2018
Երջանկությունն ավելին է, քան տրամադրությունը
April 2018


Երջանկությունն ավելին է, քան տրամադրությունը

Նկար
happy breakfast plate

Մեզ ուսուցանվում է, որ ուրախություն ունենալը մեր գոյության նպատակն է (տես 2 Նեփի 2.25): Այսպիսով, ինչո՞ւ է երջանկությունը երբեմն այդքան անըմբռնելի թվում: Միգուցե դա այն պատճառով է, որ մենք չենք հասկանում, թե իրականում ինչ է երջանկությունը … և ինչը երջանկություն չէ:

Ի՞նչ է երջանկությունը:

Պարզագույն մակարդակով երջանկությունը ժամանակավոր բարձրացումն է ձեր մտավոր վիճակի դեպի մի մակարդակ, որն ավելի բարձր է, քան ձեր սովորական հուզական հավասարակշռությունը:1 Այլ կերպ ասած դա նշանակում է լավ զգալ:

Կան շատ ուղիներ խթանելու հուզական բարձր մակարդակ՝ կատակներ անել ընկերոջ հետ, խաղալ զվարճալի խաղ, կամ նույնիսկ մի կտոր չիզքեյք ուտել, բայց դա երբեք երկար չի տևում: Մենք հաճախ ավարտում ենք ցատկելով հաճույքի մեկ աղբյուրից դեպի մյուսը՝ փորձելով վերապրել այդ հուզական բարձր մակարդակը: Բայց միթե՞ չկա երջանկություն, որը տևական է:

Այո, բայց այն ավելի նուրբ է, քան կարծում եք, այդ պատճառով մենք հաճախ վրիպում ենք նշանակետից: Աշխարհն ասում է մեզ, որ արժանավոր կյանքը պետք է լցված լինի արկածներով, որ ձեր օրերը պետք է լինեն անդադար սուր զգացողություններով լցված ուղևորություն՝ հեշտ, հաճույքներով հագեցած ճանապարհին: Բայց ճշմարտությունն այն է, որ դուք կարիք չունեք անընդհատ հուզմունքի, որպեսզի ապրեք «երջանիկ կյանքով» (2 Նեփի 5.27): Տևական երջանկությունը՝ ինչը մենք կարող ենք կոչելիսկական երջանկություն, ավելի շուտ խաղաղ, հաստատուն զգացում է բարեկեցության, քան էյֆորիայի ակնհայտ զգացում: Զվարճությունն ու հաճույքը խամրում են, իսկ իսկական երջանկությունը անցողիկ տրամադրություն չէ, այն տևում է շատ ավելի երկար: Եթե հաճույքներ ճաշակելը բարձրացնում է ձեր հույզերը հավասարակշռությունից վեր, իսկական երջանկության հասնելը նման է հավասարակշռությունը բարձրացնելուն:2

Դուք կարող եք մտածել, որ հաստատուն երջանկությունը պահանջում է հաստատուն բարգավաճում և ազատում ցավից կամ փորձություններից: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարենպաստ հանգամանքները չեն երաշխավորում երջանկություն, իսկ անբարենպաստ պայմանները կործանման մատնում այն: Ընդհակառակը բոլոր գործոնների մեջ, որոնք ազդում են ձեր երջանկության վրա, ձեր ընտրությունները ամենամեծ ազդեցությունների շարքում են:3 Երեց Ուլիսես Սոարեսը Յոթանասունի Նախագահությունից ուսուցանել է. «Երջանկությունը որոշվում է սովորություններով, վարքագով և մտածելակերպով, որոնցով մենք կարող ենք անմիջականորեն դիմել կանխամատածված գործողության»: Երջանկությունն ավելին է, քան ուղղակի լավ տրամադրությունը կամ անհոգ կյանքը՝ դա մտածելակերպ է և ապրելաձև, որը մենք կարող ենք վերահսկել: Իհարկե, ընդհանրապես տրամադրության մակարդակները ներգործվում են գենետիկորեն և մեր դաստիարակությամբ, բայց մեր անձնական ընտրությունները նշանակալի դեր են խաղում: Կարճ ասած «երջանկությունը ընտրություն է, որը կարող է ամեն մեկը կատարել»:4

