Աբուելոյի կոշիկի խանութը
Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):
«Գիտես, մենք պետք է ավելի նման լինենք այս կոշիկին», ասաց Պապիկը:
«Միշտ չէ, որ հեշտ է ասել «Ներեցեք» (Children’s Songbook, 98):
Միգուելը բացեց իր աբուելոյի (իր պապիկի) կոշիկի խանութի դուռը: Նա զգաց կաշվի հոտը, որով աշխատում էր Աբուելոն: Դա նրա սիրած հոտերից մեկն էր:
«Ողջույն, Աբուելո»:
Աբուելոն ծնկի էր իջել և գծում էր հաճախորդի ոտնաթաթը մի թերթիկի վրա: Նա վեր չնայեց: Աբուելոյի լսողությունը այնքան էլ լավ չէր:
Միգուելը նստեց աշխատասեղանի մոտ: Նա նայում էր կտրված կաշվի կույտին: Նա պատկերացնում էր, թե ինչ էր Աբուելոն անելու յուրաքանչյուրի հետ, օգտագործելով իր մուրճը և տափակաբերան աքցանները:
Գործիքները հիշեցնում էին Միգուելին մեկ այլ բանի մասին, որը նա սիրում էր: Աբուելոն միշտ տալիս էր նրան մի կտոր քաղցրավենիք, երբ Միգուելն օգնում էր մաքրություն անելիս:
Բայց Միգուելը սոված էր այդ ժամանակ: Նա գիտեր, որ չպետք է հյուրասիրություն վերցներ առանց հարցնելու, բայց երևում է Աբուելոն զբաղված էր լինելու որոշ ժամանակ: «Երևի ես չպետք է սպասեմ», — մտածեց Միգուելը:
Միգուելը երկարացրեց ձեռքը վաճառասեղանի տակով դեպի քաղցրավենիքի բանկան: Այն լի էր նրա սիրելի քաղցրավենիքով՝ քաղցր ու բուրավետ՝ չիլիի փոշիով պատված: Երբ Միգուելը բացեց այն, մի քիչ անհարմար զգաց: Բայց քաղցրավենիքն այնքան համեղ էր երևում: Նա շտապելով դրեց իր բերանը:
Շուտով հաճախորդը մեկնեց: Աբուելոն վերցրեց մի կտոր կաշի և թրջեց այն ջրով: Դա օգնեց կաշին փափուկ պահել և հեշտ՝ աշխատելու համար:
Միգուելը խժռեց մնացած քաղցրավենիքը այնքան արագ, որքան կարող էր: Ապա նա քայլեց դեպի Աբուելոն։
«Ողջո՜ւյն»: Ասաց Աբուելոն ժպտալով: «Ուրախ եմ, որ եկել ես ինձ տեսնելու»:
Միգուելը գրկեց Աբուելոյին: Նա հույս ուներ Աբուելոն չէր նկատի, որ կերել էր քաղցրավենիքը: Միգուելը մի կողմ հրեց անհանգստությունը:
«Այսօր զբաղված ես երևում», — ասաց Միգուելը, մատնացույց անելով կաշվի կույտը: «Կա՞ օգնության կարիք»:
«Իհարկե։ Կարո՞ղ ես ինձ տալ այդ թելը»:
Միգուելը վերցրեց թելի մի երկար կտոր: Նա ձգեց այն ձեռքերով: Դա ավելի կոշտ էր, քան երևում էր:
«Վայ, ինչ ամուր է»:
Աբուելոն քրքջաց: «Այն պետք է ամուր լինի, կյանքի վատին ու լավին դիմանալու համար»: Աբուելոն քաշեց թելը կաշվի միջով: Ապա նրա դեմքը մի տեսք ընդունեց, որը մայրը երբեմն կոչում էր «Իմաստուն Աբուելոյի» հայացք:
«Գիտե՞ս, մենք պետք է ավելի նման լինենք այս կոշիկին», — ասաց Աբուելոն գլուխը շարժելով:
Միգուելը նայում էր կաշվին: «Ըմմմ … Արդյո՞ք դա անում ենք»:
« Այո իսկապես: Մենք պետք է ուժեղ մնանք: Այդ ձևով սատանայի գայթակղությունները մեզ չեն ստիպի տապալվել»:
Կարմիր քաղցրավենիքը առկայծեց Միգուելի մտքում: Նա գիտեր, որ պետք է ասեր Աբուելոյին այդ մասին:
Աբուելոն մի հին կոշիկ վերցրեց դարակից: «Տեսնո՞ւմ ես այս մեծ անցքը»:
Միգուելը ձեռքը գրեթե կարող էր մտցնել անցքի միջով: «Այո»:
«Այս մի ժամանակ մի փոքրիկ անցք էր, որը կարելի էր հեշտությամբ սարքել: Բայց նրանք սպասել են և այժմ շատ ավելի դժվար է լինելու այն նորոգել: Վատ սովորույթներն ու վատ ընտրությունները նման են այդ անցքին: Ավելի լավ է դրանք վաղ նորոգել»:
Աբուելոն կրկին շարժեց գլուխը և Իմաստուն Աբուելոյի արտահայտությունը փոխվեց՝ դառնալով ժպիտ: Նրանք շարունակում էին խոսել, մինչ Աբուելոն աշխատում էր: Ողջ ժամանակ Միգուելը շարունակում էր մտածել կարմիր քաղցրավենիքի մասին:
Երբ Աբուելոն վերջացրեց, Միգուելը օգնեց նրան մաքրելու գործում: Հետո Աբուելոն վերցրեց իր քաղցրավենիքի բանկան:
Ի վերջո Միգուելը չկարողացավ այլևս դիմանալ: «Ես վերցրեցի քո քացրավենիքից մեկ հատ», — հանկարծակի ասաց նա:
Աբուելոն վար դրեց բանկան: «Ի՞նչ ասացիր»:
Միգուելը պատմեց նրան առանց հարցնելու քաղցրավենիքը վերցնելու մասին: «Ներիր Աբուելո: Ես այլևս երբեք չեմ անի այդ, ես խոստանում եմ»:
Աբուելոն ամուր գրկեց Միգուելին: Միգուելն իրեն այնքան լավ զգաց:
«Շնորհակալություն ազնիվ լինելու համար: Դա շատ ավելի կարևոր է ինձ համար, քան որևէ այլ բան»:
Տուն քայլելով, Միգուելը զգում էր իրեն ճիշտ այնպես, ինչպես Աբուելոյի կարած մի նոր զույգ կոշիկ: Ուժեղ, ինչպես կարող էր լինել և պատրաստ կյանքի համար: