2018
Հասկանալ Իսլամը
April 2018


Հասկանալ Իսլամը

Նկար
mosaic of kaaba in mecca

Լուսանկարը տրամադրել է © Getty Images-ը

19-րդ դարի խճանկար, որտեղ պատկերված է Կաաբան Մեքքայում, քաղաք, որտեղ ծնվել է Մուհամմադը, իսլամական աշխարհի ամենասուրբ քաղաքը։

Գրեթե չկա մի օր, որ Իսլամը և մահմեդականները լավ կամ վատ բանի համար չլինեն լրատվամիջոցների խորագրերում։ Հասկանալի է, որ շատ ոչ մահմեդականներ, ներառյալ Վերջին Օրերի Սրբեր, հետաքրքրված են, նույնիսկ անհանգստացած։ Արդյո՞ք մենք կիսում ենք որևէ ընդհանուր բան մեր մուսուլման հարևանների հետ։ Կարո՞ղ ենք մենք ապրել և աշխատել միասին։

Նախ, որոշակի պատմական տեղեկություններ կարող են օգտակար լինել․

Մ․թ․ 610թ․ Մուհամմադ անունով միջին տարիքի արաբ մի առևտրական բարձրանում է իր հարազատ Մեքքա քաղաքից վերև գտնվող բլուրները՝ խորհելու և աղոթելու իրեն շրջապատող կրոնական խառնաշփոթի մասին։ Այնուհետև նա հաղորդել է, որ տեսիլք է տեսել՝ կոչելով իրեն իր ժողովրդի մարգարե։ Այս իրադարձությունն է սկիզբ դրել այն կրոնին, որը հայտնի է որպես Իսլամ (iss-LAAM՝ իսս-ԼԱԱՄ), բառ, որը նշանակում է «հնազանդություն» (առ Աստված)։ Հավատացյալն Իսլամում կոչվում է մուսուլման (MUSS-lim՝ ՄԱՍՍ-լիմ), որը նշանակում է «հնազանդվող»։

Հետագայում Մուհամմադն ասել է, որ ստացել է շատ հայտնություններ, մինչև իր մահը՝ մոտ 25 տարի։ Դրանցով նախ կիսվել է իր համաքաղաքացիների հետ՝ նախազգուշացնելով աստվածային գալիք դատաստանների մասին, հրավիրելով իր ունկնդիրներին ապաշխարել և պատշաճ վերաբերմունք ցուցաբերել այրիների, որբերի և աղքատների հանդեպ, և քարոզելով մահացածների համընդհանուր հարության և Աստծո վերջին դատաստանի մասին։

Այնուամենայնիվ, ծաղրն ու հալածանքը, որին ենթարկվեցին նա և նրա հետևորդները, այնքան ուժեղ էին, որ ստիպված էին փախչել Մադինա քաղաքը՝ ուղտով մոտավորապես չորս օրվա ճանապարհ դեպի հյուսիս։

Այնտեղ Մուհամմադի դերը նշանակալիորեն փոխվեց։1 Լոկ քարոզիչ և նախազգուշացնող լինելուց նա դառնում է օրենսդիր, դատավոր և քաղաքական առաջնորդ արաբական կարևոր մի քաղաքում, իսկ ժամանակի ընթացքում՝ Արաբական թերակղզում։ Հավատացյալների համայնքի այս վաղ ձևավորումը իսլամին տվեց կրոնական ինքնություն, որն արմատավորված է օրենքով և արդարադատությամբ, որը շարունակում է մնալ իր առավել ակնառու և հետևողական հատկանիշներում։

