2018
Երբ զգում եմ, որ կորցնում եմ իմ հավատը, ի՞նչ կարող եմ անել այն վերագտնելու համար։
April 2018


Հարցեր և պատասխաններ

«Երբ զգում եմ, որ կորցնում եմ իմ հավատը, ի՞նչ կարող եմ անել այն վերագտնելու համար»։

Նկար
girl sitting on top of a mountain

Դիմեք սուրբ գրություններին

Երբ ես դժվարանում եմ զգալ Հոգին, ինձ օգնում է, երբ դիմում եմ սուրբ գրություններին և տեսնում հավատը, որ կա յուրաքանչյուրի մեջ։ Դա ինձ հավատ է ներշնչում։ Գուցե ձեր աղոթքները շատ կարճ են եղել։ Փորձեք դարձնել դրանք ավելի անկեղծ և Երկնային Հայրը կօգնի ձեզ վերագտնել ձեր հավատը։

Քրիս Բ., 14 տարեկան, Օրեգոն (ԱՄՆ)

Սնուցել հավատի սերմը

Ես գիտեմ, որ կարող եմ աղոթել Հորը և խնդրել Նրան օգնել ինձ պահպանել հավատի սերմը, որն աճեցնում եմ։ Ես պետք է կատարեմ անհրաժեշտ բաները այն սնուցելու համար, ինչպես օրինակ՝ կարդամ սուրբ գրությունները, փնտրեմ հոգևոր փորձառություններ, հաշվեմ իմ օրհնությունները և խնդրեմ իմ ընտանիքի աջակցությունը։ Այդպիսով, իմ հավատը կարող է սկսել կրկին աճել։ Դա չի պատահի մի օրվա ընթացքում, դա մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Ես պետք է համբերություն ունենամ և վստահեմ Տիրոջը։

Էլիաս Բ., 18 տարեկան, Մենդոզա (Արգենտինա)

Միասին գտեք լուծումը

Երբ զգում եմ, որ կորցնում եմ իմ հավատը, խոսում եմ մայրիկիս ու հայրիկիս հետ, և մենք միասին ենք գտնում խնդիրների լուծումը։ Երբեմն վերջում մենք երգում ենք ոգեշնչող երգ, որպեսզի կարողանանք զգալ Հոգին։

Էմալի Ս., 15 տարեկան, Կոլորադո (ԱՄՆ)

Հարցրեք ձեր ծնողներին

Բացի Երկնային Հորն անձամբ աղոթելուց, մենք կարող ենք հարցնել մեր ծնողներին, թե ինչպես կարող ենք վերադառնալ Նրա մոտ և վերանորոգել մեր հավատը։

Էլիաս Ս., 12 տարեկան, Փեյսանդու (Ուրուգվայ)

Աղոթեք, օգնության ձեռք մեկնեք և կարդացեք

Որպես անձնավորություն, ում հավատքը սասանվում էր, վերականգնվելու համար ես արեցի երեք բան։ Առաջինը, ես աղոթեցի: Ուժի և առաջնորդության համար աղոթելը տվեց իր արդյունքը։ Երկրորդը, ես պատմեցի մտերիմ ընկերներիս, և նրանք ինձ շատ օգնեցին, երբ ես ունեցա դրա կարիքը։ Երրորդը, ես կարդացի սուրբ գրություններ։ Դրանցից շատերը վերաբերում են հավատքին և կարող են օգնել մեզ վերագտնել այն։

Ջաք Ջ., 14 տարեկան, Ֆլորիդա (ԱՄՆ)