2018
Հովսեփը վաճառվում է Եգիպտոս
April 2018


Սուրբ գրությունների պատմություններ

Հովսեփը վաճառվում է Եգիպտոս

Նկար
Joseph Is Sold into Egypt 1
Նկար
Joseph Is Sold into Egypt 2
Նկար
Joseph Is Sold into Egypt 3

Հովսեփն ուներ 11 եղբայր։ Հայրը նվիրեց նրան մի գեղեցիկ, գունավոր պատմուճան։ Աստված ասաց Հովսեփին, որ նա կառաջնորդի իր եղբայրներին։

Հովսեփի ավագ եղբայրները բարկացած էին։ Նրանք չէին ուզում, որ Հովսեփը լիներ իրենց առաջնորդը։ Նրանք Հովսեփին վաճառեցին Եգիպտոս գնացող մարդկանց, և նա դարձավ ծառա։

Հովսեփը ջանասիրաբար աշխատում էր։ Նա լավ ընտրություններ կատարեց նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ սուտ բաներ ասացին նրա մասին և փակեցին նրան բանտում։

Նույնիսկ դժվարին պահերին Հովսեփն ապավինում էր Աստծուն։ Եվ Աստված Հովսեփի հետ էր։ Հովսեփը Եգիպտոսում դարձավ ղեկավար։ Երբ նա մեծացավ, օգնեց առաջնորդել իր ընտանիքին, ինչպես ասել էր Աստված։

Ես կարող եմ վստահել Աստծուն, ինչպես Հովսեփն էր վստահում։ Ես կարող եմ ընտրել ճիշտը: Աստված ինձ հետ կլինի՝ անկախ ամեն ինչից։