2018
Ռակոտոմալալա Ալֆոնս, Սարոդրոա, (Մադագասկար)
April 2018


Դիմանկարներ հավատի թեմայով

Ռակոտոմալալա Ալֆոնս

Սարոդրոա (Մադագասկար)

Երբ Ռակոտոմալալան սկսեց հետաքրքրվել ավետարանով, ամենամոտիկ եկեղեցին Անցիրաբեյում էր, քաղաք, որը 50կմ. հեռավորության վրա էր նրա գյուղից Սարոդրոայում: Ռակոտոմալալան և ընկերուհին միջոց գտան յուրաքանչյուր կիրակի այդ ճամփորդությունը կատարելու համար:

Այսօր Սարոդրոան ունի մի փոքրիկ ժողովատուն, որտեղ ամեն կիրակի 100-ից ավելի անդամներ են հաճախում: Ռակոտոմալալան տեսել է, թե ինչպես է իր գյուղն ընդունում ավետարանը: Սարոդրոայից չորս միսիոներ են ծառայել և Եկեղեցին շարունակում է աճել:

Քոդի Բել՝ լուսանկարիչ

Երբ պապս հիվանդացավ, գնացի Անցիրաբե նրա հետ լինելու համար: Միսիոներները մի քանի անգամ նրա տուն այցելեցին: Պապիկը և ես Եկեղեցու անդամներ չէինք, բայց նա սիրում էր հանդիպել միսիոներների հետ: Մի գիշեր նրանք պապիկին օրհնություն տվեցին, և ընտանեկան երեկոյից հետո նրանք մեզ տվեցին Մորմոնի Գիրքը:

«Խնդրում եմ կարդա այս գիրքը և հարցրու Աստծուն, թե արդյոք այն ճի՞շտ է»,- ասացին նրանք:

Երբ վերադարձա Սարոդրոա, ես չուզեցի կարդալ Մորմոնի Գիրքը, որովհետև կարծում էի՝ այն ճիշտ չէր: Ապա, մի օր ես այնպես հիվանդացա, որ մնացի տանը մի քանի օր: Երբ ձգտում էի ինչ-որ բան անել, գտա Մորմոնի Գիրքը և սկսեցի կարդալ:

Հետագայում վերադարձա Անցիրաբե և հանդիպեցի միսիոներներին: Նրանք ավելի շատ բան ուսուցանեցին ինձ Մորմոնի Գրքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Ես ասացի նրանց, որ մենք մարգարեների կարիք չունենք, և որ այսօր մարգարե չկա: Միսոներները խնդրեցին ինձ աղոթել Աստծուն և հարցնել, թե արդյո՞ք այսօր մարգարե կա: Նրանք խոստացան, որ Աստված կպատասխանի ինձ: Ես աղոթեցի ու զգացի, որ միսիոներների ասածը ճիշտ էր:

Ես ուզում էի եկեղեցի հաճախել, բայց ավտոբուսի համար փող չունեի: Ես խոսեցի իմ ընկերուհու՝ Ռազաֆանդրավանասոլոյի հետ և նա ասաց, որ մենք կարող ենք գնալ իմ հեծանիվով: Ամեն կիրակի մենք վարում էինք երկու ժամ մեկ ուղղությամբ Սարոդրոայից դեպի Անցիրաբե: Երբ հոգնում էի վարելուց, նստում էի ետևի մասում, և նա էր սկսում վարել: Հետո, երբ նա էր հոգնում, մենք կրկին փոխում էինք մեր տեղերը:

Ի վերջո, Ռազաֆանդրավանասոլոյի ընտանիքը և ես միացանք Եկեղեցուն: Մենք հաճախեցինք Անցիրաբեյի եկեղեցին, մինչև որ ճյուղ բացվեց Սարոդրոայում: Մենք շատերջանիկ էինք, երբ կարող էինք հաճախել եկեղեցի մեր սեփական գյուղում:

Ռազաֆանդրավանասոլոյի հայրը կանչվեց որպես ճյուղի նախագահ: Մի օր նա հանդիպեց ինձ հետ և խրախուսեց ինձ նախապատարստվել միսիայի համար: Ես չէի կարծում, թե կարող էի ծառայել, բայց նա համոզեց ինձ, որ կարող եմ: Ես ընդունեցի կանչը ծառայելու Մադագասկարի Անտանանարիվո Միսիայում: Այժմ ես ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Ես երախտապարտ եմ իմ ընտանիքի համար և ունեցել եմ շատ փորձառություններ, քան ի վիճակի եմ կիսվել, որոնք օգնեցին ինձ իմանալ, որ այս Եկեղեցին ճշմարիտ է:

Նկար
Rakotomalala and friend

Եկեղեցուն միանալուց հետո Ռակոտոմալալան (աջից) միսիա ծառայեց Մադագասկարի Անտանանարիվո Միսիայում, իսկ Ռազաֆանդրավանասոլոն (ձախից) ծառայեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Կինշասա Միսիայում:

Նկար
sitting inside the chapel

2013թ. Սարոդրոայի անդամները կառուցեցին այս փայտյա փոքրիկ աղոթատունը երկրպագելու համար: Ռակոտոմալալան երջանիկ է՝ օգնելով շենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարել:

Նկար
rice fields

Մադագասկարում բրինձն է հիմնական մշակաբույսը: Գրեթե բոլորը Սարոդրոայում աշխատում են բրինձի դաշտերում իրենց ընտանիքները պահելու համար:

Նկար
constructing a chapel

Քանի որ Եկեղեցին շարունակում էր աճել, Սարոդրոայի անդամները նոր ժողովատան կարիք ունեցան: Նոր ժողովատան հարևանությամբ Ռակոտոմալալան և մյուսները աշխատում են՝ ձևափոխելով փայտաշեն աղոթատունը և դարձնելով դասասենյակներ և եպիսկոպոսի գրասենյակ:

Նկար
sitting outside the chapel

Սկսած այն օրերից, երբ նրանք մի ուղղությամբ երկու ժամ հեծանիվ էին վարում դեպի եկեղեցի ամեն կիրակի, Ռակոտոմալալան և Ռազաֆանդրավանասոլոն մնացել են լավ ընկերներ: Նրանք երախտապարտ են իրենց և իրենց ընտանիքներին ավետարանի բերած օրհնությունների համար:

Նկար
standing in front of a new chapel

Ռակոտոմալալան և Ռազաֆանդրավանասոլոն կանգնած են նոր ժողովատան դիմաց Սարոդրոայում: Այս ժողովատունը, որը կառուցված է բետոնից և աղյուսից, կառուցվել է անդամների կողմից: