2018
Ճանապարհներ, որոնք ձեզ պատրաստում են ձեր ապագայի համար
Հոկտեմբեր 2018


Ճանապարհներ, որոնք ձեզ պատրաստում են ձեր ապագայի համար

Անկախ նրանից՝ դուք սովորում եք քոլեջում, աշխատանք եք փնտրում, թե արհեստ սովորում, դուք զարգացնում եք մի հատկանիշ, որը կարևոր է Աստծո արքայությունը կառուցելու համար:

Նկար
paths

Չեմ կարծում, որ որևէ 14-ամյա աղջկա երազանքը կարող է լինել հայտնվել փոշոտ ախոռում, բարձրացնել ժանգոտ բահը և մաքրել ձիու գարշահոտ մսուրքը: Բայց ես ամեն օր այնտեղ էի դպրոցից հետո, մինչև բավականաչափ մեծացա ուրիշ աշխատանք գտնելու համար:

Անշուշտ ավագ դպրոցի ընթացքում աշխատելը ինձ համար կատարյալ տարբերակ չէր, բայց այդ ժամանակ ես հասկացա, որ եթե ես իսկապես ցանկանում էի ունենալ իմ սիրած աշխատանքը, որը կենդանիների հետևից մաքրելը չէր, ես պետք է սովորեի քոլեջում, իսկ սովորելու համար ինձ գումար էր հարկավոր: Ես գիտեի, որ ինձ համար կրթությունը ճիշտ քայլ էր (հուսով եմ) իմ ապագա կարիերայի մեջ:

Լավն այն է, որ իմ ընտրած ճանապարհը մեկն է այն մի քանիսից, որոնք կարող են օգնել սովորել աշխատել և ապահովել սեփական կարիքները: Սա կոչվում է դառնալ նյութապես և հոգեպես ինքնապահով: Երբ դուք քննարկում եք ձեր ընտրությունները, փորձեք ընտրել այն ճանապարհը, որը, ձեր կարծիքով, լավագույնս կպատրաստի ձեզ:

Սրանք այն մարդկանց պատմություններն են, ովքեր մի քանի տարի առաջ ճիշտ ձեր տարիքի էին: Հետևելով այս երիտասարդ չափահասների օրինակներին, դուք կարող եք գտնել ձեր սեփական ճանապարհը դեպի հաջողված ինքնապահովում:

Հաշվի առեք ձեզ շրջապատող կարիքները

Օդոմ Փիսեթ, Կամբոջիա

Նկար
Oudom

Որպեսզի հասնեմ իմ նպատակներին, ես միշտ ասում եմ ինքս ինձ, որ տքնաջան աշխատելը շատ կարևոր է, բայց գերազանցելու մեկ այլ եղանակ է՝ խելացի աշխատելը: Անգլիայում իմ միսիան ավարտելուց հետո ես վերադարձա Կամբոջիա և անդրադարձա աշխատանքի շուկային: Ինձ հետաքրքրում էր ուսուցման տևողությունը աշխատանք գտնելու համար և այդ ուսուցման գինը:

Ես պարզեցի, որ հագուստի վաճառող դառնալու համար ուսուցման ծրագիրը կարճ է, բայց դժվար, և քիչ մարդիկ էին զբաղվում դրանով: Ես հասկացա, որ դա լավ հնարավորություն էր, և որոշեցի օգտվել դրանից: Ես հիմա ավարտել եմ ծրագիրը և որպես վաճառող աշխատում եմ հագուստի ընկերությունում:

Ճիշտ աշխատանք գտնելը կարող է դժվար լինել, բայց Փրկիչն ինձ հետ է, որ օգնի ու բարձրացնի ինձ:

Օգտագործեք կրթությունը դռներ բացելու համար

Լոլանդա, Թեյքսեյրա, Քեյփ Վերդե, Աֆրիկա

Նկար
Iolanda

Իմ մայրը միշտ խրախուսում էր ինձ հետևյալ խոսքերով. «Կրթությունը հաջողության բանալին է»: Ես ավելի լավ ապագա էի ցանկանում ինձ համար և հատկապես իմ ընտանիքի համար, և դա իրագործելու համար ես պետք է շարունակեի կրթությունս: Այդ ժամանակ ես քոլեջում սովորելու գումար չունեի և դիմեցի կրթաթոշակի համար, որպեսզի մասնակցեմ ամառային դպրոցին համակարգչային ծրագրեր և սպասարկում ուսումնասիրելու համար:

