2018
Lord’s Tool to Help Us
April 2018


Տիրոջ գործիքը, որն օգնում է մեզ

Ծոմը և աղոթքը հզոր միջոցներ են, որոնք մեր կյանքում հրաշքներ են գործում Աստծո զորությամբ:

Սրանից մի քանի տարի առաջ քրոջս աղջիկը՝ Մերին, գտնվում էր առողջապես ծանր վիճակում։ Բժիշկներն անզոր գտնվեցին նրան բուժելու։ Քրոջս ընտանիքն ապրում էր ինձանից հեռու՝ ուրիշ քաղաքում։ Քույրս՝ իմանալով, որ ես հաճախում եմ մի Եկեղեցի, ուր ինքս Քահանայության զորությամբ բուժվել եմ մի հիվանդությունից, որն ինձ տանջում էր երկար տարիներ, դիմեց ինձ օգնության համար։ Առաջին բանը, որ իմ մտքով անցավ, ծոմապահությամբ աղոթելն էր։ Խոսքը մի դժվար և անբուժելի հիվանդության մասին էր։ Ես անմիջապես ծոմ պահեցի և նրանց էլ առաջարկեցի աղոթել ինձ հետ միասին։

Դրանից մեկ ամիս անց Մերին ապաքինվեց և վերադարձավ ընտանիք, և մենք զգացինք Աստծո բուժիչ զորությունը ծոմի և աղոթքների միջոցով: Աստված նրա նկատմամբ մի հզոր սեր ցուցաբերեց՝ լսելով մեր անկեղծ աղոթքներն ու ընդունելով իմ ծոմապահությունը։