2018
Հրաշալի դաս
April 2018


Հրաշալի դաս

«Արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար» (Մաղաքիա 3․10

Նկար
An Amazing Lesson

Ես մեծացել եմ Գվատեմալայում, որտեղ իմ ընտանիքն ուներ գործարան, որն արտադրում էր համազգեստ սպորտային խմբերի համար։

Հայրս ցանկանում էր, որ մեր ընտանիքի երեխաները սովորեին ջանասիրաբար աշխատել։ Մենք օգնում էինք նրան գործարանում։ Փոքր ժամանակ ես հաճախ էի խնդիրներ ունենում։ Ես միշտ ինչ-որ բան էի կոտրում։ Սակայն երբ մեծացա, հայրս թույլ տվեց ինձ հետևել գործող մեքենաներին։

Հայրս վճարում էր մեզ մեր աշխատանքների դիմաց։ Ապա նա հարցնում էր․ «Ի՞նչ եք անելու ձեր գումարով»։ Ես գիտեի, թե որն էր ճիշտ պատասխանը․ «Վճարելու եմ իմ տասանորդը և խնայելու եմ իմ միսիայի համար։

Երբ ես մոտ 13 տարեկան էի, մեր բիզնեսը շատ գումարներ կորցրեց։ Մենք ստիպված էինք ազատվել մեր կարի մեքենաների մեծ մասից։ 200 աշխատողներ ունենալու փոխարեն մենք ունեինք հինգ աշխատող։ Նրանք աշխատում էին մեր տան ավտոտնակում։

Ես միշտ վճարել եմ իմ տասանորդը, սակայն երբեք իրականում չէի հասկանում, թե որքան կարևոր էր դա։ Ապա ես հրաշալի մի դաս սովորեցի։ Մի կիրակի առավոտ ես լսեցի, թե ինչպես էին ծնողներս շշուկով խոսում։ Հայրս ասաց մորս, որ բավականաչափ գումար կար կամ տասանորդ վճարելու, կամ ուտելիք գնելու համար։ Բավականաչափ գումար չկար երկուսի համար։ Ես անհանգիստ էի։ Ի՞նչ կաներ հայրս։

Կիրակի օրը ես տեսա, թե ինչպես հայրս մի ծրար տվեց մեր ճյուղի նախագահին։ Նա ընտրեց տասանորդ վճարելը։ Ես ուրախ էի, որ նա արեց դա, սակայն նաև անհանգիստ էի։ Ի՞նչ ենք ուտելու մենք։

Հաջորդ օրը որոշ մարդիկ թակեցին մեր դուռը: Նրանք ասացին հորս, որ իրենց շտապ համազգեստ էր պետք։ Սովորաբար մարդիկ վճարում էին մեզ պատվերը կատարելուց հետո։ Սակայն այս մարդիկ վճարեցին հորս հենց այդ օրը՝ նույնիսկ նախքան համազգեստը կարելը։

Երկու օրում ես սովորեցի մի գեղեցիկ դաս, որը կհիշեմ ողջ կյանքում։ Տասանորդի օրենքն օգնում է մեզ կառուցել մեր հավատը և ցուցադրել մեր երախտագիտությունը Երկային Հորը։ Տասանորդ վճարելը օրհնություն է: