2018
Զամբյուղներ և պահածոյատուփեր
April 2018


Ամբիոնի մոտ

Զամբյուղներ և պահածոյատուփեր

Նկար
Sister Okazaki

Քույր Օկազակի լուսանկարը տրամադրել է Եկեղեցու Պատմության Գրադարանը, այլ նկարներ Getty Images-ի կողմից

Նկար
baskets and bottles of fruit

Աստված մեզ շատ պարգևներ է տվել, շատ բազմազանություններ և շատ տարբերություններ, սակայն կարևորը, ինչ մենք գիտենք միմյանց մասին, այն է, որ մենք բոլորս էլ Նրա զավակներն ենք։

Որպես Եկեղեցու անդամներ, մեզ բոլորիս մարտահրավեր է ուղղված՝ սովորել միմյանցից, սիրել միմյանց և աճել միասին։

Ավետարանի վարդապետություններն անփոխարինելի են։ Դրանք կարևոր են, սակայն մոտեցումն է ընտրովի։ Թույլ տվեք կիսվել մի պարզ օրինակով, որպեսզի ցույց տամ Եկեղեցու վարդապետության և մշակութային միջոցառումների միջև եղած տարբերությունը։ Ահա Յուտայի դեղձի պահածոյատուփ, որը պատրաստել է Յուտայի մի տնային տնտեսուհի, որպեսզի կերակրի իր ընտանիքին ցուրտ ձմռանը։ Հավայան կղզիների տնային տնտեսուհիները մրգեր չեն պահածոյացնում։ Նրանք բավականաչափ մրգեր են քաղում մի քանի օրվա համար և պահում նմանատիպ զամբյուղներում իրենց ընտանիքների համար։ Այս զամբյուղում կա մանգո, բանան, արքայախնձոր և պապայա … որ քաղել է պոլինեզացի մի տնային տնտեսուհի, որ կերակրի իր ընտանիքին կլիմայական այնպիսի պայմաններում, որտեղ մրգերը հասնում են ողջ տարվա ընթացքում։

Զամբյուղը և պահածոյատուփը տարբեր տարաներ են, սակայն բովանդակությունը նույնն է՝ միրգ ընտանիքի համար։ Արդյո՞ք պահածոյատուփ օգտագործելը ճիշտ է, իսկ զամբյուղը սխալ։ Ոչ, դրանց երկուսի օգտագործումն էլ ճիշտ է։ Դրանք տարաներ են՝ հարմարեցված մշակույթին և մարդկանց կարիքներին։ Եվ դրանք երկուսն էլ համապատասխանում են բովանդակությունը պահելու համար, որը միրգն է։

Այսպիսով, որո՞նք են մրգերը կամ պտուղները։ Պողոսը գրել է․ «Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն [և] ժուժկալութիւն» [Գաղատացիս 5․22–23]։ Մինչ Սփոփող Միության քույրերը, քահանայության քվորումների եղբայրները ակնածանքով հավաքվում են հաղորդությունից ճաշակելու համար, Հոգու պտուղը միավորում է մեզ սիրով, ուրախությամբ և խաղաղությամբ՝ լինի Սփոփող Միությունը Թաիփիում կամ Տոնգայում, լինի քահանայության քվորումը Մոնտանայում կամ Մեխիկոյում, լինի հաղորդության ժողովը Ֆիջիում կամ Ֆիլիպիններում։

… Երբ ես կանչվեցի Սփոփող Միության Գերագույն Նախագահություն, Նախագահ [Գորդոն Բ.] Հինքլին տվեց ինձ մի խորհուրդ․ «Դուք յուրահատուկ որակ եք հաղորդում այս նախագահությանը։ Ձեզ կճանաչեն որպես մեկի, ով ներկայացնում է Միացյալ Նահանգների և Կանադայի սահմաններից այն կողմ գտնվողներին։ … Նրանք ձեր միջոցով կտեսնեն, որ իրենք Եկեղեցու մի մասն են կազմում»։ Նա տվեց ինձ օրհնություն, որ լեզուս բացվեր, մինչ ես կխոսեի մարդկանց հետ։4

… [Երբ ես խոսում էի այլ երկրներում,] զգում էի, որ Հոգին հասցնում էր իմ խոսքերը նրանց սրտերին, և ես կարողանում էի զգալ, որ «Հոգու պտուղները» փոխանցում էին ինձ նրանց սերը, նրանց ուրախությունը և նրանց հավատը։ Ես զգում էի, որ Հոգին միավորում է մեզ։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, լինի ձեր միրգը դեղձ թե պապայա, բերում եք այն պահածոյատուփերով թե զամբյուղներով, մենք շնորհակալ ենք, որ մատուցում եք այն սիրով։ Երկնայի՛ն Հայր, թող որ մենք մեկ լինենք և թող որ մենք քոնը լինենք,5 ես աղոթում եմ մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Chieko N. Okazaki, Lighten Up! (1993), 7.

  2. Okazaki, Lighten Up!, 48–50; Gregory A. Prince, “‘There Is Always a Struggle’: An Interview with Chieko N. Okazaki,” Dialogue: A Journal of Mormon Thought 45, no. 1 (Spring 2012): 114–115.

  3. “Obituary: Okazaki, Chieko,” Deseret News, Aug. 7, 2011.

  4. Prince, “There Is Always a Struggle,” 121. Գորդոն Բ. Հինքլին Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականն էր, երբ 1990թ․ կանչվեց Քույր Օկազակին։

  5. Տես Վարդապետություն և Ուխտեր 38․27: