2018
Գլուխ 3․ Ոսկե թիթեղները
April 2018


Գլուխ 3

Ոսկե թիթեղները

Սա չորս հատորից բաղկացած Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում վերնագրով Եկեղեցու պատմության նոր գրքի 3-րդ գլուխն է։ Գիրքը մատչելի կլինի հրատարակված 14 լեզուներով, Ավետարանի գրադարան հավելվածի Եկեղեցու պատմություն բաժնում և առցանց սրբեր.lds.org-ում։ Առաջին հատորը կհրատարակվի մինչև այս տարվա վերջը, իսկ հաջորդ մի քանի գլուխները կհրատարակվեն ամսագրերի առաջիկա համարներում: Այդ գլուխները մատչելի կլինեն 47 լեզուներով Ավետարանի գրադարան հավելվածում և սրբեր.lds.org-ում։ Գլուխ 2-ը նկարագրում է Ջոզեֆի առաջին տեսիլքը՝ երբ նա տեսավ Հորը և Որդուն 1820թ․ գարնանը:

Նկար
hill cumorah line drawing
Նկար
Moroni appearing

«Նա դիմեց ինձ անունով», Մայքլ Մալմ

Անցավ երեք տարի ու երեք բերք: Ջոզեֆը օրերի մեծ մասն անցկացնում էր հողատարածք մաքրելով, հող փորելով և վարձու աշխատանք կատարելով, որպեսզի կանխիկ գումար վաստակի ընտանեկան հողատարածքի պարտքը մարելու համար։ Աշխատանքը խանգարում էր, որ նա հաճախ դպրոց գնա և ազատ ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր ընտանիքի անդամների և մյուս աշխատողների հետ։

Ջոզեֆն ու իր ընկերները երիտասարդ ու թեթևասիրտ էին: Երբեմն նրանք անմիտ սխալներ էին գործում և Ջոզեֆը սովորեց, որ մի անգամ ներվել՝ չի նշանակում, որ երբեք այլևս ապաշխարության կարիք չես ունենա։ Ոչ էլ իր փառահեղ տեսիլքն էր պատասխանում բոլոր հարցերին կամ վերջնականապես վերացնում իր շփոթությանը:1 Այնպես որ նա փորձում էր մոտ մնալ Աստծուն։ Նա կարդում էր աստվածաշունչը, ապավինում էր Հիսուս Քրիստոսի փրկիչ զորությանը և հնազանդվում էր որևէ եկեղեցու չմիանալու Տիրոջ պատվերին։

Շրջապատի շատ մարդկանց նման, որոնց թվում իր նաև իր հայրը, Ջոզեֆը հավատում էր, որ Աստված կարող է գիտելիք տալ ձողերի ու քարերի պես առարկաների միջոցով, ինչպես Նա արել էր Աստվածաշնչյան ժամանակներում Մովսեսի, Ահարոնի և ուրիշների հետ։2 Մի օր, երբ հարևանին օգնում էր ջրհոր փորելիս, Ջոզեֆը հողի խորքում թաղված մի փոքրիկ քար տեսավ: Տեղյակ լինելով, որ երբեմն մարդիկ հատուկ քարեր են օգտագործում կորցրած իրերի կամ թաքնված գանձերի որոնման համար, Ջոզեֆը մտածեց, որ նման մի քար է գտել: Քարի մեջ նայելով, նա սկսեց տեսնել բաներ, որոնք սովորական աչքին անտեսանելի էին։3

Քարի օգտագործման Ջոզեֆի պարգևը տպավորեց ընտանիքի անդամներին, որոնք դա աստվածային պարգևի նշան համարեցին:4 Չնայած տեսանողի պարգև էր ստացել, Ջոզեֆը դեռ չգիտեր, թե արդյոք նա հաճո է Աստծուն: Նա այլևս չէր զգում այն ներումն ու խաղաղությունը, որը զգացել էր Հոր և Որդու տեսիլքից հետո: Փոխարենը, նա հաճախ դատապարտված էր զգում իր թուլությունների ու անկատարությունների համար։5

1823թ․ սեպտեմբերի 21-ին, 17-ամյա Ջոզեֆը արթուն պառկած էր ձեղնահարկի ննջասենյակում, որը կիսում էր իր եղբայրների հետ: Այդ երեկո նա ուշ էր պառկել, լսելով իր ընտանիքի խոսակցությունը տարբեր եկեղեցիների ու նրանց ուսուցանած վարդապետությունների մասին: Այժմ բոլորը քնած էին և տանը լռություն էր տիրում։6

Իր մութ սենյակում Ջոզեֆը սկսեց աղոթել, ջերմեռանդ խնդրելով, որ Աստված ների իր մեղքերը։ Նա փափագում էր հաղորդակցվել որևէ երկնային սուրհանդակի հետ, ով կարող էր հավաստիացնել նրան Տիրոջ առաջ իր դիրքի մասին և պուրակում իրեն խոստացված գիտելիքը կտար ավետարանի մասին։ Ջոզեֆը գիտեր, որ Աստված նախկինում պատասխանել է իր աղոթքներին և լիովին վստահում էր, որ Նա կրկին կպատասխանի։

Երբ Ջոզեֆը աղոթում էր, իր մահճակալի մոտ լույս հայտնվեց և սկսեց շատանալ, մինչև ամբողջությամբ լցրեց ձեղնահարկը։ Ջոզեֆը բարձրացրեց գլուխը և տեսավ օդում կանգնած մի հրեշտակի: Հրեշտակը ճերմակ անկար պարեգոտ էր կրում, որը հասնում էր նրա դաստակներին ու կոճերին։ Նրանից լույս էր ճառագում, իսկ դեմքը կայծակի պես փայլում էր։

Սկզբում Ջոզեֆը վախ զգաց, սակայն շուտով լցվեց խաղաղությամբ։ Հրեշտակը դիմեց նրան անունով ու ասաց, որ իր անունը Մորոնի է։ Նա ասաց, որ Աստված ներել է Ջոզեֆի մեղքերը, իսկ այժմ աշխատանք ունի, որ նա պետք է կատարի։ Նա հայտարարեց, որ Ջոզեֆի անունը՝ որպես բարի և չար, կիմացվի բոլոր մարդկանց մեջ։7

Մորոնին խոսեց մոտակա բլուրում թաղված ոսկե թիթեղների մասին: Թիթեղների վրա մի հիշատակարան էր փորագրված Ամերիկյան մայրցամաքում ապրած հին ժողովրդի մասին։ Հիշատակարանը պատմում էր նրանց ծագման մասին և նկարագրում էր, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը այցելել նրանց և ուսուցանել Իր ավետարանի լրիվությունը:8 Մորոնին ասաց, որ թիթեղների հետ տեսանողի երկու քար կար, որը Ջոզեֆը հետագայում անվանում էր Ուրիմ ու Թումիմ կամ մեկնիչներ։ Այդ քարերը Տերը նախապատրաստել էր Ջոզեֆին օգնելու համար, որպեսզի թարգմանի հիշատակարանը։ Այդ թափանցիկ քարերը միացված էին իրար ու կցված էին մի լանջապանակի։9

Այցի մնացած ընթացքում Մորոնին մարգարեություններ էր մեջբերում աստվածաշնչյան Եսայիայի, Հովելի, Մաղաքիայի և Գործք գրքերից: Տիրոջ գալուստը մոտենում է, բացատրեց նա, և մարդկային ընտանիքը չի իրականացնի իր ստեղծման նպատակը, եթե նախքան այդ չվերականգնվի Աստծո հնագույն ուխտը։10 Մորոնին ասաց, որ Աստված ընտրել է Ջոզեֆին, որպեսզի վերականգնի այդ ուխտը, և եթե նա հավատարիմ լինի Աստծո պատվիրաններին, ապա կդառնա այն մարդը, ում միջոցով կբացահայտվի թիթեղների արձանագրությունը։11

Հեռանալուց առաջ հրեշտակը Ջոզեֆին պատվիրեց խնամել թիթեղները և ոչ ոքի ցույց չտալ դրանք, քանի դեռ այլ հրահանգներ չի ստացել, զգուշացնելով, որ չհնազանդվելու դեպքում նա կկործանվի։ Ապա սենյակի լույսը հավաքվեց Մորոնիի շուրջ, և նա երկինք համբարձվեց։12

Մինչ Ջոզեֆը պառկած մտորում էր տեսիլքի շուրջ, սենյակը կրկին լցվեց լույսով և Մորոնին կրկին հայտնվեց, կիսվելով մինչ այդ կիսված նույն պատգամով։ Ապա նա հեռացավ, որպեսզի մի անգամ ևս հայտնվի ու երրորդ անգամ հանձնի իր ուղերձը։

«Արդ, Ջոզեֆ, զգուշացիր», ասաց նա։ «Երբ գնաս թիթեղները վերցնելու, խավարը կպատի քո միտքը և ամեն տեսակի չարիք կանցնի մտքովդ, որպեսզի խանգարի քեզ պահել Աստծո պատվիրանները»։ Ջոզեֆին ուղղելով մեկի մոտ, ով կաջակցի իրեն, Մորոնին հորդորեց նրան տեսիլքի մասին պատմել իր հորը։

«Նա կհավատա քո ամեն մի խոսքին», խոստացավ հրեշտակը։13

Հաջորդ առավոտյան Ջոզեֆը ոչինչ չասաց Մորոնիի մասին, չնայած գիտեր, որ հայրը նույնպես հավատում է տեսիլքների ու հրեշտակների։ Փոխարենը, առավոտյան նրանք Ալվինի հետ գնացին մոտակա դաշտում հացահատիկ հնձելու։

Աշխատանքը ծանր էր: Ջոզեֆը փորձում էր ետ չմնալ եղբորից` ետ ու առաջ քաշելով գերանդին բարձր հացահատիկի մեջ։ Սակայն, Մորոնիի այցը նրան արթուն էր պահել ողջ գիշեր, և նրա մտքերը շարունակ վերադառնում էին դեպի հին հիշատակարանը և դեպի բլուրը, որտեղ այն թաղված էր։

Շուտով նա դադարեց աշխատել և Ալվինը նկատեց այդ։ «Պետք է շարունակենք գործը, — նա ձայն տվեց Ջոզեֆին, — թե չէ չենք կարող մեր հանձնարարությունը ավարտել»։14

Ջոզեֆը փորձում էր ավելի տքնաջան ու արագ աշխատել, սակայն անկախ իր ջանքերից, չէր կարողանում հասնել Ալվինին։ Որոշ ժամանակ անց Ջոզեֆ Ավագը նկատեց, որ Ջոզեֆը գունատ է ու կրկին կանգ է առել: «Գնա տուն», ասաց նա, համոզված լինելով, որ որդին հիվանդացել է։

Ջոզեֆը հնազանդվեց ու դժվարությամբ քայլեց դեպի տուն։ Սակայն, փորձելով անցնել ցանկապատի վրայով, նա ուժասպառ ընկավ գետնին։

Գետնին պառկած, որպեսզի ուժ հավաքի, նա մի անգամ ևս տեսավ Մորոնիին իր գլխավերևում՝ լույսով պարուրված։ «Ինչո՞ւ չես ասում քո հորը այն, ինչ ասել եմ քեզ», հարցրեց նա։

Ջոզեֆն ասաց, որ վախենում է, որ հայրն իրեն չհավատա։

«Նա կհավատա», հավաստիացրեց Մորոնին, ապա կրկնեց նախորդ գիշերվա իր ուղերձը:15

Ջոզեֆ Ավագը արտասվեց, երբ որդին նրան պատմեց հրեշտակի ու նրա պատգամի մասին: «Այդ տեսիլքը Աստծուց է եղել», ասաց հայրը։ «Արա այն, ինչ քեզ ասվել է»։16

Նկար
Hill Cumorah

Կումորա բլրի և մերձակա տարածքների օդային լուսանկարը՝ ըստ Քրեյգ Դայմոնդի

Ջոզեֆը անմիջապես գնաց դեպի բլուրը։ Գիշերը Մորոնին նրան տեսիլքում ցույց էր տվել, թե որտեղ էին թաքնված թիթեղները, այնպես որ նա գիտեր՝ ուր գնալ: Բլուրը, որն ամենաբարձրադիրն էր շրջակայքում, տանից երեք մղոն հեռու էր։ Թիթեղները թաղված էին մի մեծ կլոր քարի տակ՝ բլրի արևմտյան մասում, գագաթից ոչ հեռու։

Քայլելիս Ջոզեֆը մտորում էր թիթեղների մասին։ Չնայած գիտեր, որ դրանք սրբազան էին, նրա համար դժվար էր դիմակայել այն մտքին, թե ինչ արժեք կունենային դրանք։ Նա պատմություններ էր լսել խնամակալ հոգիների կողմից պահպանվող թաքցված գանձերի մասին, սակայն Մորոնին ու նրա նկարագրած թիթեղները տարբերվում էին լսված պատմություններից։ Մորոնին երկնային սուրհանդակ էր, որն Աստծո կողմից նշանակվել էր, որպեսզի ապահովությամբ հանձներ հիշատակարանը Իր ընտրյալ տեսանողին։ Իսկ թիթեղները արժեքավոր էին ոչ թե նրա համար, որ ոսկուց էին, այլ որովհետև վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին։

Այնուամենայնիվ, Ջոզեֆը չէր կարող չմտածել, որ այժմ գիտի, թե որտեղ բավարար գանձ գտնի, որպեսզի իր ընտանիքին ազատի աղքատությունից։17

Հասնելով բլրին՝ Ջոզեֆը գտավ այն վայրը, որ տեսել էր տեսիլքում և սկսեց փորել քարի հիմքը, մինչև որ եզրերը մաքրվեցին։ Ապա նա գտավ ծառի մի մեծ ճյուղ և, որպես լծակ օգտագործելով, բարձրացրեց քարն ու մի կողմ դրեց այն։18

Քարի տակ մի արկղ կար, որի հիմքն ու պատերը քարից էին։ Նայելով ներս, Ջոզեֆը տեսավ ոսկե թիթեղները, տեսանողի քարերն ու լանջապանակը:19 Թիթեղները ծածկված էին հին գրությամբ և մի կողմից երեք օղակներով միացած էին: Թիթեղները բարակ էին և յուրաքանչյուրն ուներ մոտ տասնհինգ սանտիմետր լայնություն և քսան սանտիմետր երկարություն: Թիթեղների մի մասը, թվում էր, կնքված էր, այնպես որ ոչ ոք չէր կարող կարդալ այն:20

Ապշահար, Ջոզեֆը կրկին մտածեց, թե ինչ արժեք կունենային թիթեղները։ Նա ձեռքը մեկնեց, որ վերցնի թիթեղները, սակայն ցնցում զգաց իր ներսում։ Նա ձեռքը ետ քաշեց, ապա ևս երկու անգամ փորձեց վերցնել թիթեղները և ամեն անգամ ցնցում զգաց։

«Ինչո՞ւ չեմ կարողանում վերցնել այս գիրքը», գոչեց նա։

«Որովհետև դու չես պահել Տիրոջ պատվիրանները», լսվեց մի ձայն նրա կողքին։21

Ջոզեֆը շրջվեց և տեսավ Մորոնիին։ Անմիջապես նախորդ գիշերվա ուղերձը լցրեց նրա միտքը, և նա հասկացավ, որ մոռացել է հիշատակարանի իրական նպատակը: Նա սկսեց աղոթել, և նրա միտքն ու հոգին զգոնացան Սուրբ Հոգու հանդեպ:

«Տես», պատվիրեց Մորոնին։ Եվս մի տեսիլք բացվեց Ջոզեֆի առաջ, և նա տեսավ սատանային իր անթիվ զորքով շրջապատված։ «Այս ամենը քեզ ցույց է տրվում՝ բարին ու չարը, սուրբն ու անմաքուրը, Աստծո փառքն ու խավարի ուժը, — հայտարարեց հրեշտակը, — որ այսուհետև կարողանաս ճանաչել երկու ուժերը և երբեք չներգործվես այն չար մեկի կողմից»:

Նա Ջոզեֆին հրահանգեց մաքրագործել իր սիրտը և ամրապնդել իր միտքը, որպեսզի ստանա հիշատակարանը։ «Եթե այս սրբազան բաները երբևէ ձեռք բերվեն, ապա պետք է լինի Տիրոջը աղոթելով ու հավատարմությամբ հնազանդվելով», բացատրեց Մորոնին։ «Դրանք չեն պահպանվել այստեղ, որպեսզի շահ ու հարստություն բերեն այս աշխարհի փառքի համար։ Դրանք կնքվել են հավատքի աղոթքով»։22

Ջոզեֆը հարցրեց, թե երբ կարող է վերցնել թիթեղները։

«Հաջորդ սեպտեմբերի քսաներկուերորդ օրը, — ասաց Մորոնին, — եթե քեզ հետ բերես ճիշտ անձնավորություն»։

«Ո՞վ է ճիշտ անձնավորությունը», Ջոզեֆը հարցրեց։

«Քո ավագ եղբայրը»։23

Երբ երեխա էր, Ջոզեֆը գիտեր, որ կարող է ապավինել իր ավագ եղբորը: Ալվինը այդ ժամանակ քսանհինգ տարեկան էր և կարող էր ձեռք բերել իր հողակտորը, եթե ցանկանար։ Սակայն նա ընտրել էր մնալ ընտանեկան ագարակում, որպեսզի օգնի իր տարիքն առնող ծնողներին տեղավորվել և մարել իրենց հողակտորի պարտքը։ Նա լուրջ և աշխատասեր անձնավորություն էր, և Ջոզեֆը մեծապես սիրում էր նրան ու հիանում նրանով։24

Գուցե Մորոնին զգում էր, որ Ջոզեֆը ուներ իր եղբոր իմաստության և ուժի կարիքը, որպեսզի դառնա այն անձնավորությունը, որին Տերը կվստահի թիթեղները։

Այդ երեկո Ջոզեֆը հոգնած տուն վերադարձավ։ Բայց դռնից ներս մտնելուն պես, ընտանիքը հավաքվեց նրա շուրջը, անհամբեր ցանկանալով իմանալ, թե նա ինչ էր գտել բլրի վրա։ Ջոզեֆը սկսեց պատմել նրանց թիթեղների մասին, սակայն Ալվինը, նկատելով, թե որքան հոգնած տեսք ունի Ջոզեֆը, ընդհատեց նրան։

«Եկեք գնանք քնելու, — ասաց նա, — և առավոտյան վաղ արթնանանք ու գործ անենք»։ Հաջորդ օրը նրանք բավական երկար ժամանակ կունենային լսելու Ջոզեֆի պատմության մնացած մասը։ «Եթե մայրիկը մեր ընթրիքը շուտ պատրաստի, — ասաց նա, — ապա մենք լավ երկար երեկո կունենանք և բոլորս կնստենք ու կլսենք քեզ»։25

Հաջորդ երեկոյան Ջոզեֆը պատմեց, թե ինչ էր պատահել բլրի վրա և Ալվինը հավատաց նրան։ Որպես ընտանիքի ավագ որդի՝ Ալվինը պատասխանատվություն էր զգում իր տարիքն առնող ծնողների ֆիզիկական բարօրության հարցում։ Նա իր եղբայրների հետ անգամ սկսել էր ավելի մեծ տուն կառուցել ընտանիքի համար, որպեսզի կարողանային ավելի հարմարավետ ապրել:

Այժմ, կարծես, Ջոզեֆը հոգում էր նրանց հոգևոր բարօրության մասին։ Գիշեր գիշերվա ետևից նա խոսում էր ընտանիքի հետ ոսկե թիթեղների մասին և այն գրող մարդկանց մասին։ Ընտանիքը գնալով ավելի էր համախմբվում, և նրանց տանը խաղաղ ու երջանիկ մթնոլորտ էր տիրում։ Յուրաքանչյուրը զգում էր, որ ինչ-որ հրաշալի բան էր սպասվում։26

Այնուհետև աշնանային մի առավոտ՝ Մորոնիի այցից երկու ամիս չանցած, Ալվինը տուն եկավ ստամոքսի ուժեղ ցավով: Ցավից կուչ եկած, նա աղերսեց, որ հայրը օգնություն կանչի։ Երբ վերջապես բժիշկը եկավ, նա Ալվինին մեծ դեղաքանակով կավճոտ մի դեղորայք տվեց, սակայն այդ դեղորայքը ցավն ավելի սրեց։

Ալվինը օրեր անցկացրեց անկողնում՝ ցավից տանջվելով։ Իմանալով, որ հավանաբար կմահանա, նա կանչեց Ջոզեֆին։ «Արա ամեն բան, ինչ քեզանից կախված է, որպեսզի ձեռք բերես հիշատակարանները», ասաց Ալվինը։ «Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվում է քեզ»:27

Քիչ ժամանակ անց նա մահացավ, և տունը լցվեց սգով։ Թաղման ժամանակ քարոզիչը միայն մի բան էր ասում, որ Ալվինը գնացել է դժոխք, օգտագործելով նրա մահը, որպեսզի զգուշացնի մարդկանց, թե ինչ կպատահի, եթե Աստված չմիջամտի մեր փրկության գործին: Ջոզեֆ Ավագը մոլեգնած էր: Նրա որդին լավ երիտասարդ էր եղել, և նա չէր հավատում, որ Աստված կնզովի նրան։28

Ալվինի հեռանալուց հետո թիթեղների վերաբերյալ խոսակցությունը դադարեց։ Նա Ջոզեֆի աստվածային կոչման նվիրյալ կողմնակից էր, այնպես որ թիթեղների մասին ցանկացած խոսք հիշեցնում էր նրա մահը: Ընտանիքի համար դժվար էր տանել դա:

Ջոզեֆը սարսափելի կարոտում էր Ալվինին և առանձնապես դժվար էր տանում նրա մահը։ Նրա եղբայրն իր հույսն ու ապավենն էր հիշատակարանը ձեռք բերելու համար: Այժմ նա իրեն լքված էր զգում։29

Նկար
statue of Moroni

Մորոնիի արձանը կանգնած է Կումորա բլրում, ի հիշատակ այն վայրի, որտեղ Ջոզեֆ Սմիթը առաջին անգամ տեսավ Մորմոնի Գրքի թիթեղները 1823թ․ սեպտեմբերի 22-ն և ստացավ դրանք ուղիղ չորս տարի անց։

Երբ բլուր վերադառնալու օրը եկավ, Ջոզեֆը մենակ գնաց։ Առանց Ալվինի նա համոզված չէր, որ Տերը կվստահի իրեն թիթեղները։ Սակայն մտածում էր, որ կարող է պահել Տիրոջ տված բոլոր պատվիրանները, ինչպես որ խորհուրդ էր տվել եղբայրը։ Թիթեղները ստանալու Մորոնիի հրահանգը հստակ էր։ «Դու պետք է դրանք ձեռքդ վերցնես և անմիջապես գնաս տուն, — ասաց հրեշտակը, — և փակի տակ պահես դրանք»:30

Բլրի վրա Ջոզեֆը փորեց հանեց քարը, հասավ քարե արկղին և բարձրացրեց թիթեղները: Ապա նրա մտքով մի բան անցավ․ արկղի մյուս իրերը ևս արժեքավոր են և նախքան տուն գնալը դրանք պետք է պահել։ Նա վայր դրեց թիթեղները և շրջվեց, որպեսզի ծածկի արկղը: Սակայն երբ դարձավ դեպի թիթեղները, դրանք անհետացել էին։ Տագնապած, նա ծնկի իջավ ու աղերսեց, որպեսզի իմանա, թե որտեղ են թիթեղները:

Հայտնվեց Մորոնին ու ասաց Ջոզեֆին, որ նա կրկին թերացել է հետևել հրահանգներին։ Նա ոչ միայն բաց էր թողել թիթեղները նախքան ապահով տեղ թաքցնելը, այլև թույլ էր տվել, որ նրանք դուրս մնան իր տեսադաշտից: Չնայած երիտասարդ տեսանողը պատրաստ էր Տիրոջ աշխատանքը կատարելու, սակայն նա դեռևս պատրաստ չէր պաշտպանել հին հիշատակարանը։

Ջոզեֆը հիասթափված էր իրենից, սակայն Մորոնին հանձնարարեց նրան վերադառնալ հաջորդ տարի: Նա նրան ավելի շատ բան սովորեցրեց Աստծո արքայության համար Տիրոջ ծրագրի մասին և մեծ աշխատանքի մասին, որ պատրաստվում էր սկսել:

Չնայած հրեշտակի խոսքերին, նրա հեռանալուց հետո Ջոզեֆը հեռացավ բլրից մտավախության զգացումով, թե ինչ կասի ընտանիքը, երբ նա ձեռնունայն վերադառնա տուն։31 Երբ ներս մտավ տուն, բոլորը նրան սպասում էին։ Հայրն անմիջապես հարցրեց, թե արդյոք վերցրել է թիթեղները։

«Ոչ, — ասաց նա։ — Ես չկարողացա վերցնել»:

«Դու տեսար դրանք»։

«Ես տեսա, բայց չկարողացա վերցնել»։

«Ես կվերցնեի, — ասաց Ջոզեֆ Ավագը, — եթե քո տեղը լինեի»։

«Չգիտես, թե ինչ ես ասում», ասաց Ջոզեֆը։ «Ես չկարողացա վերցնել, որովհետև Տիրոջ հրեշտակը թույլ չտվեց»։32

Հղումներ

  1. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 4–5, in JSP, H1:220 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, 1, in JSP, H1:11.