Մ․ թ․ 632թ․ Մուհամմադի մահից հետո երկու հիմնական խմբավորումներ ձևավորվեցին նրա հետևորդների մեջ, բաժանվելով հիմնականում այն հարցի պատճառով, թե ով պետք է հաջորդի նրան որպես իսլամական համայնքի ղեկավար։2 Դրանցից ամենամեծը կոչվել է Սուննի (այն պնդում է, որ հետևում է sunna՝ սուննային կամ Մուհամմադի ավանդական սովորույթներն և համեմատաբար ճկում է հաջորդելու հարցում)։ Մյուսը, որը ձևավորվեց Մուհամմադի փեսայի՝ Ալիի շուրջը, կոչվեց շիաթ Ալի (Ալիի խմբավորում) և այժմ հիմնականում հայտնի է որպես Շիա։ Ի տարբերություն Սուննիների, Շիաները (հայտնի որպես Շիաթ կամ Շիա Իսլամ) հավատում են, որ Մուհամմադին որպես համայնքի առաջնորդ պատշաճ ձևով հաջորդելու իրավունք ունեն Մարգարե Մուհամմադի մոտ տղամարդ բարեկամները՝ Ալին և նրա ժառանգները։

Չնայած նման անհամաձայնություններին, իսլամական աշխարհը ավելի միասնական է, կրոնական հարցերում, քան քրիստոնեական աշխարհը։ Դեռ ավելին, մոտ մ․թ․ 800թ․-ից հետո մի քանի հարյուրամյակ իսլամական քաղաքակրթությունը, թերևս, ամենաառաջադեմն էր աշխարհում գիտության, բժշկության, մաթեմատիկայի և փիլիսոփայության ոլորտներում:

Մուսուլմանական վարդապետության և ավանդույթների աղբյուրները

Մուհամմադի հայտարարած հայտնությունները հավաքվեցին մի գրքում, որը կոչվեց Ղուրան (արաբականն qara’a «կարդալ» կամ «արտասանել» բառերից) նրա մահից հետո մեկ կամ երկու տասնամյակ։ 114 գլուխներից կազմված Ղուրանը Մուհամմադի մասին պատմություն չէ։ Վարդապետություն և Ուխտերի նման, այն ընդհանրապես պատմություններ չի ներառում․ մուսուլմաններն այն ընդունում են որպես Աստծո խոսք (և խոսքեր), որոնք տրվել են անձամբ Մուհամմադին։3

Նկար
reading the quran

Այն ընթերցող քրիստոնյաները կգտնեն ծանոթ թեմաներ։ Այնտեղ խոսվում է, օրինակ այն մասին, թե ինչպես Աստված ստեղծեց տիեզերքը յոթ օրում, ինչպես Նա դրեց Ադամին և Եվային Եդեմի պարտեզում, դևի կողմից նրանց գայթակղելու մասին, նրանց անկման և հաջորդ բազում մարգարեների մասին (որոնցից շատերին հանդիպում ենք Աստվածաշնչում)։ Այդ մարգարեները Ղուրանում նկարագրվում են որպես մուսուլմաններ, ովքեր իրենց կամքը ենթարկել են Աստծուն։

Աբրահամը, նկարագրվելով որպես Աստծո ընկեր, հանդիսանում է գրքի նշանավոր կերպարներից մեկը։4 (Ի թիվս այլ բաների, հավատում են, որ նա ստացել է հայտնություններ, որոնք նա գրի է առել, սակայն հենց այդ ժամանակներից սկսած, կորել են։5) Մովսեսը, Փարավոնը և Իսրայելի զավակների Ելիցը նույնպես դեր են խաղում։

Զարմանալիորեն, Մարիամը՝ Հիսուսի մայրը, Ղուրանում հիշատակվում է 34 անգամ, իսկ Նոր Կտակարանում՝ 19 անգամ: (Նա, ի դեպ, Ղուրանում նշված միակ կինն է։)

Ղուրանում մշտապես հանդիպող վարդապետություններից է tawhid՝ թավհիդը (taw-HEED՝ թավ-ՀԻԻԴ), բառ, որը կարելի է թարգմանել որպես «monotheism՝ մոնոթեիզմ» կամ ավելի ճշգրիտ՝ որպես «մեկ դարձնել»։ Այն ներկայացնում է Իսլամի առանցքային սկզբունքներից մեկը, ըստ որի գոյություն ունի միայն մեկ անկրկնելի աստվածային էակ: «Նա չի ծնել, ոչ էլ ծնված է,- հայտարարում է Ղուրանը,- և չկա նրա նման մեկ ուրիշը»։6 Սրանից բխում է իսլամի և քրիստոնեության միջև առկա ամենակարևոր տարբերությունը․ մուսուլմանները չեն հավատում Հիսուս Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածայնությանը: Դրանից հետևում է նաև, որ չնայած բոլոր մարդիկ հավասարապես Աստծո ստեղծագործություններն են, համաձայն իսլամական վարդապետության, մենք Նրա զավակները չենք։

Այնուամենայնիվ, մուսուլմանները հավատում են, որ Հիսուսը Աստծո անմեղ մարգարե է եղել, ծնված կույսից և նախատեսված խաղալու կարևոր դեր վերջին օրերի իրադարձությունների ժամանակ։ Նրա մասին հաճախ և ակնածանքով է նշվում Ղուրանում։

Մուսուլմանական հիմնական ուսմունքները և ավանդույթները

Այսպես կոչված «Իսլամի հինգ հիմնասյուները», հակիրճ ձևով ամփոփված են ոչ թե Ղուրանում, այլ ավանդաբար Մուհամմադին վերագրվող հայտարարության մեջ, ներկայացնում են իսլամական հիմնական վարդապետությունը․

1. Վկայություն

Եթե իսլամն ունի ընդհանուր դավանանք, ապա դա շահադան է (շա-ՀԱԴ-ահ), «հավատքի խոստովանում» կամ «վկայություն»։ Եզրույթը վերաբերում է արաբական բանաձևին, որը թարգմանվում է հետևյալ կերպ․ «Ես վկայում եմ, որ չկա աստված բացի Աստծուց [Ալլահ], և որ Մուհամմադը Աստծո Սուրհանդակն է»։ Շահադան իսլամի մուտքն է։ Անկեղծ հավատքով այն արտասանելը մարդուն դարձնում է մուսուլման։

Արաբերեն Աստված բառն է Ալլահ։ Al՝ Ալ- (“the”) և ilah՝ իլահ («աստված»), բառերի կրճատումը պատշաճ անուն չէ, այլ տիտղոս, և այն շատ մոտ է եբրայերեն Էլոհիմ բառին։

Քանի որ գոյություն չունի իսլամական քահանայություն, չկան քահանայության արարողություններ։ Չկա նաև նույնիսկ մեկ իսլամական «Եկեղեցի»։ Այսպիսով, շահադան խոստովանելը, կարծես թե իսլամում հավասարազոր է մկրտությանը։ Ներկայումս պաշտոնական, միասնական, համաշխարհային ղեկավարական կազմ չունենալն առաջ է բերում այլ հետևանքներ: Օրինակ, աշխարհում մահմեդականների ընդհանուր ղեկավար չկա, մեկը, ով խոսում է ողջ համայնքի համար։ (Մուհամմադը գրեթե բոլոր մուսուլմանների համար համարվում է վերջին մարգարե։) Սա նաև նշանակում է, որ չկա եկեղեցի, որից ահաբեկիչները կամ «հերետիկոսները» կարող են արտաքսվել։

2. Աղոթք

Նկար
ritual prayer

Շատ ոչ մուսուլմաններ ծանոթ են մուսուլմանական ծիսական աղոթքին, որը կոչվում է սալաթ (սա-ԼԱԱՏ), որը ներառում է որոշակի քանակությամբ երեսնիվայր խոնարհումներ օրը հինգ անգամ։ Ղուրանից հատվածներ արտասանելը և ճակատով գետնին հպվելը ցույց է տալիս խոնարհաբար Աստծուն ենթարկվելը: Ավելի ինքնաբուխ աղոթք, որը կոչվում է դուա, կարող է ասվել ցանկացած ժամանակ և չի պահանջում մինչև գետին խոնարհումներ։

