2015
Ջոզեֆ Տեսանողը
նախորդ հաջորդ

Ջոզեֆ Տեսանողը

Պատմական գրառումը հստակեցնում է, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը կատարեց իր տեսանողի դերը և թարգմանեց Մորմոնի Գիրքը։

Smith, Joseph

Ջոզեֆ Սմիթը, վերագրած է Դեյվիդ Ռոջերսին։ Տրամադրել է Community of Christ Library-Archives, Independence, Missouri

1830 թվականի ապրիլի վեցին՝ այն օր էր, երբ Ջոզեֆ Սմիթը հիմնադրեց Քրիստոսի Եկեղեցին (այնուհետև՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի),1 նա հռչակեց հայտնության խոսքերը հավաքվածներին։ «Ահա», հայտարարեց Աստծո հայտնության ձայնը, «մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ. և նրանում դու [Ջոզեֆ Սմիթը] պիտի կոչվես տեսանող» (ՎևՈւ 21.1

Տեսանողի դերում Ջոզեֆ Սմիթի ամենատեսանելի նշանը նոր ձևավորված Եկեղեցում՝ Մորմոնի Գիրքն էր, որը՝ նա բազմիցս բացատրում էր, թարգմանվել է «Աստծո զորությամբ և պարգևով»։2 Ջոզեֆի մտերիմ մարդկանցից շատերը Եկեղեցու կազմավորումից մեկ տարի առաջ վկայել էին Մորմոնի Գրքի հանդես գալու գործընթացի մասին և ունեին տեսանող բառի նշանակության նկատմամբ որոշ հասկացողությունը։

Տեսանողի նշանակությունը

Ի՞նչ էր նշանակում տեսանողը երիտասարդ մարգարեի և նրա ժամանակակիցների համար։ Ջոզեֆը մեծացավ Աստվածաշունչ կարդացող մի ընտանիքում, որի մեջ կրկնաբար տեսանողներ են նշվել։ Ա Թագավորացում, օրինակ, գրողը բացատրում է. «Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ», որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում» (Ա Թագավորաց 9.9):

Աստվածաշունչը նաև պատմում է այն մարդկանց մասին, ովքեր ստանում էին հոգևոր դրսևորումներ ֆիզիկական առարկաների միջոցով, ինչպես, օրինակ, ձողերը,3 պղնձէ օձը ձողի վրա (ինչը դարձավ բժշկական մասնագիտության լայնատարած խորհրդանիշը),4 եփուդը (քահանայի հագուստի մի մասը, որը ներառում էր երկու թանկարժեք քարեր),5 և Ուրիմն ու Թումիմը։6

«Տեսանելը» և «տեսանողները» եղել են Ամերիկյան և ընտանեկան կուլտուրայի մի մաս, որի մեջ մեծացավ Ջոզեֆ Սմիթը։ Աստվածաշնչային լեզվի և արտագաղթողների կողմից Հյուսիսային Ամերիկա բերված Անգլո–եվրոպական կուլտուրաների խառնորդի ազդեցության տակ, որոշ մարդիկ վաղ 19-րդ դարում հավատում էին, որ օժտված անհատների համար հնարավոր էր «տեսանել», կամ ստանալ հոգևոր դրսևորումներ նյութական առարկաների միջոցով, ինչպես օրինակ տեսանող քարեր։7

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը ընդունում էր իր օրոք այդպիսի ժողովրդական սովորույթները, ներառյալ կորած կամ թաքնված առարկաները տեսանող քարերի միջոցով դիտելու գաղափարը։ Աստվածաշնչյան պատմության համաձայն, Աստվածն օգտագործում էր ֆիզիկական առարկաներ ժողովրդի հավատքը կենտրոնացնելու կամ հին օրերում հոգևորապես հաղորդակցվելու նպատակով։ Ջոզեֆը և մյուսները ընդունում էին նույն գործելակերպը իրենց ժամանակի համար։ Ջոզեֆի ծնողները՝ Ջոզեֆ Սմիթ Ավագը և Լյուսի Մաք Սմիթը, հաստատեցին ընտանիքի հետաքրքրասիրությունը այս կուլտուրայի և այս եղանակով ֆիզիկական առարկաների կիրառման մեջ։ Ընդ որում, Նյու–Յորք նահանգի Պալմիրա և Մանչեստերի գյուղացիները, որտեղ ապրում էին Սմիթները, որոնում էին Ջոզեֆին կորած առարկաներ գտնելու համար մինչև նա կտեղափոխվեր Պենսիլվանիա 1927թ․ վերջին։8

Նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչպես 19-րդ դարի մարդիկ ապրում էին ըստ իրենց կրոնի Ջոզեֆի տարածաշրջանում, կարող են ծանոթ չլինել տեսանող քարերի հետ, իսկ գիտնականները երկար ժամանակ քննարկել են նրա կյանքի այս ժամանակաշրջանը։ Մասամբ Լուսավորության կամ Բանականության դարաշրջանի պատճառով. ժամանակաշրջանը, որն ընդգծում էր գիտության և դիտարկելի աշխարհի գերադասությունը հոգևոր բաների հանդեպ, շատերը Ջոզեֆի օրոք սկսել են համարել, որ ֆիզիկական առարկաների կիրառումը, ինչպիսիք, օրինակ, քարերը կամ ձողերը, սնահավատ կամ անպատշաճ էր կրոնական նպատակների համար։

Ավելի ուշ տարիներին, իր նշանավոր պատմությունը պատմելով, նա ընդգծում էր իր տեսիլքների և այլ հոգևոր փորձառությունների կարևորությունը։9 Ի հակադրություն, ոմանք նրա նախկին գործակիցներից կենտրոնացված էին նրա կյանքի վաղ շրջանի տեսանող քարերի կիրառման վրա՝ փորձելով ոչնչացնել նրա համբավը աշխարհում, որը գնալով ավելի մերժողական էր տրամադրված այդպիսի գործելակերպի նկատմամբ։ Ջոզեֆը և այլ վաղ անդամները քարոզելու ընթացքում որոշեցին չկենտրոնանալ ժողովրդական կուլտուրայի վրա իրենց միսիոներական աշխատանքի ընթացքում, քանի որ շատ ապագա նորադարձներ ապրում էին կերպարանափոխություն՝ Բանականության դարաշրջանում կրոնը հասկանալու առումով։ Ինչևէ, պաշտոնական դարձած հայտնություններում Ջոզեֆը շարունակում էր ուսուցանել, որ տեսանող քարերը և այլ տեսանող միջոցները, ինչպես նաև դրանց հետ աշխատելու ունակությունն Աստծո կարևոր և սրբազան պարգևներն էին։10

Գործիքներ, որոնք օգտագործվել են Մորմոնի Գիրքը թարգմանելու համար

Տեսանող քարերը նաև հայտնվում են Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի թարգմանությունը նկարագրող պատմագրություններում։ 1838 թվականին սկսված Ջոզեֆի պաշտոնական պատմությունը նկարագրում է Մորոնի անունով հրեշտակի այցը, ով պատմել է նրան մոտակա բլուրում թաղված ոսկե թիթեղների մասին։ Ջոզեֆը պատմում է, որ հրեշտակի հետ խոսելիս, «տեսիլքը բացվեց» նրա մտքում այնքան պարզ, որ նա «ճանաչեց վայրը», երբ հետագայում անձամբ հայտնվեց այնտեղ (Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.42

The Angel Moroni Delivering the Plates to Joseph Smith

Եկեղեցու պատմության ընթացքում, անդամները ձգտում էին հասկանալ Ջոզեֆ Սմիթի վաղ պատմությունը, և ինչպես նա գտավ և թարգմանեց ոսկե թիթեղները։ Այս նկարը՝ նկարիչ Ք. Ք. Ա. Քրիստենսենի հեղինակությամբ, 1886, պատկերում է Ջոզեֆ Սմիթին հրեշտակ Մորոնիից թիթեղները ստանալիս։

Հրեշտակ Մորոնին փոխանցում է Թիթեղները Ջոզեֆ Սմիթին՝ Ք. Ք. Ա. Քրիստենսենի

Պատմության մեջ, որը Ջոզեֆը սկսում է գրել 1838թ․, Մորոնին զգուշացնում է նրան, «որ Սատանան կփորձի գայթակղել ինձ (հորս ընտանիքի թշվառ պայմանների հետևանքով) վերցնել թիթեղները հարստանալու նպատակով»։ Սա հրեշտակն արգելեց, պատմում է Ջոզեֆը, ասելով, որ եթե նա ունենար «որևէ այլ շարժառիթ» քան Աստծո արքայությունը կառուցելը, նա «չէր կարողանա ստանալ դրանք» (Ջոզեֆ Սմիթ – պատմություն 1.46). Իր ավելի վաղ՝ 1832 թվականի պատմությունում, Ջոզեֆը բացատրում է. «Ես փնտրել եմ Թիթեղները հարստություն ձեռք բերելու համար և չեմ պահել այն պատվիրանը, որ ես պետք է լինեմ «պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»։11 Դրա հետևանքով նրանից պահանջվեց, որ վերադառնար բլուրը ամեն տարի չորս տարվա ընթացքում մինչև պատրաստ լիներ ստանալ թիթեղները (տես Ջոզեֆ Սմիթ – պատմություն 1.53–54

Ջոզեֆը պատմում էր, որ երբ նա վերջապես ձեռք բերեց թիթեղները Մորոնիից 1827 թվականին, նա նաև ստացավ թարգմանության համար նախատեսված երկու քար։ Նա և իր մտերիմ ծանոթները պատմեցին այս քարերի մասին, նկարագրելով դրանք որպես սպիտակ ու թափանցիկ, տեղադրված արծաթե աղեղների կամ օղակների մեջ իբրև ժամանակակից ակնոցներ, և ամրացված լանջապանակին։12 Ինչպես նշվեց, այս տեսանող միջոցը խոշոր էր։ Ջոզեֆ Սմիթի մայրը ասաց, որ նա բաժանեց քարերը լանջապանակից, որպեսզի հարմար օգտագործի դրանք։13

Մորմոնի Գրքում այս քարերը կոչվում են «մեկնիչներ»։ Այն բացատրում է, որ դրանք «պատրաստված էին ի սկզբանե և սերնդե–սերունդ փոխանցվում էին՝ լեզուներ թարգմանելու նպատակով», լինելով «Տիրոջ ձեռքով պահված ու պահպանված»։ (Մոսիա 28.14–15, 20)

Գիրքը նաև պատմում է, թե ինպես Տերը տվեց «երկու քարերը» Հարեդի եղբորը խոստումով, որ դրանք կաջակցեն ապագա սերունդներին վերականգնել նրա խոսքերը։ «Գրիր այս բաները և կնքիր դրանք», պատվիրեց նրան Տերը, «և ես, ինձ իսկ հարմար ժամանակ, ցույց կտամ դրանք մարդկանց զավակներին»։ Այս քարերը, բացատրում է Տերը, «կպարզեն մարդկանց աչքերին այն բաները, որոնք դու կգրես» (Եթեր 3.24, 27

Joseph the Seer

Հատված՝ Մորմոնի Գրքի բնագրի էջից, որտեղ գրված է Երուսաղեմից Լեքիի ընտանիքի փախուստի մասին, որն այսօր կազմում է 1 Նեփի 2։ Ջոզեֆ Սմիթը թելադրել է Մորմոնի Գիրքը մի քանի գրագիրներին, այդ թվում Օլիվեր Քաուդերիին, ով այդ տողերի դպիրն էր։

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը; Լուսանկարը խոշորացվել է։

Այն պահին, երբ Ջոզեֆ Սմիթը ավարտեց թելադրել Մորմոնի Գրքի իր թարգմանությունը գրագիրներին 1829 թվականի կեսերին, տեսանող բառի նշանակությունը հետագայում պարզաբանում ստացավ տեքստում։ Մորմոնի Գիրքը պարունակում է Եգիպտոսի Հովսեփին վերագրած մի մարգարեություն, որը պարզորոշ հայտարարում է, որ Ջոզեֆ Սմիթը՝ նրա հետնորդներից մեկը, կլինի ընտյրյալ տեսանող, ով կբերի այլ հետնորդներին «ուխտերի իմացությանը», որոնք Աստված կապեց նրանց նախնիների հետ (2 Նեփի 3.6, 7

Մորմոնի Գրքի մեկ այլ պատմությունում, Ալմա կրտսերը տալիս է մեկնիչներն իր որդուն Հելամանին։ «Պահպանիր այս մեկնիչները», խորհուրդ է տալիս նրան Ալման, նկատի ունենալով արծաթե աղեղների մեջ երկու քարերը։ Բայց Ալման նաև վկայաբերում է մարգարեություն, որը, պարզվում է, վերաբերում է եզակի քարին. «Եվ Տերը ասաց. Ես կպատրաստեմ իմ ծառա Գազեղեմի համար մի քար, որը պիտի դուրս շողա մթությունից ի լույս»։ (Ալմա 37.21, 23)

Հատկանշական է, թեև համատեքստում «մեկնիչներն» (հոգնակի թվում) են նշվում, այս մարգարեությունը խոսում է ապագա ծառային տրվող մեկ քարի (եզակի թվում) մասին որը պիտի դուրս շողա մթությունից ի լույս»։14 Վաղ ժամանակների Սրբերը հավատացած էին, որ մարգարեության այդ ծառան Ջոզեֆ Սմիթն էր։15

Փաստորեն պատմական փաստը վկայում է, որ, ի հավելումն երկու տեսանող քարերի հայտնի որպես «մեկնիչներ», Ջոզեֆ Սմիթը օգտվում էր առնվազն մեկ այլ տեսանող քարից Մորմոնի Գիրքը թարգմանելիս, հաճախակի տեղադրելով այն գլխարկի մեջ լույսը արգելափակելու համար։ Ըստ Ջոզեֆի ժամանակակիցների, նա անում էր դա, որպեսզի ավելի լավ տեսնի քարում հայտնվող բառերը։16

Մինչև 1833 թվականը Ջոզեֆ Սմիթը և նրա գործակիցները սկսեցին օգտագործել աստվածաշնչյան տերմին «Ուրիմն ու Թումիմը»՝ աստվածային հայտնություն ստանալու նպատակով օգտագործվող ցանկացած քարերի համար, ներառյալ ինչպես Նեփիական մեկնիչները, այնպես էլ եզակի տեսանող քարը։17 Այս ոչ ճշգրիտ տերմինաբանությունը բարդացրեց ճշգրիտ մեթոդը վերակառուցելու փորձերը, որի օգնությամբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը։ Ի հավելումն մեկնիչները օգտագործելուն, Մարտին Հարրիսի համաձայն, Ջոզեֆը նաև օգտագործում էր իր տեսանող քարերից մեկը Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում հարմարավետության նպատակով։ Այլ աղբյուրները հավաստում են, որ Ջոզեֆը փոխում էր թարգմանության գործիքները։18

Մորմոնի Գիրքը հրատարակելուց հետո

Մորմոնի Գիրքը հրատարակելուց հետո 1830 թվականի մարտին, Ջոզեֆ Սմիթն ու նրա գործավարները սկսել են գրել աշխատություն, որն այսօր հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի թարգմանությունը՝ Հակոբ թագավորի տարբերակի մարգարեական վերանայված հրատարակությունը։19 Ջոզեֆի խոսքերի համաձայն, իր թարգմանչական ծրագրի համար Նեփիական մեկնիչների օգտագործումը անհնարին էր, քանի որ նա այլևս դրանք չուներ։

