Եկեք ապավինենք Տիրոջը
Շատ դժվար է, երբ հարազատդ նեղության մեջ է և դու անզոր ես նրան օգնել։
Մի քանի շաբաթ առաջ մի դժվար իրավիճակի մեջ հայտնվեցինք ես և իմ ընտանիքը։ Բազմաթիվ անկեղծ աղոթքներից հետո, հանկարծ մի միտք եկավ ինձ, որ կարող եմ ծոմ պահել և խնդրել Աստծուց առաջնորդություն։
Երկու օր ծոմ պահելուց հետո պատասխան ստացա Սուրբ Հոգու միջոցով, որ Աստված կարող է անհնարինը հնարավոր դարձնել։ Ես հոգով զգացի, որ պետք է պարզապես վստահեի Տիրոջը։ Արդեն երկու շաբաթ է անցել այդ օրվանից և ես տեսնում եմ, որ ինձ մտահոգող հարցը դրական լուծում է ստանում։
«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողութեանը մի վստահիր:
Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ՝ քո ճանապարհները» Առակաց 3.5–6: Ես միշտ ապավինել եմ Երկնային Հորը, իմ բոլոր մտահոգություններով կիսվել Նրա հետ և խոնարհաբար փնտրել Նրա հզոր կամքը։ Եվ ոչ մի անգամ Նա ինձ հուսախաբ չի արել։ Ես միշտ զգացել եմ Նրա մեծ սերը իմ և իմ ընտանիքի նկատմամբ։