2018
Պայծառ շողալով Չեխիայի Հանրապետությունում
Հոկտեմբեր 2018


Շողացրեք ձեր լույսը

Պայծառ շողալով Չեխիայի Հանրապետությունում

Կազմել է Շարոն Գուդրիչը, Եկեղեցու ամսագրեր

Նկար
Shining Bright in the Czech Republic

Մենք Երեխաների Խմբից ենք՝ Չեխիայի Հանրապետությունից: Ահա, թե ինչպես ենք մենք պայծառ շողում մեր երկրում:

Մի անգամ ես կորցրի իմ սիրած ձեռնոցը: Ես շատ տխուր էի: Ես և մայրս աղոթեցինք, բայց չգտանք այն։ Ես փորձեցի հավատ գործադրել: Մի շաբաթ անց իմ փոքր եղբայրը փողոցում գտավ իմ ձեռնոցը: Աստված պատասխանում է մեր աղոթքներին։ Ես սիրում եմ Նրան և գիտեմ, որ Նա ապրում է։

Անդրե Վ., 9 տարեկան

Ես դպրոցում ունեմ ընկերներ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, բայց հարգում են իմ չափանիշները: Մի անգամ ես ասացի, որ մենք պետք է աղոթենք, և նրանք համաձայնվեցին: Ես շատ երջանիկ էի:

Իվանա Ա., 11 տարեկան

Ես և ընկերներս իջնում էինք ներքև: Երբ հասանք վերելակին, ես անհանգստության զգացում ունեցա և խնդրեցի ընկերներիս չօգտվել դրանից: Այնուամենայնիվ, նրանք որոշեցին իրենց ասածով անել։ Ես իջա աստիճաններով: Երբ իջա ներքև, ընկերներս այնտեղ չէին: Վերելակը կանգ էր առել: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև նրանք դուրս կգային։ Ես երջանիկ էի, որ ոչ մի լուրջ բան չպատահեց: Ես նաև լավ զգացի, որ հետևել էի Սուրբ Հոգուն:

Ամալի Ն., 10 տարեկան

Լողափին երկինքը սկսեց խավարել: Քամին փչում էր և հսկա ալիքներ առաջացնում: Ամպրոպ տեղաց՝ կայծակով ու կարկուտով: Բոլորը՝ վազելով մտան ծածկի տակ: Մենք չվնասվեցինք փոթորկից: Տան ճանապարհին մենք տեսանք երեք ծիածան: Մենք գիտենք, որ Աստված օգնեց և պաշտպանեց մեզ:

Ջակուբ Բ., 10 տարեկան

Դպրոցում ես մի ընկեր ունեմ, ում հետ ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել: Ուրիշ երեխաները սկսեցին վատ բաներ ասել նրա մասին, ինչը ստիպեց նրան իրեն տգեղ համարել: Ես պատմեցի իմ ուսուցչին և հրավիրեցի նրան խաղալ ինձ հետ: Իմ ընկերը շատ ուրախացավ:

Լյուդմիլա Վ., 8 տարեկան

Ես բարկացած էի մայրիկիս վրա, քանի որ չէի ցանկանում լողանալ ու պառկել քնելու: Հաջորդ օրը ես տխուր էի իմ ընտրության հետևանքով: Մայրիկն ասաց, որ մենք կարող ենք աղոթել և Երկնային Հորից խնդրել ներել մեզ: Մենք ծնկի իջանք և աղոթեցինք: Ես ավելի լավ զգացի: Ես իմացա, որ մենք կարող ենք ապաշխարել ու ներվել Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Սեմյուել Հ., 5 տարեկան

Ես իմ վկայությունը բերեցի եկեղեցում: Ես քաջալերվեցի: Այդ ժամանակից սկսած ես զգացել եմ Հոգին:

Էլիսկա Կ., 11 տարեկան

Երբ իմ ծովախոզուկը հիվանդացավ, ես աղոթեցի նրա համար: Ես երախտապարտ եմ Երկնային Հորը մեզ օգնելու համար:

Անետա Պ., 10 տարեկան