2018
Կորած և գտնված
April 2018


Կորած և գտնված

Նկար
lost and found

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին: Երբ ընտանիքս ապրում էր Գերմանիայում, մենք գնում էինք արշավ մեր գյուղում: Արշավը մի բան է, երբ ընկերները և հարևանները ժամանակ են անցկացնում միմյանց հետ՝ գնալով բնության գիրկը միասին քայլելով: Ծնողներս ասացին, որ ես կարող էի քայլել խմբի առջևից իմ ընկերներից մեկի հետ, և մենք ճամփա ընկանք երկար արահետով:

Մի քանի րոպե անց ես չկարողացա տեսնել իմ ընտանիքից որևէ մեկին: Ես ընկերուհուս ասացի, որ ցանկանում էի մնալ արահետի վրա և սպասել նրանց: Շուտով ես չկարողացա այլևս տեսնել ընկերուհուս կամ նրա ընտանիքին, իսկ իմ ծնողները դեռ չէին եկել: Ես մեն մենակ էի անտառում և վախ զգացի: Ես որոշեցի մի աղոթք ասել, որ ինչ-որ մեկը գտներ ինձ:

Անտառի մեկ այլ մասում հայրս զգաց, որ Սուրբ Հոգին իրեն ասում է. «Գնա և փնտրիր որդուդ»: Նա զգացել էր, թե ես որքան նրա կարիքն ունեի, այսպիսով նա շրջվել էր և ասել մայրիկիս, որ գնում է ինձ որոնելու: Մի քանի րոպե անց հայրս եկավ, վազելով արահետով, որտեղ ես էի սպասում և գտավ ինձ: Ես այնպես ուրախացա՝ տեսնելով հայրիկիս: Երբ նա ասաց ինձ, որ ուժեղ զգացում էր ունեցել, որ ես կարիք ունեի օգնության, ես իմացա, որ Երկնային Հայրը, պատասխանել էր իմ աղոթքին:

Ես այնքան ուրախ եմ, իմանալով, որ որտեղ էլ ես լինեմ, ես կարող եմ խոսել Երկնային Հոր հետ: Նա կօգնի ինձ գտնել իմ ուղին: