2018
Համարձակ բարի եղեք
April 2018


Վառեք ձեր լույսը

Համարձակ բարի եղեք:

Նկար
dare to be kind

Ողջույն։ Ես Կլաուդիան եմ և ապրում եմ Ավստրալիայում: Ես վառում եմ իմ լույսը՝ բարի լինելով ուրիշների հանդեպ:

Ես պաշտպանում եմ մյուսներին

Դպրոցում իմ դասարանցի մի տղա դժվարանում է սովորել: Ես նրան պաշտպանում եմ, երբ մարդիկ նրան ծաղրում են և օգնում եմ նրան դասարանում, երբ նա կարիք է ունենում: Ուսուցիչս ասում է, սա միակ տարին է, որ նա զգում է, [այդ տղան] իր դասարանի մի մասն կազմում:

Իմ փոքրիկ արջուկը

Երբ ուսուցչուհուս քեռին մահացել էր, նա շատ տխուր էր: Նա չգիտի Եկեղեցու մասին, այսպիսով ես ասացի նրան, որ Երկնային Հայրր սիրում է նրան: Ես նրա համար մի քարտ պատրաստեցի և ասացի նրան, որ նա նորից կտեսնի իր քեռուն: Ես տվեցի նրան իմ փոքրիկ արջուկը՝ օգնելու նրան հաղթահարել տխուր ժամանակները:

Բախտավոր ընկերներ

Իմ հարևանուհի Օլիվիան դժվարանում է քայլել, խոսել և լսել: Օլիվիայի մայրիկն ասում է, որ Օլիվիայի բախտը բերել է, որ ինձ նման ընկերուհի ունենի: Իմ բախտը նույնպես բերել է:

Երգելը և Սուրբ Հոգին

Ես սիրում եմ երգեր երգել Մանկական երգարանից: Իմ ընտանիքն ասում է, դա օգնում է նրանց զգալ Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին իմ մեջ ջերմ զգացում է արթնացնում: