2018
Իմ աշխատանքի ավարտը, փաստորեն, իմ մեծագույն օրհնություններից մեկն էր
Հոկտեմբեր 2018


Միայն թվային տարբերակով

Իմ աշխատանքի ավարտը, փաստորեն, իմ մեծագույն օրհնություններից մեկն էր

Երբեմն մենք պատճառներ ենք տեսնում հուշումների համար, իսկ երբեմն՝ ոչ. երկու դեպքերում էլ մենք պետք է գործենք հավատով:

Նկար
young woman looking out at the ocean

Մի պարզ ամառային երեկո ես խզեցի հարաբերություններս իմ առաջին ընկերոջ հետ:

Ավելի շուտ այդ օրը ես և Քարտերը (անունը փոխված է) վիճում էինք, ինչը նորմալ էր մեր երեք տարի տևած հարաբերություններում: Մենք վիճում էինք ամեն ինչի համար՝ սկսած ուտելիքից մինչև մեր ապագա ծրագրերը: Սկզբում ես մի կողմ դրեցի մեր տարբերությունները՝ հենվելով սկզբունքի վրա, որ «հակառակ բևեռները ձգում են միմյանց»: Բայց մեր պատահական զվարճալի կատակը, ի վերջո, փոխակերպվեց անհամաձայնությունների հոգնեցնող շղթայի:

Ամառային այդ երեկոյի համար մենք հեռադիտակ էինք վերցրել մեզ հետ անապատում մոլորակներին նայելու համար: Բայց մենք պարզեցինք, որ լուսնի պայծառությունը խավար երկնքում փակում է մեր տեսադաշտը: Հուսահատված, մենք սկսեցինք նորից վիճել:

Ես քայլեցի, հեռանալով՝ որպեսզի կենտրոնանամ: «Սա ինձ նման չէ»,- մտածեցի ես Իմ հարազատների շրջանում ես հայտնի էի որպես խաղաղարար, և իմ ընկերների հետ խոսում էի հանդարտ ու սիրալիր: Ուրեմն ինչո՞ւ էի ես գոռգոռում այն տղայի վրա, ում, ես պնդում էի, որ սիրում եմ:

Ես վեր նայեցի խավար երկնքին և աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչպես կարող եմ լավացնել իմ հարաբերությունը Քարտերի հետ: Հանկարծ, իմ զայրույթը փոխարինվեց անհաղթահարելի խաղաղությամբ, և ես հուշում զգացի, որ լավագույն բանը, որ ես կարող եմ անել մեր երկուսի համար, մեր հարաբերություններն ավարտելն էր:

Ապաքինումը ժամանակ պահանջեց: Եղան պահեր, երբ ես գայթակղվում էի անտեսել Քարտերի հետ հարաբերությունը խզելու հուշումը, քանի որ ես կարոտում էի մեր մտերիմ հարաբերություններին: Ես երբեմն ճնշված էի զգում, քանի որ կարծում էի, որ Աստված փակել է մի դուռը, առանց բացելու մեկ ուրիշը: Չնայած դրան, ես կառչեցի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհրդին. «Վախի, կասկածի ու անհանգստության պահերին … ամուր կառչեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կգան» («Հաւատում եմ, Տէր,», Լիահոնա, մայիս 2013, 93-94)։

Ես չէի ստանում այդ «լրացուցիչ գիտելիքը» երկար ամիսներ, և սկսեցի հետաքրքրվել՝ արդյո՞ք ես երբևէ կստանամ այն: Խզումի մասին մի սրտառուչ աղոթքից հետո Հոգին հաստատորեն հաղորդեց սրտիս, ասելով ինձ, որ Երկնային Հոր հուշումները Նրա զավակների բարօրության համար են: Նրա փաստարկների մանրամասները այնքան կարևոր չեն, որքան իմ հավատը Նրա հանդեպ:

Իմանալով, որ Երկնային Հայրը ծրագիր ունի ինձ համար, ես հույսով լցվեցի իմ ապագայի համար, ինչն օգնեց ինձ նորից սկսել հանդիպել: Մի առավոտ ես կարդացի Վարդապետություն և Ուխտեր 88․40 հատվածը, որտեղ Տերն ուսուցանում է, որ «լույսը հարում է լույսին»։ Ես հանկարծ գիտակցեցի, որ այս սկզբունքը կարող է վերաբերել ժամադրությանը: Ես գիտեի, որ երջանիկ կլինեմ ինչ-որ մեկի հետ, ով կիսում էր իմ արժեքներն ու լույսը։

Ի վերջո, ես հանդիպեցի Օսթինին: Մեզ անմիջապես կապեց տակո կարկանդակի հանդեպ մեր սերը, ինչպես նաև համապատասխան ամերիկյան միսիաները, որտեղ ծառայել էինք: Նրա նուրբ հոգին մտերիմ ու համատեղելի էր թվում իմ հոգու հետ և, ի վերջո, ես ամուսնացա նրա հետ: Մեր հարաբերությունները հայտնի ռոմանտիկ ֆիլմերի նման բուռն չեն: Մեր կապը քաղցր ու կայուն է, մի բան, որը կարող է ընդմիշտ լինել:

Մեզանից շատերը ձգտում են պատասխան ստանալ, երբ դժվարին հուշումներ են ստանում: Իմ փորձից ես սովորեցի, որ Տիրոջ հանդեպ հավատը կարող է օգնել մեզ հնազանդ մնալ, առանց իմանալու՝ ինչու: Երբ մենք հավատում ենք ամենագետ Աստծուն, կարող ենք խաղաղություն զգալ՝ ըստ հուշումների գործելու մեր որոշումներում, մինչև իրոք ստանանք «լրացուցիչ գիտելիքը, որը Նա խոստացել է հավատարիմներին: