2018
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս պատերազմ:
April 2018


Նշանակետին

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս պատերազմ:

Նկար
soldiers

Լուսանկարները՝ Getty Images-ի

Պատերազմը այս երկրագնդի վրա եղել է մարդկության պատմության մի մասը գրեթե սկզբից ի վեր: Բայց Տերը՝ Խաղաղության Իշխանը, չի ուզում, որ մենք պատերազմ մղենք մեկս մյուսի հետ: Նա լալիս է, երբ մարդիկ ընտրում են չսիրել միմյանց և «առանց սիրո են, … ատում են իրենց իսկ արյունկցին» (Մովսես 7.33), ապականելով երկիրը բռնությամբ (տես Ծննդոց 6.11–13): Նրանք, ում ամբարշտությունը պատերազմ է բերում երկրին, կդատվեն իրենց գործողությունների համար:

Տերը պատվիրել է Իր ժողովրդին «մերժել պատերազմը և խաղաղություն հռչակել» [ՎևՈւ 98․16): Սակայն, երբ ազգերը զենք են վերցնում միյանց դեմ, Տերն ասել է նաև, որ մենք երբեմն արադարացվում ենք՝ պաշտպանելով մեր ընտանիքները, ազգերը և ազատությունները կործանման, բռնակալության և ճնշման դեմ (տես Ալմա 43.47, Ալմա 46.12–13, ՎևՈւ 134.11): Եվ Վերջին Օրերի Սրբերը, ովքեր ծառայում են իրենց ազգերի ռազմական ուժերում հետևում են «թագավորներին, նախագահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելու» սկզբունքին (Հավատո Հանգանակ 1.12):