2018
Աղոթք. վկայության և վերականգնման բանալին
April 2018


Աղոթք. վկայության և վերականգնման բանալին

2003թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթներից

Հետևեք Ջոզեֆ Սմիթի օրինակին և վերականգնման նմուշին: Դիմեք սուրբ գրություններին: Աղոթելիս ծնկի իջեք: Խնդրեք հավատքով: Լսեք Սուրբ Հոգուն:

Նկար
clasped hands

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

Որպես Եկեղեցու առաջնորդներ, մեզ հաճախ հարցնում են. «Ինչպե՞ս ստանամ վկայություն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին»։

Ուսումնասիրությամբ և աղոթքով վկայություն ենք ձեռք բերում և դարձի գալիս, ապա համբերությամբ և հետևողականությամբ ապրում ենք ավետարանով՝ հրավիրելով ու սպասելով Հոգուն: Ջոզեֆ Սմիթի կյանքը և Վերականգնման նմուշը այս գործընթացի գերազանց օրինակներ են: Մինչ ձեզ հետ [կկիսվեմ] … Վերականգնման իրադարձությունների մասին, որոնեք քայլերը, որոնք տանում են դեպի վկայություն: …

Մեծ Խառնաշփոթություն

Ջոզեֆ Սմիթը ծնվել է 1805թ. դեկտեմբերի 23-ին Շերոնում (Վերմոնտ, ԱՄՆ): Նա լույս աշխարհ եկավ մի ընտանիքում, որն աղոթում էր և ուսումնասիրում Աստվածաշունչը: Իր երիտասարդ տարիներին նա հետաքրքրվեց կրոնով և հայտնաբերեց «մեծ խառնաշփոթ» Քրիստոսի վարդապետությունների վերաբերյալ, «քահանան վիճում էր քահանայի հետ, նորադարձը նորադարձի հետ» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.6):

Այս մեծ խառնաշփոթությունը … սկսվել էր դարեր առաջ, որի պատճառով կոչվել էր Մեծ Ուրացություն: Քրիստոսի օրը «չի գալ», ասել է Պողոս Առաքյալը, «եթէ առաջ չգայ ապստամբությիւնը» (Բ Թեսաղոնիկեցիս 2.3):

Քրիստոսի Հարությունից մի քանի տասնամյակ հետո, Նրա Առաքյալները սպանվեցին, Նրա ուսմունքերը աղավաղվեցին և քահանայությունը վերցվեց երկրի երեսից: Բայց Պողոսը, տեսնելով մեր օրերը, մարգարեացավ, որ «ժամանակների լրութեան տնտեսութեան համար» [Աստված] հավաքելու էր միմյանց հետ մեկտեղ բոլոր բաները Քրիստոսում» (Եփեսացիս 1.10): Նա ևս մեկ անգամ վերականգնելու էր Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա: …

Ջոզեֆը գտավ պատասխան

Ջոզեֆը … 14 տարեկանում հայտնվեց «[կրոնական] տարաձայնությունների աղմուկի մեջ»: Նա հաճախ էր հարցնում ինքն իրեն. «Եթե [այս եկեղեցիներից] որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ի՞նչպես կարող եմ դա իմանալ: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10):

Ջոզեֆը դիմեց Աստվածաշնչին` պատասխանների համար: Հակոբոսի թղթում նա կարդաց. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասությիւն ունի, թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան» (Հակոբոս Ա.5):

Նկար
joseph praying

Հատված «Սրտիս ցանկությունները II», Վոլթեր Ռեյն

Հետևելով Հակոբոսի ուղղորդմանը, Ջոզեֆը գնաց իր տան մոտակայքում գտնվող պուրակը և աղոթեց: Երբ նա աղոթում էր Աստծուն. կեսօրվա արևի պայծառությունը գերազանցող «լույսի մի սյուն … իջավ», և հայտնվեցին «երկու անձնավորություններ»: «Նրանցից մեկը խոսեց …, դիմելով ինձ [Ջոզեֆ] անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):

Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, խոսեցին Ջոզեֆ Սմիթի հետ: Նրանք պատասխանեցին նրա հարցին: Նրանք ուսուցանեցին նրան, որ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին կորել էր երկրի վրայից: Ջոզեֆն իմացավ, որ Աստվածության այդ անդամները առանձին և հստակ էակներ էին, Նրանք գիտեին նրան անունով, և Նրանք կամենում էին պատասխանել նրա աղոթքներին: Երկինքները բացվել էին, ուրացության գիշերն ավարտվել էր և ավետարանի լույսը սկսել էր շողալ:

Ջոզեֆի նման, մեզանից շատերը ևս որոնում են ճշմարտության լույսը: … Ջոզեֆի նման, մենք պետք է հետազոտենք սուրբ գրությունները, աղոթենք, … [լինենք] խոնարհ և [սովորենք] հավատք գործադրել:

Մորոնին և ոսկյա թիթեղները

Իր Առաջին Տեսիլքին հաջորդող երեք տարիների ընթացքում Ջոզեֆն [ասել է, որ ինքը հաճախ էր հուսալքված զգում իր թուլությունների և թերությունների պատճառով]: Բայց նա չէր կորցնում հավատքը և չէր մոռանում աղոթքի զորության մասին:

Սեպտեմբերի 21-ին, 1823թ., 17 տարեկանում [Ջոզեֆը] ծնկի իջավ «բոլոր [իր] մեղքերին ներում» խնդրելու … և [իմանալու իր] «դիրքը [Աստոծո] առաջ» (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.29): Երբ նա աղոթեց, մի լույս … հայտնվեց, որը պայծառացավ «մինչև սենյակը դարձավ կեսօրից էլ լուսավոր» (հատված 30): Այդ լույսի մեջ կանգնեց մի անձնավորություն, որը հանդերձավորված էր «շլացուցիչ ճերմակության» մի պարեգոտով (հատված 31): Նա կոչեց Ջոզեֆին անունով և ներկայացավ որպես Մորոնի: Նա ասաց «որ Աստված [Ջոզեֆի] համար աշխատանք ուներ կատարելու» և ասաց նրան «ոսկյա թիթեղների վրա գրված» մի հնադարյան հիշատակարանի մասին, որը, երբ թարգմանվեց, դարձավ Մորմոնի Գիրքը: Գիրքը պարունակում էր ավետարանի լրիվության մի հիշատակարան: (Տես հատված 33-34:) … Ջոզեֆին ուղղություն տրվեց դեպի … այդ հիշատակարանը, որը թաղված էր Կումորա … մոտակա բլրում:

Հաջորդ օրը Ջոզեֆը գտավ թիթեղները, բայց ժամանակը դեռ չէր եկել դրանք ի հայտ բերելու համար: Մորոնին հրահանգեց Ջոզեֆին հանդիպել իրեն այդտեղ, այդ նույն օրը՝ ամեն տարի, հաջորդ չորս տարիների ընթացքում (տես հատվածներ 52–53): Ջոզեֆը հնազանդվեց: Ամեն տարի նա գնում էր այդ բլուրը, որտեղ Մորոնին նրան «հրահանգ» էր տալիս (հատված 54) Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման վերաբերյալ: …

Ջոզեֆը ստացավ թիթեղները 1827թ. սեպտեմբերի 22-ին, 21 տարեկան հասակում: Նա ստացավ նաև մի հնադարյան գործիք՝ դրանք թարգմանելու համար, որը կոչվում է Ուրիմ և Թումիմ: Օգտագործելով այդ սրբազան մեկնիչը, Սուրբ Հոգու հետ միասին, Ջոզեֆը սկսեց թարգմանության աշխատանքը:

Վերականգնումը ծավալվում է

23 տարեկանում Ջոզեֆը թարգմանում էր թիթեղները, երբ նա և [իր գրագիրը]՝ Օլիվեր [Քաուդերին], հանդիպեցին մի հատվածի, որը մեղքերի թողության համար կատարվող մկրտության մասին էր: Նրանք ցանկացան ավելի շատ բան իմանալ: … Ջոզեֆը գիտեր՝ ինչ աներ:

1829թ. մայիսի 15-ին [Ջոզեֆը և Օլիվերը] գնացին անտառ՝ հարցնելու Տիրոջից: Մինչ աղոթում էին, Հովհաննես Մկրտիչը երևաց նրանց «լույսի մի ամպով» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68)։ Նա … մկրտել էր Փրկիչին կյանքում [և] կրում էր քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ էին այդ արարողությունը Աստծո իշխանությամբ կատարելու համար:

… Հովհաննեսը … դրեց ձեռքերը [Ջոզեֆի գլխին, իսկ հետո՝ Օլիվերի] և շնորհեց Ահարոնյան Քահանայությունը նրանցից [յուրաքանչյուրին]: (տես ՎևՈւ 13, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68–69): … 1829թ. մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Մելքեսեդեկյան կամ բարձրագույն Քահանայությունը շնորհվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Հովհաննես Մկրտիչի և Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալների կողմից:

Նկար
conferring the Aaronic Priesthood

«Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը», Վոլթեր Ռեյն

Մորմոնի Գրքի թարգմանությունը նույնպես ավարտվեց այդ հունիսին և գիրքը հրատարակվեց 1830թ. մարտի 26-ին: Օրեր անց, ապրիլի 6-ին Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց: … Ինչպես մարգարեացել էր Պողոսը, Քրիստոսի հնադարյան Եկեղեցին մեկ անգամ ևս հաստատվեց երկրի վրա:

Բայց վերականգնման աշխատանքը չէր ավարտվել: … [Կիրթլենդի տաճարը ժամանակի այս տնտեսությունում կառուցված առաջին տաճարը,] նվիրաբերվեց … 1836թ. մարտի 27-ին: Մի շաբաթ անց, ապրիլի 3-ին այնտեղ տեղի ունեցավ ժողով: Հանդիսավոր և լուռ աղոթքից հետո … Տեր Հիսուս Քրիստոսը [հայտնվեց Ջոզեֆին և Օլիվերին:] … Մովսեսը, Եղիան և Եղիասը հայտնվեցին [Կիրթլենդի Տաճարում] և [տվեցին քահանայության բանալիները] Ջոզեֆին (տես ՎևՈւ 110):

Նկար
in the Kirtland Temple

Հատված «Հիսուս Քրիստոսը հայտնվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին», Վոլթեր Ռեյն

Մեզ համար մի նմուշ, որին կարող ենք հետևել։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, տեսնո՞ւմ ենք արդյոք նմուշը։ Վերականգնման յուրաքանչյուր մեծ իրադարձությանը նախորդել է աղոթքը, ինչպես օրինակ՝ Առաջին Տեսիլքին, Մորոնիի հայտնվելուն և Մորմոնի Գրքի ի հայտ գալուն, քահանայության վերականգնմանը և Իր սուրբ տաճարում Հիսուս Քրիստոսի հայտնվելուն: …

[Շատ անգամներ] ես զգացել եմ Աստծո Հոգու անժխտելի վկայությունը՝ իմ սրտում վառվող կրակի նման, որ վերականգնված ավետարանը ճշմարիտ է: … [Եթե դուք այս բաները չգիտեք ինքնուրույն,] կարո՞ղ եմ առաջարկել ընդունել հրավերը, որը տրվել է Մորոնիի կողմից Մորմոնի Գրքում. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ»: Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5): …

… Հետևեք Ջոզեֆ Սմիթի օրինակին և վերականգնման նմուշին: Դիմեք սուրբ գրություններին: Աղոթելիս ծնկի իջեք: Խնդրեք հավատքով: Լսեք Սուրբ Հոգուն: … Եվ Հիսուս Քրիստոսի անունով ես խոստանում եմ, «Եթե դուք խնդրեք [Երկնային Հորը], հավատալով, որ կստանաք, ջանասիրությամբ պահելով [Տիրոջ] պատվիրանները, իհարկե, այս բաները հայտնի կդարձվեն ձեզ» (1 Նեփի 15.11):