2018
6 Պասեքի խորհրդանիշեր, որոնք գուցե փոխեն ձեր կարծիքը Զատիկի մասին
April 2018


6 Պասեքի խորհրդանիշներ, որոնք գուցե փոխեն ձեր կարծիքը Զատիկի մասին

Երբ մենք հիշենք Պասեքի խորհրդանիշերը, մեր հասկացողությունը և ուրախությունը Հարության իրականության վերաբերյալ կխորանա:

Նկար
table set with passover meal

Ես սիրում եմ Զատիկը, մի տոն, որը նշում է Հիսուս Քրիստոսի կողմից Աստծո զավակների ազատագրումը մահից և դժոխքից:

Բայց Հարությունից 1500 տարի առաջ, մի նմանատիպ սուրբ օր տոնվում է Եհովայի կողմից Իսրայելի զավակներին Եգիպտոսի նրանց գերությունից ազատագրման հիշատակին:

Զատիկը նշվում է Փրկիչի քավիչ զոհաբերության հիշատակին, Պասեքը կանխագուշակեց այն: Միասին դրանք կարող են խորացնել մեր հասկացողությունը Հարության վերաբերյալ: Ստորև կան մի քանի կապեր Պասեքի և Զատիկի միջև.

Պասեք

Զատիկ

1. Պասեքը կենտրոնացած է պասեքի անարատ արու գառի (տես Ելից 12.5), չջարդված ոսկորների վրա (տես Ելից 12.46):

1. Հիսուսն է Աստծո Գառը (տես Հովհաննես 1.29), զերծ մեղքից առանց կոտրած ոսկորների (տես Հովհաննես 19.36):

2. Անթթխմոր հաց, զերծ փչացումից (տես Աստվածաշնչի բառարան, «Թթխմոր»), ուղեկցում է Պասեքի ճաշկերույթին (տես Ելից 12.8, 15):

2. Հիսուսը կյանքի հացն է, որի մեջ չկա անմաքրություն (տես Հովհաննես 6.35):

3. Դառը խոտերը՝ Իսրայելի գերության խորհրդանիշը, ուղեկցում է Պասեքի ճաշկերույթին (տես Ելից 12.8):

3. Մենք գուցե ենթակա լինենք մեղքի գերությանը, բայց քանի որ Հիսուսը խմեց դառը գավաթը (տես ՎևՈւ 19.18), մենք կարող ենք հաղթահարել Նրա Քավության միջոցով (տես Ա Կորնթացիս 15.22):

4. Պասեքի ճաշկերույթը պետք է ուտել շտապելով (տես Ելից 12.11).

4. Փրկիչի մարմինը շտապելով պատրաստեցին թաղման համար (տես Հովհաննես 19.31):

5. Հավատացյալները, ովքեր գառան արյունով ներկեցին իրենց դռների սեմը և դրանդիները, փրկվեցին ֆիզիկական մահից (տես Ելից 12.7, 13):

5. Հավատացյալները, ովքեր խորհրդանշական ձևով ճաշակում են Գառան արյունը ամեն շաբաթ հաղորդության ժամանակ և «միշտ հիշում են Նրան» (ՎևՈւ 20.77, 79), կարող են փրկվել ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական մահից (տես Մոսիա 4.2):

6. Այն օրը, երբ առաջնեկները սպանվեցին, ազատագրում հռչակվեց գերյալ Իսրայելացիներին (տես Ելից 12.29–32):

6. Այն օրը, երբ Անդրանիկը սպանվեց, Հիսուսը հռչակեց ազատություն նրանց, ովքեր գերյալ էին Հոգևոր Աշխարհում (տես ՎևՈւ 138.18, 31, 42):