Ուրբաթ օրը կեսօրին աղոթելու համար պահանջվում են մուսուլման տղամարդիկ, իսկ մուսուլման կանանց թույլատրվում է աղոթել մզկիթում (արաբերեն masjid՝ մասջիթ կամ «խոնարհման վայր»): Ըստ սեռի առանձնացված խմբերում շարքեր են կազմում, աղոթքում առաջնորդվելով մզկիթի իմամի կողմից (ee-MAAM՝ իի-ՄԱԱՄ, արաբերեն amama՝ ամամա, որը նշանակում է «առջևում»), և լսում են կարճ քարոզ: Ուրբաթ օրերը, սակայն, համարժեք չեն Հանգստյան օրվա հետ․ չնայած «հանգստյան օրերի» առանցքը շատ մուսուլմանական երկրներում համարվում է yawm al-jum‘a («հավաքման օրը») կամ ուրբաթ օրը, այդ օրը աշխատելը մեղք չի համարվում:

3. Նվիրաբերություն

Zakat՝ զաքաթը (za-KAAT՝ զա-ՔԱԱԹ, նշանակում է «այն, ինչը մաքրագործում է») նշանակում է բարեգործական նվիրատվություններ կատարել աղքատներին, ինչպես նաև մզկիթներին և այլ իսլամական նախաձեռնություններին աջակցելու համար: Հիմնականում այն հաշվարկվում է մուսուլմանի ընդհանուր հարստության 2.5 տոկոսի սահմաններում `որոշակի նվազագույն գումարից սկսած: Որոշ մուսուլմանական երկրներում այն հավաքվում է պետական հաստատությունների կողմից։ Որոշ երկրներում էլ՝ կամավոր։

4. Ծոմապահություն

Ամեն տարի բարեպաշտ մուսուլմանները հրաժարվում են սննդից, խմելուց և սեռական հարաբերություններից արևածագից մինչև մայրամուտ, ամբողջ լուսնային ամսվա՝ Ռամադանի ժամանակ: Նրանք նաև սովորաբար առանձնահատուկ գթություն են դրսևորում աղքատների հանդեպ և նվիրում իրենց Ղուրանի ընթերցանությանը ողջ ամսվա ընթացքում։7

5. Ուխտագնացություն

Նկար
Mecca

Առողջություն և միջոցներ ունեցող մուսուլմանները պետք է ուխտագնացություն կատարեն դեպի Մեքքա իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ։ (Սովորաբար ներառված է նաև այցելություն Մադինա՝ երկրորդ սրբազան քաղաքը իսլամում, սակայն պարտադիր չէ։) Հավատարիմ մուսուլմանների համար սա շատ հոգևոր և հուզիչ իրադարձություն է, ճիշտ ինչպես առաջին անգամ անձամբ գերագույն համաժողովին ներկա լինելը կամ տաճար մտնելը։

Որոշ ընթացիկ խնդիրներ

Իսլամի վերաբերյալ ժամանակակից ոչ մուսուլմանական մտահոգությունների երեք հիմնական կետերն են կրոնական բռնությունը, իսլամական կամ shari‘a՝ շարիա օրենքը և իսլամի վերաբերմունքը կանանց հանդեպ:

Որոշ ծայրահեղականներ օգտագործել են jihad՝ ջիհադ եզրույթը բացառապես «սուրբ պատերազմի» համար, սակայն բառն իրականում նշանակում է «գործնական աշխատանք», ի հակադրություն «միայն» աղոթելուն և սուրբ գրություններն ուսումնասիրելուն:

Մուսուլման իրավաբաններն ու մտավորականները զանազան հասկացողություններ ունեն ջիհադի վերաբերյալ։ Ստանդարտ իրավաբանական աղբյուրները պնդում են, օրինակ, որ ընդունելի զինվորական ջիհադը պետք է պաշտպանվելու նպատակ ունենա և հակառակորդները պետք է նախազգուշացվեն և հնարավորություն ունենան դադարեցնել սադրիչ գործողությունները: Որոշ իրավագետներ և այլ մուսուլման մտավորականներ այսօր պնդում են, որ ջիհադը կարող է նշանակել ցանկացած գործողություն, որը նպատակ ունի նպաստել իսլամական համայնքին կամ ավելի լավացնել աշխարհը: Մուհամմադն ասել է, որ առանձնացնում է «մեծ ջիհադը» և «փոքր ջիհադը»: Վերջինը, ըստ նրա, պատերազմն է։ Իսկ մեծ ջիհադը անարդարության դեմ պայքարն է, ինչպես նաև անհատի դիմադրությունն արդար ապրելու համար։

Այսօրվա իսլամական ահաբեկչությունը պնդում է, որ կրոնական արմատներ ունի, սակայն, թերևս, արտահայտում է սոցիալական, քաղաքական և տնտեսական դժգոհություններ, որոնք քիչ կամ ոչ մի կապ չունեն կրոնի հետ:8 Ավելին, կարևոր է նշել, որ աշխարհի մուսուլմանների մեծամասնությունը ահաբեկիչներին միացել է բռնությամբ:9

Shari‘a՝ շարիան մեկ այլ մտահոգություն է որոշ ոչ մուսուլմանների համար։ Մուսուլմանական վարքագծի կանոնադրությունը վերցված է Ղուրանից և hadith՝ հադիթից (հակիրճ զեկույցներ, թե ինչ են ասել և արել Մուհամմադը և նրա ամենամտերիմ ընկերները, որոնք օրինակ են ծառայում մուսուլմանական վարքագծի համար, ինչպես նաև լրացնում և բացատրում են Ղուրանի հատվածները)։10 Շարիան պարունակում է օրենքներ տղամարդկանց և կանանց հագուստների վերաբերյալ (ինչպես օրինակ hijab՝ հիջաբ, կամ քող)․ թեև որոշ մուսուլմանական երկրներում դրանք պարտադրվում են, մի մասում էլ թողնված է անհատի ընտրությանը։ Շարիան ներառում է նաև անձնական հիգիենայի, աղոթքի ժամի և բովանդակության, ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության վերաբերյալ օրենքների հետ կապված հարցեր։ Այսպիսով, երբ մուսուլմանները հարցումների ժամանակ նշում են, որ ցանկանում են շարիաթով կառավարվել, նրանք կարող են կամ չեն կարող քաղաքական հայտարարություն անել: Նրանք պարզապես ասում են, որ ձգտում են ապրել իրական մուսուլմանական կյանքով։

Նկար
woman wearing the hijab

Շատ ոչ մուսուլմաններ, երբ մտածում են կանանց հանդեպ իսլամի վերաբերմունքի մասին, անմիջապես մտածում են բազմակնության և քողերի մասին։ Սակայն մշակութային իրականությունը շատ ավելի բարդ է։ Ղուրանի շատ հատվածներ հայտարարում են, որ կանայք պետք է հավասար լինեն տղամարդկանց, մինչդեռ մի քանիսը կարծես հանձնարարում են նրանց ենթարկվողի դերեր։ Իհարկե, բազմաթիվ իսլամական երկրներում կան սովորույթներ, հաճախ արմատներով կապված նախաիսլամական ցեղային մշակույթի կամ նախկինում գոյություն ունեցած այլ սովորույթների հետ, որոնք կանանց դարձնում են ենթակա անձիք: Այնուամենայնիվ, կանանց դերերի մասին մուսուլմանների հայացքները մեծապես տարբերվում են տարբեր երկրներում, անգամ նույն երկրի ներսում։

Վերջին Օրերի Սրբերի տեսակետը իսլամի վերաբերյալ

Չնայած մեր տարբերվող կրոններին, ինչպե՞ս կարող են Վերջին Օրերի Սրբերը սկսել հարաբերություններ կառուցել մուսուլմանների հետ։

Նախ և առաջ, մենք պետք է ընդունենք մուսուլմանների իրավունքը՝ «երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են» (Հավատո Հանգանակ 1․11)։ 1841թ․ Վերջին Օրերի Սրբերը Նավուի քաղաքային խորհրդում ընդունեցին կրոնական ազատության վերաբերյալ հրամանագիր՝ «ազատ հանդուրժողականություն և հավասար հնարավորություններ» ընձեռելու «կաթոլիկներին, երիցականներին, մեթոդիստներին, մկրտականներին, վերջին օրերի սրբերին, քվակերներին, եպիսկոպոսականներին, ունիվերսալիստներին, ունիտարիականներին, մուհամմեդականներին [մուսուլմաններ] և բոլոր այլ կրոնական աղանդներին և դավանանքներին և այլոց»:11

Պետք է նաև հիշենք, որ մեր Եկեղեցու առաջնորդները ընդհանուր առմամբ շատ դրական են արձագանքել և երախտագիտությամբ խոսել իսլամի հիմնադրի մասին։ 1855թ․, օրինակ, երբ բազում քրիստոնյաներ մեղադրեցին Մուհամմադին որպես հակաքրիստոսի, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջորջ Ա․ Սմիթը (1817–75) և Փարլի Պ․ Պրատը (1807–57) հանդես եկան երկար քարոզներով, ոչ միայն երևան հանելով իսլամի պատմությունը՝ տպավորիչ կերպով տեղեկացված և լիարժեք հասկացողությամբ, այլև գովաբանեցին Մուհամմադին։ Երեց Սմիթը նշեց, որ Մուհամմադն «անշուշտ բարձրացվել էր Աստծո կողմից նպատակով»՝ քարոզելու հեթանոսության դեմ, և նա արտահայտեց իր կարեկցանքը մուսուլմանների հանդեպ, որոնց, Վերջին Օրերի Սրբերի նման, դժվարությամբ է տրվում, որ իրենց մասին «գրվի ազնիվ պատմություն»։ Այնուհետև խոսեց Երեց Պրատը, արտահայտելով իր հիացմունքը Մուհամմադի ուսմունքների և մուսուլմանական համայնքների բարոյականության և ավանդույթների համար։12

1978թ․ Առաջին Նախագահությունը հանդես եկավ ավելի նոր պաշտոնական հայտարարությամբ։ Այդտեղ առանձնակի ձևով նշվում է Մուհամմադը «աշխարհի մեծագույն կրոնական ղեկավարների» շարքում, ասելով, որ նրանց նման, նա «ստացել էր Աստծո լույսի մի մասը։ [Այս ղեկավարներին] տրվել են բարոյական ճշմարտություններ Աստծո կողմից,- գրել են Նախագահներ Սպենսեր Վ․ Քիմբալը, Ն․ Էլդոն Թանները և Մարիոն Գ․ Ռոմնին,- որպեսզի լուսավորեն բոլոր ազգերին և անհատներին բերեն ավելի բարձր մակարդակի հասկացողություն»։13

Ընդհանուր հիմքի վրա կառուցելը

Թեև Վերջին Օրերի Սրբերը և մուսուլմանները ակնհայտորեն տարբեր կարծիքներ ունեն կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես Հիսուս Քրիստոսի աստվածայնությանը, որպես Փրկիչ Նրա դերին և ժամանակակից մարգարեներ կանչելուն վերաբերող հարցերում, մենք ունենք ընդհանուր շատ բաներ: Մենք երկուստեք հավատում ենք, օրինակ, որ մենք բարոյապես պատասխանատու ենք Աստծո առաջ, որ մենք պետք է հետամուտ լինենք թե՛ անձնական արդարակեցություն, թե՛ լավ ու ազնիվ համայնք ունենալուն, և որ մենք հարություն կառնենք և կկանգնենք Աստծո առաջ դատվելու։

Նկար
family

Թե՛ մուսուլմանները, և թե՛ Վերջին Օրերի Սրբերը հավատում են ամուր ընտանիքների կենսական կարևորությանը և աղքատներին ու կարիքավորներին օգնելու աստվածային պատվիրանին, և որ մենք ցույց ենք տալիս մեր հավատը աշակերտության գործերով։ Կարծես պատճառ չկա, որ Վերջին Օրերի Սրբերը և մուսուլմանները չկարողանան դա անել կողք կողքի և նույնիսկ, երբ հնարավորություններ ընձեռվեն, համագործակցեն համայնքներում, որտեղ մենք ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում որպես հարևաններ, մինչ ամենուր սկսում է գերակշռել աշխարհիկը։ Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ կրոնական հավատքը կարող է հզոր ուժ լինել լավի համար, այլ ոչ թե պարզապես կռվի և նույնիսկ բռնության աղբյուր դառնալ, ինչպես պնդում են որոշ քննադատներ։

Հենց Ղուրանը առաջարկում է միասին խաղաղությամբ ապրելու ուղի՝ անկախ մեր տարբերություններից․ «Եթե Աստված կամենար, նա կարող էր ձեզ ստեղծել որպես մեկ համայնք։ Սակայն նա ցանկացավ փորձել ձեզ այն ամենով, ինչ տվել է ձեզ։ Ուստի, մրցեք իրար հետ բարի գործերով։ Դուք բոլորդ կվերադառնաք Աստծո մոտ, և նա կտեղեկացնի ձեզ այն ամենի մասին, ինչի հետ դուք չէիք համաձայնվում»։14

Հղումներ

  1. Իրականում, մ․թ․ 622թվականը, երբ տեղի ունեցավ Մուհամմադի Hijra-ն կամ ներգաղթը Մադինա, համարվում է մուսուլմանական (Hijri) օրացույցի առաջին տարին, իսկ Ղուրանում հավաքված հայտնությունները դասակարգվում են որպես Մեքքայական կամ Մադինական։

  2. Դարերի ընթացքում երկու խմբավորումների բաժանումն ավելի է խորացել նաև երկրորդական բնույթի խնդիրների արդյունքում։

  3. Սակայն նշանակալի է այն փաստը, որ չնայած թույլատրվում է Ղուրանի թարգմանությունն այլ լեզուներով, միայն արաբերեն բնօրինակն է համարվում իրական Ղուրան և ճշմարիտ սուրբ գրություն։

  4. Տես Ղուրան 4․125

  5. Տես Ղուրան 53․36-62, 87․9-19, տես նաև Դանիել Ք․ Պետերսոն, «Նորություններ հնությունից», Ensign, հունվար 1994, 16–21։

  6. Ղուրան 112․3-4 Ղուրանի թարգմանությունները կատարել է Դանիել Ք․ Պետերսոնը։

  7. Ղուրանի ստանդարտ հրատարակությունները բաժանված են 30 հավասար մասերի հենց այդ նպատակով։

  8. Տես, օրինակ, Ռոբերտ Ա. Պապե, Մեռնել հաղթանակի համար․ ինքնասպան ահաբեկչության ռազմավարական տրամաբանությունը (2005), Գրահամ Ի. Ֆուլլեր, Աշխարհն առանց իսլամի (2010), Ռոբերտ Ա. Պապե և Ջեյմս Ք. Ֆելդման, Կտրել պայթաքուղը․ խմբակային ինքնասպանության ահաբեկչությունը և ինչպես վերջ դնել դրան (2010)։

  9. Տես Չարլզ Կուրզման, Կորած նահատակները․ ինչու են այդքան քիչ մուսուլման ահաբեկիչները (2011), տես նաև Ջոն Լ. Էսպոսիտո և Դալիա Մոջահեդ, Ո՞վ է խոսում իսլամի անունից Ինչ են մտածում միլիարդավոր մուսուլմաններն իրականում (2008), Ջեյմս Զոգբի, Արաբների ձայները․ ի՞նչ են նրանք մեզ ասում, և ինչու է դա կարևոր (2010)։

  10. Փաստորեն, այն շատ նման է հուդաիզմի վարդապետական օրենքին։

  11. Կարգադրություններ կրոնական համայնքներին, Նավու քաղաք (Իլինոյս), Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գլխավոր գրասենյակ, մարտ 1, 1841թ.։

  12. Տես Զեկույցների օրագիր, 3․28–42։

  13. Առաջին Նախագահության նամակ, 15 փետ., 1978թ․։ Ռիչարդ Բելլի Ղուրանի նախաբանի (1970) իր վերանայման մեջ Վ․ Մոնթգոմերի Վաթթը՝ իսլամի ականավոր գիտնական և անգլիկան քահանան, առաջարկեց մի հնարավոր ձև, որ հավատացյալ քրիստոնյան կարող է դիտել Ղուրանը որպես ոգեշնչված:

  14. Ղուրան 5․48, համեմատեք 2․48։