Իմ ուսումնասիրության ընթացքում ես բախվեցի շատ դժվարությունների, բայց դա ինձ ետ չպահեց, որպեսզի ես առաջ շարժվեմ՝ աչքերս հառած լավ օրերի: Աղոթքը շատ օգնեց ինձ, ես միշտ խորհուրդ եմ խնդրում Տիրոջից: Ես միշտ նվիրված եմ եղել իմ ուսումնասիրություններին, և այսօր ես նվիրված իմ աշխատանքին, լավագույնս կատարելով իմ պարտականությունները՝ որպես համակարգչի մասնագետ և շուկայի զարգացման մասնագետ:

Հիմա աշխատեք այն ապագայի համար, որը դուք եք ցանկանում

Էն-Սոֆի և Լոուրենս Քեյվին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն

Նկար
Ann-Sophie

Էն-Սոֆի. Ես միշտ ցանկացել եմ ուսանել համալսարանում, բայց սովորելու առարկայի մասին իմ ծրագրերը շատ են փոխվել իմ պատանեկության տարիների ընթացքում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ես վեց ամիս կամավոր աշխատեցի հիվանդանոցում: Այդ ժամանակից ի վեր ինձ դուր էր գալիս բուժքույր լինելու գաղափարը, բայց, ըստ ինձ, ես չէի կարողանա անել այդ:

Ծխի ինքնապահովման դասին մեզ խնդրեցին ընտրել որևէ աշխատանք, որը մենք կցանկանայինք ունենալ, նույնիսկ եթե չունենայինք անհրաժեշտ որակավորումները: Ես աղոթում էի, որ իմանամ՝ ինչ անել և բուժքույրի մասնագիտությունը միտքս եկավ: Ես որոշեցի հետևել Տիրոջ հուշումներին:

Այս ճանապարհին հետևելը հեշտ չէր: Սկզբում ես ուսումնասիրեցի բուժքույրական գործի ծրագիրը, և թե որքան ժամանակ կպահանջվեր այն ուսումնասիրելու համար: Ես խոսեցի մարդկանց հետ, ովքեր անցել էին նույն գործընթացի միջով: Երբ առաջին անգամ ես դիմեցի բուժքույրական ծրագրին, ինձ գրանցեցին սպասողների ցուցակում: Բայց ես չհանձնվեցի, կրկին դիմեցի և, ի վերջո, ստացա այն: Երբեմն դուք պետք է համբերատար լինեք և վստահեք Տիրոջը, քանի որ Նա ունի իր սեփական ծրագիրը ձեզ համար:

Նկար
Lawrence

Լոուրենս. Երբ ես պատանի էի, նպատակ դրեցի հասնել առավելագույնին, անկախ այն բանից՝ ինչ առարկա էի ուսումնասիրում կամ ինչ գործ էի անում: Ես միշտ փորձում էի սովորել և ինձ համար ապահովել լավագույն հնարավորությունը հաջողության համար:

Ներկայումս ես աշխատում եմ հագուստեղենի ընկերությունում որպես տնօրեն, բայց ցանկանում եմ դառնալ ոստիկան: Շոտլանդիայում դուք պետք է երեք տարի անընդմեջ ապրեք այդ երկրում, նախքան կդիմեք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար: Քանի որ միսիայում ծառայելիս ես երկրից դուրս էի եղել երկու տարի, ստիպված էի սպասել ևս մի քանի ամիս՝ նախքան ինձ կընդունեին:

Չնայած դա մեծ պատնեշ էր, բայց ես չհանձնվեցի: Ես լավ աշխատանք ունեմ իմ ընտանիքը ապահովելու համար, և ես տքնաջան աշխատել եմ, որպեսզի համոզվեմ, որ լավ երաշխավորագիր կստանամ իմ հետագա աշխատանքների համար:

Ինչպես այս չափահաս երիտասարդները, դուք ևս կպարզեք, որ տարբեր ճանապարհները կարող են պատրաստել ձեզ հոգ տանել ձեր մասին և ձեր ապագա ընտանիքի մասին: Այդ նպատակը մտքում ունենալով, դուք կարող եք ծրագրել ձեր հաջողությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Եկեք գործադրենք մեր լավագույն ջանքերը և զարգացնենք գերազանցության համբավ այն ամենում, ինչ մենք անում ենք: Եկեք գործի դնենք մեր սիրտն ու միտքը աշխատանքի փառավոր հնարավորության համար, որ յուրաքանչյուր օրը ներկայացնում է» («Երկու սկզբունքներ ցանկացած տնտեսության համար» 2009թ. գերագույն համաժողով): Քանի որ դուք հիմա կենտրոնացած եք սովորելու և աշխատելու վրա, դուք կստեղծեք սովորություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի վստահ զգալ ապագայի վերաբերյալ: