2018
Կրկին տանը զգալով
April 2018


Կրկին տանը զգալով

Ջուդի Ռաշեր, Կոլորադո (ԱՄՆ)

Ես պատրաստ չէի եղբորս հեռախոսազանգին: «Մայրիկը հենց նոր մահացավ»,- ասաց նա: «Նա վայր էր ընկել և վնասել գլուխը»:

Ես ցնցված էի: Մայրս հեռացավ, և ես հենց նախորդ գիշեր էի խոսել նրա հետ: Ես շարունակ մտածում էի, թե ինչո՞ւ այդպես պատահեց: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ նա պետք է հեռանար: Ես բարկացած էի։ Ես բարկացած մնացի մի քանի շաբաթ:

Ի վերջո, ես որոշեցի, թե ում մեղադրեի: Դա Աստծո մեղքով էր: Նա տարավ նրան ինձանից այդքան վաղ: Մայրս բաց թողեց իմ կյանքի շատ կարևոր իրադարձություններ, և ես մտածեցի, որ դա Նրա պատճառով էր: Ես այդ ժամանակ Եկեղեցու անդամ չէի, բայց ես նվիրված քրիստոնյա էի: Ուժի համար Աստծուն ապավինելու փոխարեն, ես շրջվեցի նրանից և Նրան դուրս թողեցի իմ կյանքից:

Ես այնքան շատ էի կարոտում մայրիկիս: Երբ ես մեծանում էի, իմ տունը ծնողներիս հետ ապահով մի վայր էր: Որտեղ էլ որ ես լինեի կամ ինչ էլ անեի, ամեն անգամ, երբ ես խոսում էի մայրիկիս հետ կամ ժամանակ անցկացնում նրա հետ, ես տանն էի զգում: Այժմ «տանը լինելու» իմ սիրած այդ զգացումն անհետացել էր:

Տարիներ անցան, և ես գրեթե լիովին կորցրեցի հավատս: Ես փորձում էի հասկանալ, թե ինչու մայրս պիտի մահանար, բայց ոչ մի բան խաղաղություն չէր բերում ինձ: Ապա մոտ մեկ շաբաթ, հետևյալ միտքն անընդհատ սկսեց գալ միտքս. հասկանալու համար ես պետք է նայեի երկինք: Ես ասացի այդ մասին իմ սիրելի ընկերուհուն, ով Եկեղեցու անդամ էր: Նա հարցրեց, թե կցանկանայի արդյոք ավելին սովորել իր հավատքի մասին:

Ես դա անմիջապես չհասկացա, բայց Հոգին արթնացրեց հոգիս խորը քնից: Որքան ավելի շատ բան էի սովորում ավետարանի մասին, այնքան ավելի շատ էի զգում, որ նորից ապահով վայր եմ գտել: «Տանը լինելու» զգացումս վերադարձավ:

Ես մկրտվեցի 2013 թվականի մայիսին: Ես երախտապարտ եմ, որ հավատքս վերադարձավ: Ես այլևս չեմ շրջվում Աստծուց: Փոխարենը ես գրկում եմ Նրան: Ես դեռ տխրում եմ մայրիկիս հանկարծահաս մահից, բայց Աստծո հանդեպ իմ հավատքի շնորհիվ, ես գիտեմ, որ ես մի օր հավերժ «տանը» կլինեմ՝ մայրիկիս և ընտանիքիս հետ: