2018
Ինչպե՞ս կարող էի վերսկսել սուրբ գրությունների ուսումնասիրությունը
April 2018


Ինչպե՞ս կարող էի վերսկսել սուրբ գրությունների ուսումնասիրությունը

Սառա Քինան

Յուտա (ԱՄՆ)

Նկար
woman sitting at a desk

Նկարազարդումները` Բրեդլի Քլարկի

Միսիայից տուն վերադառնալուց ընդամենը երեք ամիս անց ես սկսեցի դժվարութուններ ունենալ կապված սուրբ գրությունների ընթերցանության հետ։

Միսիայի ժամանակ ես ամեն օր կարդացել էի սուրբ գրությունները և խոստացել էի շարունակել, երբ տուն վերադառնամ։ Սակայն, ժամանակի հետ, կարծես խոչընդոտներ էին հայտնվում ճանապարհին։ Ես կամ շատ տնային աշխատանքներ էի ունենում, կամ շատ զբաղված էի լինում աշխատելով, կամ չափազանց հոգնած էի լինում։ Ամեն պատճառաբանության հետ սուրբ գրությունների իմ ընթերցանությունն ավելի էր նվազում, մինչև որ սկսեցի ընդհանրապես չկարդալ։

Մի գիշեր ես բացեցի Մորմոնի Գիրքը՝ նախատեսելով կարդալ ընդամենը մի հատված։ Կարդացած հատվածն ինձ հիշեցրեց, որ սուրբ գրությունները պարունակում են «Աստծո հաճելի խոսքը, այո, խոսքը, որն ամոքում է վիրավոր հոգին» (Հակոբ 2․8

Ես խորհեցի այս հատվածի շուրջ և գիտակցեցի սուրբ գրությունների ուսումնասիրությունն անտեսելու բացասական ազդեցությունն ինձ վրա։ Դպրոցում ես ավելի լարված էի, եկեղեցում՝ ավելի անտարբեր և ավելի հեռու Աստծուց։ Հոգիս ուներ սուրբ գրություններում գտնվող Աստծո բժշկող խոսքի կարիքը։ Ես գիտեի, որ կարիք ունեի վերանայելու իմ առաջնահերթությունները։

Ես դիմեցի իմ ընկերներին, ընտանիքին և Եկեղեցու ղեկավարներին, խորհուրդ հարցնելով, թե ինչպես վերսկսեմ սուրբ գրությունների ուսումնասիրությունը։ Ես գտա երեք օգտակար բան։

Առաջինը, ես գիտակցեցի, որ սուրբ գրությունները երեկոյան ուսումնասիրելն արդյունավետ չէր ինձ համար։ Առավոտյան ուսումնասիրությունն ինձ թույլ էր տալիս օրվա ընթացքում խորհել վարդապետությունների և սկզբունքների շուրջ, որոնք կարդացել էի այդ առավոտ։

Երկրորդը, մեզ ուսուցանել են կարդալ սուրբ գրությունները մեր ընտանիքների հետ, սակայն քանի որ ես սովորում էի քոլեջում և հեռու էի իմ ընտանիքից, ես սկսեցի կարդալ սուրբ գրությունները սենյակիս ընկերակիցների և ընկերներիս հետ։ Սա օգնեց ինձ պատասխանատվություն զգալ և առաջ բերեց հրաշալի քննարկումներ ավետարանի շուրջ։

Երրորդը, ես սկսեցի գրի առնել ոգեշնչումները և մտքերը, որոնք ստանում էի սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ։ Սա օգնեց ինձ կենտրոնանալ իմ կարդացածի վրա և ավելի լավ ճանաչել Հոգու ձայնը։

Հենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը կրկին առաջնահերթություն դարձավ իմ կյանքում, ես նկատեցի, որ ավելի շատ ժամանակ և եռանդ ունեի կատարելու անհրաժեշտ բոլոր գործերը։ Ամենակարևորը, ես կրկին ինձ Աստծուն մոտ զգացի, մինչ կարդում և խորհում էի սուրբ գրությունների շուրջ։ Այժմ, երբ ես ժամանակ եմ տրամադրում սուրբ գրություններին, խաղաղություն եմ զգում և ամոքում եմ գտնում իմ հոգու համար։