2018
Հարության իսկությունը
April 2018


Մինչև նոր հանդիպում

Հարության իսկությունը

Ելույթ տրված 2014թ. ապրիլի գերագույն համաժողովում:

Հիսուս Քրիստոսն է իրականում այն միակ անունը կամ ճանապարհը, որի շնորհիվ փրկությունը կարող է գալ մարդկությանը:

Նկար
cloths on a bench

Նկարազարդումը` Յաջարա Ռամոս

Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ որոշման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբբի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն էր առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն` Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու «անձամբ կթագավորի երկրի վրա» [Հավատո Հանգանակ 1.10]:

Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան:

Քրիստոսի Հարության իրողության շնորհիվ Հայր Աստծո ամենազոր, ամենագետ և ամենաբարի լինելու մասին կասկածներն անհիմն են, Նա, ով տվեց Իր Միածին Որդուն աշխարհի փրկության համար: Կյանքի իմաստի ու նպատակի մասին կասկածները հիմնավորված չեն: Հիսուս Քրիստոսն է իրականում այն միակ անունը կամ ճանապարհը, որի շնորհիվ փրկությունը կարող է գալ մարդկությանը: Քրիստոսի շնորհն իրական է` ապաշխարություն փնտրող մեղավորին տալով և՛ ներում, և՛ մաքրագործում: Հավատքն իսկապես ավելին է, քան երևակայություն կամ մտացածին երևույթ: Կա մի հիմնական ու համընդհանուր ճշմարտություն, և կան իրական ու անփոփոխ բարոյական չափանիշներ, ինչպես որ ուսուցանվել է Նրա կողմից:

Քրիստոսի Հարության իրողության միջոցով Նրա օրենքի ու պատվիրանների ցանկացած խախտման դեպքում ապաշխարության անհրաժեշտությունը հնարավոր է ու հրատապ: Փրկիչի հրաշքներն իրական էին, ինչպես որ Իր աշակերտներին տված խոստումներն են իրական, որ նրանք կգործեն նույնը, նույնիսկ ավելի մեծ բաներ: Նրա քահանայությունը այն ճշմարիտ իշխանությունն է, որը «սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն` Աստծո գիտության բանալիները: Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» [ՎևՈւ 84.19–20]: Քրիստոսի Հարության շնորհիվ մահը մեր վերջը չէ, և չնայած մեր մորթն այսպես թափվելուց հետո, այն ժամանակ մեր մարմնից կտեսնենք Աստծուն: [Հոբ 19.26]: