2018
Երիտասարդները երջանկության մասին
April 2018


Երիտասարդները երջանկության մասին

Երիտասարդները, հավանաբար, ավելի հաճախ, քան մեծերը, մտածում են, թե ինչ է եջանկությունը։ Նրանց ապագան առջևում է և բնական է, որ նրանք այդ որոնումների մեջ են և նպատակ ունեն հասնել երջանկության հնարավորինս արագ։ Սուրբ գրություններում ասվում է«Ադամն ընկավ, որ մարդիկ լինեն, և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 225)։ Ուրախությունը երջանկության կարևոր մասն է և շատ մոտ է դրան։ Ինչպե՞ս դառնալ երջանիկ և ունենալ ավելի շատ ուրախություն կյանքում։ Այս հարցերը Իրինա Թ․ տվեց իր ընկերներին։ Ստորև նրանց պատասխաններն են։

Հովհաննես Պ «Ադամն ընկավ, որ մարդիկ լինեն, և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: Սա իմ ամենասիրելի հատվածներից է այն պատճառով, որ առաջին հայացքից թվում է, թե անկումով մենք զրկվում ենք փրկությունից, բայց իրականում դա մեզ հնարավորություն է տալիս իմանալ ու գնահատել իսկական երջանկությունը: Ինչպես ասվում է այդ նույն գլխում, եթե չլիներ անկում, մենք չէինք գնահատի փրկությունը, քավութունը: Քրիստոսի քավությամբ է, որ մենք կարող ենք լինել երջանիկ: Կարծում եմ, դա այն է, երբ զգում ես ջերմություն, սեր և ուրախությունից սիրտդ, ասես, ուռչում, պատռվում է: Եվ, իմ կարծիքով, այդպիսի երջանկություն մենք հիմնականում ունենում ենք դժվար արգելքները հաղթահարելիս: Երբ մեր հարազատները առողջ են, երջանիկ, ապահով, մենք երջանիկ ենք լինում: Իմ սեփական փորձից ես գիտեմ, որ ամենամեծ սերը, դա Հոր սերն է, ու այն զգացումը, երբ քո մեղքերը քեզ ներվում են: Փրկության ծրագիրն իրոք կատարյալ է, ու իզուր չէ, որ այն նաև անվանվում է Երջանկության ծրագիր:

Աստղիկ Բ Երբ մեր ընտանիքում և հարազատների մոտ ամեն ինչ լավ է, երբ մենք շրջապատված ենք մարդկանցով, ովքեր մեզ սիրում են , արդեն երջանիկ ենք: Մեր երջանկությանն է նպաստում նաև այն, որ մենք գտել ենք ճշմարիտ ուղին, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտ զգալ Աստծուն և զգալ Սուրբ Հոգին, որպեսզի ճիշտ ընտրություններ կատարենք: Սրանք երջանկության առիթներ են:

Լիլիթ Հ Այս կյանքում կատարվող ամեն բան նպաստում է, որ մենք ավելի լավը դառնանք: Տերը հաստատ չի ցանկանում, որ մենք վատ ապրենք կամ վատ ուղի բռնենք: Տերը մեզ տալիս է ամեն ինչ, բայց մենք երբեմն տրտնջում ենք և չենք գնահատում։ Երբեմն մենք սխալ ուղի ենք բռնում: Երջանկությունն ինձ համար այն է, ինչ ես ունեմ և ինչ ինձ տվել է Աստված:

Կարեն Պ Երկնային Հայրը ցանկանում է, որ ամեն մարդ երջանիկ լինի: Մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք: Այդ պատճառով Երկնային Հայրը պատվիրաններ է տվել, և եթե հնազանդվեք ու պահենք պատվիրանները, մենք երջանիկ կլինենք և՛ այս կյանքում, և՛ հավերժական կյանքում:

Իրինա Թ Ես շատ եմ հավանում այս հատվածը։ Այս հատվածում ասվում է, որ մենք պետք է ուրախ և երախտապարտ լինենք այն ամենի համար, ինչ ունենք: Մենք պետք է չտրտնջանք փորձություններից, որովհետև Աստված դրանք տալիս է մեզ, որ մենք կատարելագործվենք և նմանվենք Իրեն։ Մենք երջանիկ ենք, որ ունենք պատվիրաններ, որոնք օգնում են մեզ ճիշտ ապրել և հաղթահարել փորձությունները: Մենք երջանիկ ենք, որ ունենք մեր եկեղեցին, սուրբ գրություններ, աղոթելու հնարավորություն, միսիոներներ, որոնք մեզ ճիշտ ուղին են ցույց տալիս, և Սուրբ Հոգի, ով առաջնորդում է մեզ: