հետևել Նեփիին, բայց հիմա ես ավելի շատ մտածում էի Հոբի մասին: Նա լավ մարդ էր, բայց նա նույնպես տառապեց: Աստվածաշնչում միշտ էլ հույս կա:

Բիգոշիչ քաղաքում, եթե ես ցանկանամ այցելել քաղաքապետին, ինձ հնարավորություն չի տրվի, քանի որ ես շատ փոքր մարդ եմ դրա համար: Բայց ավետարանի միջոցով դուռը միշտ բաց է Աստծուն դիմելու համար: Ահա ինչու եմ ես սիրում իմ եկեղեցին:

Ես ունեմ իմ Եկեղեցին: Ես ունեմ Աստծո հետ հաղորդակցվելու ուղին աղոթքի միջոցով, ծոմապահության և այն բոլոր գործերի միջոցով, որ մենք կատարում ենք: Ուրիշ ինչի՞ կարիք ունեմ ես:

Երբեմն ես ինձ ասում եմ. «Միգուցե ես հիվանդացա, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ հրաշալի գործի մեջ եմ ես, և ինչ հրաշալի գործ է սա»:

Ես տեսնում եմ, որ իմ կինը՝ Ռենատան տխուր է, քանի որ ես հիվանդ եմ: Ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար, բայց տրտմությունը սիրո կողմնակի արդյունքն է: Եթե նա չսիրեր ինձ, նա չէր վշտանա: Սերն օգնում է ձեզ զգալ, որ դուք մենակ չեք, և կան մարդիկ, ովքեր հոգում են ձեր մասին:

Մահը ոչինչ է: Բոլորն էլ մեռնելու են: Կախված է այն բանից, թե ինչպես եք մոտենում մահին: Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Նա սիրում է բոլորիս, ինձ՝ նույնպես: Ահա այն ամենը, ինչ կարող եմ ասել։

Նկար
Michael sitting with his wife

Մայքլի հիվանդությունը դժվարին փորձություն է եղել նրա կնոջ՝ Ռենատայի համար: «Ես տեսնում եմ, որ իմ կինը՝ Ռենատան տխուր է, քանի որ ես հիվանդ եմ»,- ասում է նա: «Բայց տրտմությունը սիրո կողմնակի արդյունքն է: Սերն օգնում է ձեզ զգալ, որ դուք մենակ չեք և կան մարդիկ, ովքեր հոգում են ձեր մասին»:

Նկար
Michael talking to a man at church

Չնայած հիվանդության պատճառած սահմանափակումներին, Մայքլը դեռևս ծառայելու ուղիներ է գտնում և ոգևորում իր շուրջը գտնվող մարդկանց:

Նկար
Michael sitting at church

Մայքլը հույս և ուղղորդում է գտնում սուրբ գրություններում: Երբ նա առողջ էր և ծառայում էր, հիանում էր Նեփիով: «Բայց հիմա ես ավելի շատ մտածում եմ Հոբի մասին»,- ասում է նա: «Նա լավ մարդ էր, բայց նա նույնպես տառապեց»: