2018
Ճշմարիտ երջանկության ուղիներ
April 2018


Ճշմարիտ երջանկության ուղիներ

«Երջանկության ուղիներ» ելույթից, տրված 2017թ․ հունիսի 8-ին, Բրիգամ Յանգ Համալսարան-Հավայան կղզիներում։

Թող մեզանից յուրաքանչյուրն ընտրի սիրել Տիրոջը և հետևել երջանկության Նրա ուղիներին։

Նկար
couple standing outside the Oakland California Temple

Ամեն բանից առավել Երկնային Հայրը ցանկանում է մեր ճշմարիտ և հարատև երջանկությունը։

«Մեր երջանկությունը բոլոր օրհնությունների ձևավորումն է, որոնք Նա տալիս է մեզ՝ ավետարանի ուսմունքները, պատվիրանները, քահանայության արարողությունները, ընտանեկան հարաբերությունները, մարգարեները, տաճարները, գեղեցիկ արարչագործությունները և նույնիսկ՝ ձախորդությունների միջով անցնելը։ … Նա ուղարկեց Իր Սիրելի Որդուն Քավություն կատարելու համար, որպեսզի մենք կարողանանք երջանիկ լինել այս կյանքում և ստանանք լիակատար ուրախություն հավերժություններում»։1

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ նրանք իսկապես փնտրում են իրենց ձևով, երջանկությունն է։ Ինչպես փաստում է ճշմարտությունը, այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, «որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123․12

Քանի որ նրանք չգիտեն, թե որտեղ գտնեն ճշմարիտ և հարատև երջանկություն, նրանք փնտրում են այն բաներում, որոնք իրականում բերում են լոկ ժամանակավոր զվարճություն՝ գնումներ կատարելով, աշխարհից պատիվ ու գովասանք փնտրելով անպատշաճ վարքագծով կամ կենտրոնանալով ֆիզիկական գեղեցկության և գրավչության վրա:

Զվարճությունը հաճախ շփոթում են երջանկության հետ։ Թվում է, մարդիկ որքան շատ են փնտրում ժամանակավոր զվաճություններ, ավելի ու ավելի է նվազում նրանց երջանկությունը։ Սովորաբար զվարճությունը կարճատև է լինում։

Ինչպես ասել է Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873–1970)․ «Գուցե դուք ունենաք այդ անցողիկ զվարճությունը, այո, բայց դուք չեք կարող գտնել ուրախություն, դուք չեք կարող գտնել երջանկություն։ Երջանկությունը գտնվում է միայն այն լավ ծեծված ուղու վրա, որը չնայած նեղ է, բայց նաև ուղիղ է, որը տանում է դեպի հավերժական կյանք»։2

Ցավոք, շատերը երջանկությունը դժվար են ձեռք բերում։ Գիտնականները գիտեն, որ «լինելով ավելին, քան պարզապես դրական տրամադրությունը, երջանկությունը բարօրության վիճակ է, որը ներառում է լավ՝ այսինքն իմաստալից և խորապես գոհացնող կյանք ապրելը»։3

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երջանկությունը մի փորձառությունից մյուսը ցատկելը չէ։ Փոխարենը, երջանկություն ձեռք բերելը սովորաբար ներառում է երկարատև ջանքերի գործադրում կյանքի ավելի կարևոր բաների համար: Երջանկությունը որոշվում է սովորությունների, վարքագծի և մտածողության օրինաչափություններով, որոնք մենք կարող ենք անմիջապես նկատել կանխամտածված գործողություններում: Մեր երջանկության մեծ մասն իրականում «անձնական վերահսկողության տակ է»:4

Եկեք խորհենք երջանկության որոշ ուղիների կարևորության մասին, որոնք գտնվում են սուրբ գրություններում և ուսուցանվել են մեր ժամանակների մարգարեների և առաքյալների կողմից։ Մեր քայլերը հավատարմությամբ և հաստատուն կերպով այդ ճիշտ ուղիների վրա դնելով, կարող ենք վայելել երջանկություն մեզ սպասվող ճամփորդության ժամանակ։

Առաքինություն

Այդ ուղիներից առաջինը առաքինությունն է, որը բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված մտածելակերպ և վարք է: Այն ընդգրկում է ողջախոհությունը և բարոյական մաքրությունը, ինչն իրավունք է տալիս ձեզ մտնել Տիրոջ սուրբ տաճարները: Առաքինի մարդիկ ունեն բարձր արժանապատվություն և ներքին ուժ։ Նրանք ինքնավստահ են, քանի որ արժանի են ստանալու և առաջնորդվելու Սուրբ Հոգով։ Առաքինությունը սկսվում է սրտից ու մտքից, և այն հանդիսանում է ամեն օր կայացված հազարավոր փոքր որոշումների և գործողությունների կուտակում։

«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:

Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 121.45–46):

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն (1927–2018) ուսուցանել է․ «Ավելի արժեքավոր ընկերություն չկա, քան մաքուր խիղճը, ձեր բարոյական մաքրությունը, և ինչպիսի՜ փառահեղ զգացում է այն, երբ գիտես, որ դու կանգնած ես քեզ համար նշանակված տեղում՝ մաքուր և վստահ, որ արժանի ես դա անելու»։5

Ազնվություն

Երջանկության երկրորդ ուղին ազնվությունն է։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) ուսուցանել է.

«Համաձայնեք, որ հարատև երջանկությունը գալիս է նրանից, թե ով եք դուք, այլ ոչ թե՝ ինչ ունեք դուք։

Իսկական ուրախությունը գալիս է արդարակյաց բնավորությունից, որն էլ կառուցվում է մշտական արդար որոշումներով։ … Ձեր արդար որոշումները սահմանում են, թե ով եք դուք և ինչն է կարևոր ձեզ համար։ Դրանք հեշտացնում են ճիշտ գործեր կատարելը։ Այժմ և ողջ կյանքի ընթացքում երջանիկ լինելու համար հաստատակամորեն հնազանդվեք Տիրոջը»։6

Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, սովորում ենք, որ Տիրոջ կողմից մեզ տրված խոստումները քաջալերում են արդար ապրելակերպ ունենալ: Այդ խոստումները սնուցում են մեր հոգին, բերելով մեզ հույս, քաջալերելով մեզ, որ չհուսահատվենք, նույնիսկ, երբ հանդիպում ենք մեր առօրյա դժվարություններին, ապրելով աշխարհում, որի էթիկական և բարոյական արժեքները վերանում են: Ուստի, մենք պետք է համոզվենք, որ մեր մտքերը, խոսքերը և գործերը առաջնորդում են մեզ այն ուղիով, որը կվերադարձնի մեզ մեր Երկնային Հոր մոտ։

Հավատարմություն

Երջանկության երրորդ ուղին հավատարմությունն է։ Շատ կարևոր է հասկանալ, որ Աստված օրհնում է մեզ համաձայն մեր հավատքի, որը աստվածային նպատակով և հավերժական հեռանկարով ապրելու աղբյուրն է։ Հավատը գործող սկզբունք է, որը ջանասիրություն է ներշնչում։ Այն դրսևորվում է մեր դրական վերաբերմունքի և ցանկության մեջ՝ պատրաստակամորեն անելու այն ամենը, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են մեզ պատվիրում։ Դա մեզ ծնկի է բերում, աղերսելով Տիրոջը առաջնորդության համար, և խրախուսում է մեզ վեր կենալ և գործել վստահաբար՝ հասնելով բաների, որոնք համապատասխանում են Նրա կամքին։

Մինչ դուք շարունակում եք ձեր ճամփորդությունը, դուք կստուգվեք, տեսնելու համար, թե արդյոք կանեք այն ամենը, ինչ Տերը՝ ձեր Աստվածը, կպատվիրի ձեզ (տես Աբրահամ 3․25)։ Սա մահկանացու փորձառությունների մի մասն է։ Այն կպահանջի, որ դուք առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ անսասան հավատքով՝ առաջնորդվելով Հոգով և վստահելով, որ Աստված կհոգա ձեր կարիքները։

Հիշեք, որ դուք չպիտի թույլ տաք, որ ձեր հավատքը սասանվի՝ նույնիսկ մեծ դժվարությունների ժամանակ։ Եթե դուք անսասան լինեք, Տերը կմեծացնի կյանքի մարտահրավերներից վեր կանգնելու ձեր ունակությունը։ Դուք կկարողանաք ճնշել բացասական ազդակները, և կզարգացնեք ունակություն՝ նույնիսկ անհաղթահարելի թվացող խոչընդոտները հաղթահարելու համար։

Սրբություն

Նկար
young adults walking toward the Provo City Center Temple

Սրբությունը՝ երջանկության մեկ այլ ուղին, կապված է հոգևոր եւ բարոյական կատարելագործման հետ: Սրբությունը պահանջում է սրտի և մտքի մաքրություն։ Մենք ինչպե՞ս կարող ենք աշխատել ամեն օր՝ կերակրելով մեզ հոգևորապես, որպեսզի կարողանանք զարգացնել այդպիսի աստվածային էություն։

Նախագահ Հարոլդ Բ․ Լին (1899–1973) պատասխանել է․ «Մենք զարգացնում ենք մեր հոգևոր կողմերը փորձառությունների միջոցով։ … Մենք պետք է ամեն օր մարզենք մեր հոգիները աղոթքով, ամեն օր բարի գործեր կատարելով, ուրիշների հետ կիսվելով։ Մենք պետք է ամեն օր սնուցենք մեր հոգիները՝ ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելով, [ընտանեկան երեկոներով, ժողովների հաճախելով, հաղորդություն ընդունելով։ …

Արդարակյաց մարդը ձգտում է ինքնակատարելագործման, իմանալով, որ նա ամեն օր ունի ապաշխարելու կարիք»։7

Սրբության մեկ այլ կարևոր տարր է հանդիսանում տաճարում ուխտեր կապելն ու պահելը։ Եթե մենք հավատարիմ լինենք, այդ ուխտերը կարող են բարձրացնել մեզ մեր սեփական զորության և հեռանկարների սահմաններից վեր: Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր խոստացված օրհնությունները կարող են մերը լինել մեր արարողություններին և ուխտերին հավատարիմ լինելու միջոցով, որոնք մենք կապում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի առաջ տաճարում: Երջանիկ ապրելու ձևերից մեկը տաճար կառուցելն է, որտեղ պետք է երկրպագենք և ուխտեր կապենք Տիրոջ հետ (տես 2 Նեփի 5․16, 27

Այս ուղու առանցքային կետն այն է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի զարգանանք հոգևորապես և լինենք բարոյապես մաքուր։

Հնազանդություն

Երջանկության մեկ այլ ճանապարհի հետ է կապված Աստծո բոլոր պատվիրանների պահումը: Լամանացիներից բաժանվելուց հետո նեփիացիները չափազանց բարգավաճեցին, քանի որ պահում էին Տիրոջ դատաստանները, կանոնները և պատվիրաները «բոլոր բաներում՝ ըստ Մովսեսի օրենքի» (2 Նեփի 5․10)։ Սա երջանիկ ապրելու ևս մեկ կարևոր տարր է։

Նախագահ Մոնսոնն ուսուցանել է․ «Երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ կդառնա, ավելի լիարժեք և քիչ խճճված։ Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ տանելի կլինեն և մենք կստանանք [Աստծո] խոստացած օրհնությունները»:8 Նա նաև ասել է․ «Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ և փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամորեն հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին»։9

Փրկիչն ասում է մեզ.

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք: …

Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կսիրուի. եւ ես կսիրեմ նորան, եւ ինձ կյայտնեմ նորան» (Հովհաննես 14․15, 21):

Անձնվիրություն և սեր

Երջանկության ոսկե ուղին անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը մտահոգություն, հետաքրքրություն է առաջացնում և որոշակի գթություն՝ յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, որը հարստացնում և օրհնում է մեր և ուրիշների կյանքը: Դա նշանակում է, ինչպես ասել է Փրկիչը, որ դուք սեր եք ցուցաբերում նույնիսկ ձեր թշնամիների հանդեպ (տես Մատթեոս 5․44

Այդպես վարվելով, դուք կկատարեք Աստծուն սիրելու ամենամեծ պատվիրանը։ Դուք կճախրեք մեղմ քամիների վրայով, անազնիվների, ինքնակործանվածների և դառնացածների վրայով։ Ճշմարիտ և հարատև երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ մենք ընտրում ենք «սիրիր քո Տեր Աստուծուն բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթեոս 22․37, տես նաև Երկրորդ Օրինաց 6․5, Մարկոս 12․30, Ղուկաս 10․27

Թող մեզանից յուրաքանչյուրն ընտրի սիրել Տիրոջը և հետևել երջանկության Նրա ուղիներին, որը «մեր գոյության նպատակն ու ձևն է»։10

Հղումներ

  1. «Երջանկություն», Ավետարանական թեմաներ, topics.lds.org

  2. Դեյվիդ Օ․ Մակքեյ, Համաժողովի զեկույց, հոկ․ 1919, 180։

  3. «Երջանկություն», Հոգեբանությունն այսօր, psychologytoday.com/basics/happiness

  4. «Երջանկություն», Հոգեբանությունն այսօր

  5. Թոմաս Ս․ Մոնսոն, «Արդարակեցության օրինակներ», Լիահոնա, մայիս 2008, 65։

  6. Richard G. Scott, “Making the Right Decisions,” Ensign, May 1991, 34.

  7. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի (2000), 176, 178:

  8. Թոմաս Ս. Մոնսոն, «Պահեք պատվիրանները», Լիահոնա, նոյեմբեր 2015, 83:

  9. Թոմաս Ս. Մոնսոն, «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2013, 92:

  10. Joseph Smith, in History of the Church, 5:134.