2018
Մորմոնի Գրքի ընթերցանության ակումբ
Հոկտեմբեր 2018


Մորմոնի Գրքի ընթերցանության ակումբ

Միացեք Մորմոնի Գրքի ընթերցանությանը Կարդացեք ինքնուրույն, ձեր ընտանիքով, կամ ընկերոջ հետ: Հետո մեզ ուղարկեք լուսանկարը, որտեղ դուք կարդում եք Մորմոնի Գիրքը, և պատմեք մեզ որևէ բանի մասին, որը դուք սովորել եք, կամ ձեր սիրած պատմությունը Մորմոնի Գրքից: Ուղարկեք այս կապուղու միջոցով․ liahona.lds.org (սեղմեք «Ներկայացնել հոդված»):

Նկար
Book of Mormon Reading Club

Այս ամսվա սուրբ գրությունն է՝ Մորոնի 10.4

«… Եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»:

Իմ սիրած պատմությունը Մորմոնի Գրքից գտնվում է 3 Նեփի 17-ում, և այն մասին է, թե Հիսուսն ինչպես է օրհնում երեխաներին: Ես սիրում եմ այդ պատմությունը, քանի որ այն պատմում է, թե Հիսուսն ու Երկնային Հայրը որքան շատ են սիրում մեզ: Ես կարող եմ նույնացնել ինձ երեխաների հետ և պատկերացնել, որ կանգնած եմ այնտեղ:

Բարբարա Ջ., 11 տարեկան, Չեխիայի Հանրապետություն

Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը, քանի որ այն ճշմարիտ գիրք է: Այն գրված է մարգարեների կողմից: Այն օգնում է ինձ ընտրել ճիշտը, և երբ ես խնդիրներ եմ ունենում, այն օգնում է ինձ: Ես հավատում եմ դրան:

Ջեյսոն Ս., 10 տարեկան, Մահարաշտրա, Հնդկաստան