Ես ինչպե՞ս կարող եմ երջանիկ լինել։

Այսպիսով ինչպես ենք ճշտորեն «ընտրում» երջանիկ լինել: Ո՞րն է մեր երջանկության չիզքեյքի գաղտնի բաղադրամասը: Ինչպես բացատրել է Երեց Սոարեսը, իսկական երջանկությունը պահանջում է «երկարատև ջանք ինչ-որ բանի համար, որն ավելի կարևոր է կյանքում»: Նմանապես, Վիկտոր Ֆրանկլը՝ Հոլոքոստից փրկված հայտնի հոգեբույժ, ենթադրում է, որ երջանկությունը «մարդու անձնական նվիրվածության կողմնակի ազդեցությունն է այն գործընթացի վրա, որն ավելի մեծ է քան ինքը՝ մարդը»:5

Իսկ ի՞նչը կարող էր լինել ավելի մեծ գործընթաց, քան այն, ինչն Աստված է սահմանել մեզ համար: Երջանկության մեր որոնումներում, մենք չպետք է նայենք ավելի հեռուն, քան Երկնային Հոր ծրագիրն է: Ի վերջո, չգիտես ինչու այն կոչվում է «երջանկության ծրագիր»: (Ալմա 42․8, 16): Սուրբ գրություն սուրբ գրության ետևից վկայում են, որ Աստծո ծրագրին հետևելը բերում է երջանկություն (տես 2 Նեփի 2.13, Հելաման 13.38): Չնայած արդարակյաց ապրելը չի փրկի մեզ ամեն վշտից, այն կդնի մեզ մի դիրքում, որտեղ մենք ավելի լավ կարող ենք զգալ երջանկություն այս կյանքում, և այն տանում է մեզ դեպի վեհացում և հավերժական ուրախություն գալիք կյանքում:

Հենց հավատքի պես, երջանկությունը կարող է թուլանալ կամ զորանալ, կախված ձեր գործողություններից: Եթե դուք անցկացնում եք ձեր ժամանակը հետապնդելով վայրկենական զվարճություն, ձեր երջանկությունը «կքշվի ամեն քամուց» (Եփեսացիս 4.14): Բայց, եթե դուք ձգտում եք ապրել արդարակյաց կյանքով, դուք կզարգացնեք հիմնավոր խաղաղության և բարօրության մի հաստատուն զգացում, որը կարող է դիմանալ ամեն փոթորիկի: Բայց, երբ դուք առաջնահերթ եք դարձնում հավատքը զվարճության փոխարեն, դուք կարող եք հայտնաբերել իսկական ուրախություն՝ այն տեսակի, որը կարող է գտնել միայն «ճշմարիտ զղջացողը և երջանկության խոնարհ որոնողը» (Ալմա 27.18):

Հղումներ

  1. Sես Carolyn Gregoire, “This Is Scientific Proof That Happiness Is a Choice,” HuffPost, Dec. 13, 2013, huffingtonpost.com/2013/12/09/scientific-proof-that-you_n_4384433.html.

  2. Sես Alex Lickerman, “How to Reset Your Happiness Set Point,” Pyschology Today, Apr. 21, 2013, psychologytoday.com/blog/happiness-in-world/201304/how-reset-your-happiness-set-point.

  3. Sես Michael Mendelsohn, “Positive Psychology: The Science of Happiness,” ABC News, Jan. 11, 2008, abcnews.go.com/Health/story?id=4115033&page=1.

  4. Carolyn Gregoire, “This Is Scientific Proof That Happiness Is a Choice.”

  5. Viktor E. Frankl, Man’s Search for Meaning (1984), 17.