  2. “Joseph Smith as Revelator and Translator,” in JSP, MRB:xxi; Turley, Jensen, and Ashurst-McGee, “Joseph the Seer,” 49–50; see also Mosiah 8:17; Alma 37:6–7, 41; and Doctrine and Covenants 10:1, 4 (Revelation, Spring 1829, at josephsmithpapers.org).

  3. Bushman, Rough Stone Rolling, 48–49; Bushman, “Joseph Smith as Translator,” 242. Topic: Seer Stones

  4. Lucy Mack Smith, History, 1845, 95; see also Alma 37:23.

  5. Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:13–14; Joseph Smith—History 1:28–29; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:218–20 (draft 2).

  6. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [10].

  7. Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:13–14; Joseph Smith—History 1:29–33; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:218–22 (draft 2); Pratt, Interesting Account, 6, in JSP, H1:524; Hyde, Ein Ruf aus der Wüste, 17–20. Topic: Angel Moroni

  8. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:88.

  9. Joseph Smith—History 1:35; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5, in JSP, H1:222 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, 4, in JSP, H1:14; Oliver Cowdery, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:65–67; Turley, Jensen, and Ashurst-McGee, “Joseph the Seer,” 49–54; “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, July 1859, 164. Topic: Seer Stones

  10. Joseph Smith—History 1:36–41; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 5–6, in JSP, H1:222–26 (draft 2); Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:88–89.

  11. Oliver Cowdery, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:78–79; Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11].

  12. Joseph Smith—History 1:42–43; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6, in JSP, H1:226 (draft 2).

  13. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [10]–[11]; Oliver Cowdery, “Letter IV,” LDS Messenger and Advocate, Feb. 1835, 1:79–80; Oliver Cowdery, “Letter VII,” LDS Messenger and Advocate, July 1835, 1:156–57; Joseph Smith—History 1:44–46; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6–7, in JSP, H1:230–32 (draft 2); Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:88–89.

  14. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11]; see also Smith, William Smith on Mormonism, 9.

  15. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [11]; Smith, Biographical Sketches, 82; Joseph Smith—History 1:48–49; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:230–32 (draft 2); Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89.

  16. Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89.

  17. Oliver Cowdery, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:195–97. Topic: Treasure Seeking

  18. Oliver Cowdery, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:195–97; Joseph Smith—History 1:51–52; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 6–7, in JSP, H1:230–32 (draft 2); see also Packer, “A Study of the Hill Cumorah,” 7–10.

  19. Joseph Smith—History 1:52; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:232 (draft 2). Topic: Gold Plates

  20. Joseph Smith, “Church History,” Times and Seasons, Mar. 1, 1842, 3:707, in JSP, H1:495.

  21. Oliver Cowdery, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:197–98; see also Pratt, Interesting Account, 10, in JSP, H1:527–29.

  22. Oliver Cowdery, “Letter VIII,” LDS Messenger and Advocate, Oct. 1835, 2:198–99.

  23. Knight, Reminiscences, 1; Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, in JSP, J1:89; Joseph Smith—History 1:53–54; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 7, in JSP, H1:232–34 (draft 2); see also Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” 31.

  24. Joseph Smith, Journal, Aug. 23, 1842, in JSP, J1:116–17.

  25. Lucy Mack Smith, History, 1844–45, book 3, [12]; book 4, [3]; Smith, Biographical Sketches, 83.

  26. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [1]–[3]; Smith, Biographical Sketches, 86–87; see also Lucy Mack Smith, History, 1845, 89; and Bushman, Refinement of America, 425–27. Topic: Joseph Sr. and Lucy Mack Smith Family

  27. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [3]–[5].

  28. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [6]–[8]; “Wm. B. Smith’s Last Statement,” Zion’s Ensign, Jan. 13, 1894, 6.

  29. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [7]; Joseph Smith, Journal, Aug. 23, 1842, in JSP, J2:116–17.

  30. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [2]–[3].

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 4, [2]–[3]; Smith, Biographical Sketches, 85–86; Knight, Reminiscences, 1; Joseph Smith—History 1:54; Lucy Mack Smith, History, 1845, 88; see also Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” 31.

  32. Smith, Biographical Sketches, 86.