2018
Եսթերը խիզախ էր
Հոկտեմբեր 2018


Հին Կտակարանի հերոսները

Եսթերը խիզախ էր

Նկար
Esther Was Courageous

Եսթերը Պարսկաստանի թագուհին էր: Թագավորը չգիտեր, որ Եսթերը հրեա է: Թագավորը մի չար ընկեր ուներ, ով ատում էր հրեաներին: Նա խորամանկությամբ ստիպեց թագավորին հայտարարել, որ երկրի բոլոր հրեաները պետք է կոտորվեն: Եսթերը որոշեց խնդրել թագավորին փրկել իր ժողովրդին: Բայց նրան կարող էին սպանել թագավորի գահի մոտ գնալու համար: Եսթերը խնդրեց բոլոր հրեաներին ծոմ պահել իր համար: Երբ Եսթերը գնաց իր ամուսնու գահի մոտ, վերջինս ողջունեց նրան: Նա թագավորին ու նրա ընկերոջը ճաշի հրավիրեց: Ճաշի ժամանակ Եսթերն ասաց, որ ինքը հրեա է: Թագավորը չէր կարող փոխել օրենքը, բայց նա թույլ տվեց, որ հրեաները իրենք պաշտպանեն իրենց: Աստծո օգնությամբ Եսթերը փրկեց իր ժողովրդին:

«Եսթեր Թագուհին», Ռեբեկա Ս., 8 տարեկան, Արագվա, Վենեսուելա

Եսթեր

Եսթերը քաջարի էր և հավատում էր Աստծուն: Ես կարող եմ խիզախ լինել և պաշտպանել ճշմարտությունը:

  • Անգիր սովորեք Եսթեր 4.14-ի վերջին մասը:

  • Դիտեք 45-րդ գլուխը Հին Կտակարանի պատմություններից՝ scripturestories.lds.org-ում:

  • Եթե ձեր ծնողներն ասում են, որ դուք բավավականաչափ մեծ եք, ծոմ պահեք ինչ-որ մեկի համար, ում մասին հոգ եք տանում:

  • Ես կարող եմ խիզախ լինել …