2018
Սա է այդ վայրը
April 2018


Սա է այդ վայրը

Սիմեոն Նա

Աբա, Նիգերիա

Նկար
man standing in the temple

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Հայրս՝ մի նվիրված քրիստոնյա, ուսուցանել էր ինձ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը։ Այդ հավատքն օգնեց ինձ կենդանի մնալ Նիգերիայի երեքամյա քաղաքացիական պատերազմում 1960-ականների վերջում, երբ ես բանակում էի: Սակայն հետագայում ես խճճվեցի և դադարեցի եկեղեցի հաճախել:

Երբ ես եկա Միացյալ Նահանգներ 1981թ. կրթություն ստանալու, ես զգացի, որ Աստծո կարիքն ունեի իմ կյանքում: Երկու տարի ես հաճախում էի տարբեր եկեղեցիներ Բոստոնում, Մասաչուսետսում, բայց դրանցից ոչ մեկը ինձ չգրավեց: Ես չէի զգում Հոգին, այսպիսով ես դադարեցի որոնել:

Ոչ շատ անց, երբ Մեյբլը միացավ ինձ Նիգերիայից 1984թ., ես նորից սկսեցի ուժեղ ցանկություն զգալ մոտենալու Աստծուն և պատկանելու որևէ եկեղեցու: Ընկերներից մեկը, ով եկել էր Նիգերիայից, չգիտեր որ ես եկեղեցի էի որոնում, բայց նա պատմեց ինձ մի եկեղեցու մասին, որը մի գիրք ուներ՝ Մորմոնի Գիրքը:

Դրանից հետո ես շարունակեցի որոնել եկեղեցիներ: Ես գտա մի Եկեղեցի, որը կոչվում էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Սուրբ բառը գրավեց ուշադրությունս: Ես չգիտեի, որ կար եկեղեցի, որի անդամները կոչվում էին սրբեր: Այդ կիրակի ես որոշեցի ստուգել դա:

Հաղորդության ժողովին, որին ես մասնակցում էի, համայնքը երգում էր երգեր ակնածալի ձևով, քահանաներն օրհնեցին հացն ու ջուրը և սպասավորումը ղեկավարվում էր կարգով և համեստությամբ: Հետո, երբ ես քայլեցի ճեմասրահով և խորհրդածում էի ծառայության մասին, ես լսեցի անունս:

«Սիմեոն», — ասաց Հոգու ձայնը, — «սա է այդ վայրը»:

Այդ պահին մոտեցան երկու միսիոներ: Նրանք ներկայացրին իրենց և Մորմոնի Գիրքը: Ես նայեցի նրանց և ասացի. «Ես ոչ մի բան չգիտեմ Մորմոնի Գրքի մասին, բայց ես գիտեմ Աստվածաշունչը: Ես պատրաստ եմ»:

Նրանք սկսեցին ուսուցանել ինձ փրկության ծրագիրը: Մեկ ամիս չանցած ես մկրտվեցի: Կինս միացավ Եկեղեցուն ոչ շատ անց: Դրանից մի քանի տարի հետո մենք կնքվեցինք Վաշինգտոն Դ.Ք. Տաճարում և մեր հինգ երեխաները կնքվեցին մեզ հետ:

Տաճարում շատ բաներ բացահայտվեցին ինձ, բայց խոսքերը, որոնք ես լսեցի առաջին օրը եկեղեցում, հայտնության միջոցով հաստատվել են ինձ շատ անգամներ տաճարում. «Սա է այդ վայրը»: Սուրբ Հոգուց արված այդ հայտարարության ազդեցությունը հավերժ փոխեց իմ կյանքը և կնոջս ու երեխաներիս կյանքը: