2018
Ինչ, ինչու և ինչպես․ մանրամասներ վերականգնման վերաբերյալ
April 2018


Ինչ, ինչու և ինչպես․ մանրամասներ վերականգնման վերաբերյալ

Ավետարանն ուսուցանելու համար դուք պետք է կարողանաք բացատրել, թե ինչ է ուրացությունը, տնտեսությունները և Վերականգնումը։ Այս աղյուսակը կարող է օգնել։

Նկար
a breakdown of the restoration 1
Նկար
a breakdown of the restoration 2

Պատկերացրեք՝ դուք մի շաբաթով գնացել եք ծովափ ձեր ընկերոջ ընտանիքի հետ։ Դուք շատ զվարճալի ժամանակ եք անցկացնում, սակայն սկսում եք կարոտել ձեր ընտանիքին։ Ապա ձեր հայրը հաղորդագրություն է ուղարկում, իմանալու, թե ինչպես է ամեն բան անցնում․ ձեզ հենց սա էր անհրաժեշտ՝ սիրված ու հիշված զգալու համար։

Կյանքը երկրի վրա մի փոքր նման է դրան։ Աստված մեզ հաղորդագրություններ չի ուղարկում, սակայն մենք հեռու ենք մեր երկնային տնից, ուստի, ուղիներից մեկը, որով Երկնային Հայրը փոխանցում է մեզ Իր սերը մեր հանդեպ, մարգարեներ ուղարկելն է։

Տնտեսություն

Նկար
prophets called of God

Նկարազարդումը` Բեն Սիմոնսեն

Մարգարեներն առաջնորդում են տնտեսությունները. ժամանակահատվածներ, երբ (1) Աստված երկրի վրա ունի իշխանություն ունեցող գոնե մեկ քահանայության ղեկավար և (2) այս ղեկավարը՝ մարգարեն, սովորում է փրկության ծրագրի մասին հենց Աստծուց։ Այնուհետև մարգարեն սովորեցնում կամ տնտեսում է ավետարանը ժողովրդի համար։

Շնորհիվ սուրբ գրությունների, մենք գիտենք շատ տնտեսությունների մասին։ Դրանցից կարևորներն են՝ Ադամի, Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի, Հիսուս Քրիստոսի և Ջոզեֆ Սմիթի տնտեսությունները։ Տերը սկսել է տնտեսություն այս մարգարեներից յուրաքանչյուրի միջոցով։

Ուրացություն

Նկար
apostasy cycle

Ուրացություն=ամբարշտություն Երբ անհատը կամ խումբը հեռանում են Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտություններից, մերժում են մարգարեներին և ընկնում մեղքի մեջ, նրանք ուրացության մեջ են։

Ինչպես է տեղի ունենում ուրացությունը

Աստված կանչում է մարգարե, ով ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունը։

Մարդիկ, ովքեր հետևում են մարգարեի ուսմունքներին, օրհնվում են։

Որոշ մարդիկ հպարտանում են և մերժում մարգարեին։

Տերը հաճախ հեռացնում է Իր մարգարեին մարդկանցից, ովքեր մերժում են ավետարանի սկզբունքները։

Ճիշտ ժամանակին Աստված կանչում է նոր մարգարե՝ ճշմարտությունը, քահանայությունը և Եկեղեցին վերականգնելու համար։

Վերականգնում

Նկար
restoration

Վերականգնումը ինչ-որ բան իր սկզբնական վիճակին վերադարձնելու գործողությունն է։ Դա բարեփոխում չէ, որը վերափոխում է գոյություն ունեցող ինչ-որ բան՝ ստեղծելու որևէ նոր բան։ Օրինակ, եթե դուք ուզենայիք վերականգնել մի հին տուն, դուք կվերակառուցեիք այն նույն ձևով, ինչպես որ ի սկզբանե էր։ Գուցե դուք ցանկանաք ավելացնել նոր բուխարի, սակայն այդ դեպքում դուք փոփոխության կենթարկեք տունը, այլ ոչ թե կվերականգնեք այն։

Հիսուս Քրիստոսի ավետարանը պետք է վերականգնվեր, քանի որ այն կորել էր Մեծ Ուրացության ընթացքում։ Մարդիկ դարեր շարունակ ապրել են առանց ճշմարիտ Եկեղեցու։ Ուստի, Տերը վերականգնեց Իր Եկեղեցին և ավետարանը Ջոզեֆ Սմիթի միջոցով, ճիշտ ինչպես մարգարեացել էին հնօրյա մարգարեները (տես Եսայիա 2․1–3, 29․13–14, Գործք 3․19–21, Հայտնություն 14․6–7, 2 Նեփի 3․3–15

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանն այստեղ է մնալու, ուստի, կմնա՞ք դուք դրա հետ։ Չնայած աշխարհն ավելի ու ավելի ամբարիշտ է դառնում, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կմնա մինչև վերջ։

Դուք պետք է ընտրություն կատարեք, նույն ընտրությունը, որը կանգնել է մահկանացուների առջև ժամանակների հենց սկզբից․ դուք կհետևե՞ք մարգարեին։ Եթե այո, դուք կօրհնվեք և Հոգին կառաջնորդի ձեզ։

Ադամ

Ադամն իսկական ռահվիրա էր․ նա առաջին մարդն էր երկրի վրա և առաջին մարգարեն։ Նա ուսուցանել է իր ընտանիքին ավետարանը, բայց նույնիսկ սկզբում շատերը «իրենց իսկ խորհուրդներն են փնտրել խավարի մեջ» և մերժել ճշմարտությունը (Մովսես 6․28

Ենովք

Նկար
city taken up to heaven

Դուք երբևէ լսե՞լ եք, որ մի ողջ քաղաք վերցվի երկինք։ Այսպիսով, Սիոն քաղաքը, որը հիմնել էր Ենովքը, այնքան արդար էր, որ մարդիկ գնացին ապրելու Աստծո հետ (տես Մովսես 7․23

Նոյ

Նկար
noahs ark

Դուք գիտեք Նոյան տապանի մասին։ Միայն ութ մարդ՝ Նոյի ընտանիքը, փրկվեց Ջրհեղեղից, քանի որ նրանք լսեցին Նոյի նախազգուշացումները (տես Ծննդոց 7, Մովսես 8)։ Իսկ դուք գիտե՞ք, որ նա քահանայություն ստացավ, երբ 10 տարեկան էր (տես ՎևՈւ 107․52) և որ «հսկաները … փնտրում էին Նոյին, որ խլեն նրա կյանքը» (Մովսես 8․18

Աբրահամ

Նկար
abraham

Աբրահամը քիչ էր մնում զոհ մատուցվեր ամբարիշտ քահանաների կողմից, սակայն մի հրեշտակ փրկեց նրան (տես Աբրահամ 1)։ Նա ուներ որոշակի հրաշալի հայտնություններ, ներառելով նախաերկրային կյանքի տեսիլքը։ Եկեղեցու անդամները նրա սերունդներն են, և Աբրահամի ուխտը կոչվում է նրա անունով։ (Sես Աբրահամ 2-5:)

Մովսես

Նկար
moses

Մովսեսն առաջնորդեց իսրայելացիներին Եգիպտոսից դուրս և օգնեց նրանց ազատություն ձեռք բերել։ Նա «ջանասիրաբար փնտրեց սրբագործել իր ժողովրդին, որ նրանք կարողանային տեսնել ստծո երեսը․ սակայն նրանք կարծրացրեցին իրենց սրտերը և չկարողացան դիմանալ նրա ներկայությանը» (ՎևՈւ 84․23–24)։ Փաստորեն, իրենց ուխտադրժության պատճառով, նրանք 40 տարի թափառեցին անապատում։

Հիսուս Քրիստոս

Նկար
Jesus Christ

Հիսուս Քրիստոսը ոչ միայն ուսուցանեց ավետարանը և գործեց շատ հրաշքներ, այլև հաստատեց Իր Եկեղեցին երկրի վրա։ Նա քավեց մեր մեղքերը, խաչվեց և հարություն առավ, որ թույլ տա մեզ հաղթահարել հոգևոր և ֆիզիկական մահը։ Նա է այսօր Իր Եկեղեցու գլուխը, և Նա և Երկնային Հայրը քահանայության իշխանության աղբյուրն են։

Մեծ ուրացություն

Նկար
the great apostasy

Փրկիչի Հարությունից հետո Նրա Առաքյալները և Եկեղեցու այլ ղեկավարներ փորձեցին տարածել ավետարանը, սակայն մարդիկ մերժեցին նրանց ուսմունքները և նույնիսկ սպանեցին Առաքյալների մեծ մասին։ Մարդկանց ամբարշտության պատճառով ավետարանի լրիվությունն այլևս երկրի վրա չէր: Աշխարհն ընկավ հոգևոր խավարի մեջ (տես Եսայիա 60․2

  • Ավելի քան 1000 տարի մարդկանց հասանելի չէին փրկության արարողությունները, տաճարի օրհնությունը կամ մարգարեի առաջնորդությունը։

  • Աստվածաշնչից կորել էին թանկագին ճշմարտություններ։

  • Կեղծ գաղափարներ ուսուցանվեցին Աստծո իրական բնույթի մասին։

  • Փրկության արարողություններից մի քանիսը փոխվեցին կամ սխալ ուսուցանվեցին (տես Եսայիա 24․5

  • Այս ուրացությունն, ի վերջո, հանգեցրեց շատ եկեղեցիների ձևավորմանը։

Բարեփոխություն

Նկար
reformation

Մեծ Ուրացության ընթացքում Եվրոպայի որոշ հոգևորականներ հասկացան, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճիշտ չէր ուսուցանվում։ Այս բարեփոխիչները մարգարեներ չէին, սակայն անում էին հնարավոր ամեն բան ճշմարտությունն ուսուցանելու համար, ինչպես իրենք էին հասկանում այն։ Նրանք օգնեցին, որ Աստվածաշունչը մատչելի դառնար ավելի շատ մարդկանց համար։ Շատերը պայքարեցին կրոնական ազատության համար և բացեցին ավետարանի Վերականգնման ուղին։

Ջոզեֆ Սմիթ

Նկար
joseph smith

Այսպիսով, արդյո՞ք ավետարանի լրիվությունը կորսվել էր ընդմիշտ։ Ո՛չ: Աստված կրկին Ջոզեֆ Սմիթին հայտնեց կարևոր ճշմարտությունները։ Երկնային սուրհանդակները վերականգնեցին քահանայության բոլոր անհրաժեշտ բանալիները նրա միջոցով (տես ՎևՈւ 27․8–13, 110, 128․18–21), դարձնելով սա «ժամանակների լրության տնտեսության ժամանակ» (ՎևՈւ 138․48)։ Այն նաև հայտնի է որպես վերջին օրեր, քանի որ սա վերջին տնտեսությունն է` նախքան Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:

Վերականգնումը

Ապա գուշակիր ԴՈՒՔ ունեք Վերականգնման օրհնությունները։ Այո, դուք։

  • Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվեց մարգարեով և առաքյալներով՝ այն առաջնորդելու համար։

  • Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը և այլ ժամանակակից հայտնություններ վերականգնեցին թանկարժեք ճշմարտություններ, որոնք կորած էին (տես 2 Նեփի 27

  • Ջոզեֆ Սմիթը ստացավ Ահարոնյան Քահանայությունը Հովհաննես Մկրտիչի կողմից (տես ՎևՈւ 13) և Մելքիսեդեկյան Քահանայությունը՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալների կողմից (տես ՎևՈւ 128․20

  • Լիազորված քահանայություն կրողները պատշաճ կերպով կատարում են փրկության արարողությունները։

  • Եվ մենք գիտենք, որ ճշմարտությունն այլևս երբեք չի կորչի ուրացության պատճառով (տես Դանիել 2․44