Ջոզեֆի պատմությունը հայտնում է, որ «Աստծո իմաստությամբ, [թիթեղներն ու մեկնիչները] իմ ձեռքում ապահով մնացին, մինչև որ ես դրանցով կատարեցի այն, ինչ պահանջվում էր իմ ձեռքից: Երբ, պայմանավորվածության համաձայն, սուրհանդակը եկավ դրանց ետևից, ես դրանք հանձնեցի նրան. և դրանք նրա հսկողության տակ են մինչ այսօր» (Ջոզեֆ Սմիթ – պատմություն 1.60

Ինչպես Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) մեկնաբանեց, «Ջոզեֆը դրեց [Ուրիմն ու Թումիմը] թիթեղների հետ երբ նա ավարտեց թարգմանելը»։20

Joseph Smith

Իր կյանքի օրոք՝ հազարավոր, իսկ մահից հետո՝ միլիոնավոր անդամների համար Ջոզեֆ Սմիթը հայտնի է եղել որպես մարգարե, տեսանող և հայտնող։

Ջոզեֆ Սմիթը, վերագրած է Դեյվիդ Ռոջերսին։ Տրամադրել է Community of Christ Library-Archives, Independence, Missouri

Ջոզեֆն ուներ այլ տեսանող քարեր, սակայն Երեց Օրսոն Փրաթի (1811–81) խոսքերով՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և հետագայում՝ Եկեղեցու Պատմաբան, Ջոզեֆն այդ ժամանակ նաև հասունացավ իր հոգևոր հասկացողությամբ։ 1874 թվականի հունիսի 28-ի ժողովին, Նախագահ Բրիգամ Յանգի և շատ այլ Բարձրագույն Իշխանավորների մասնակցությամբ, Երեց Փրաթը պատմեց իր ունկնդիրներին, որ «բազում անգամ ներկա» էր, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Նոր Կտակարանը»։ Տեսնելով այն, որ ոչ մի թարգմանչական գործիքներ չէին օգտագործվում թարգմանության գործընթացում, նա զարմանում էր, թե ինչու Ջոզեֆը «չէր օգտվում Ուրիմից ու Թումիմից, ինչպես եղավ Մորմոնի Գիրքը թարգմանելու ժամանակ»։

Երբ Երեց Փրաթը դիտում էր Մարգարեին թարգմանելուց, «Ջոզեֆը, կարծես թե կարդաց նրա մտքերը, վերև նայեց ու բացատրեց, որ Տերը տվել էր իրեն Ուրիմն ու Թումիմը, երբ նա փորձառություն չուներ ոգեշնչման Ոգու հետ։ Սակայն հիմա նա այնքան շատ առաջացավ, որ հասկանում էր Ոգու աշխատանքը, և այդ գործիքի օգնության կարիք չուներ»։21

«Եթե ես հավատարիմ լինեմ», - ասաց Բրիգամ Յանգը լսարանին, - «միայն Տերն է իմանում, թե արդյոք ես կստանամ Ուրիմն ու Թումիմը»։ Երկու տարի անց, նա խոսեց այլ ունկնդիրների հետ տեսանող քարը ստանալու վերաբերյալ իր մտքերի մասին։ «Չգիտեմ, թե երբևիցե ունեցել եմ այն ունենալու ցանկությունը», պատմում էր նա։22 Բրիգամի շարադրանքը արտահայտել է նրա հասկացողությունը, որ տեսանող քարերը էական նշանակություն չունեին տեսանող լինելու համար։

1831 թվականի հոկտեմբերի 25-ին, Ջոզեֆ Սմիթը մասնակցեց համաժողովին Օրենջում, Օհայո: Համաժողովի ընթացքում, նրա եղբայր Հայրամն ասաց, որ իր «կարծիքով, լավագույնը կլինի, որ Ջոզեֆն ինքը պատմի ներկա գտնվող Երեցներին Մորմոնի Գրքի լույս տեսնելու մասին, որպեսզի բոլորն ինքներն իմանան»։ Ժողովի արձանագրության համաձայն, Ջոզեֆն «ասաց, որ նախատեսված չէր պատմել աշխարհին Մորմոնի Գրքի լույս տեսնելու բոլոր մանրամասնությունները» և որ «նա նպատակահարմար չէր գտնում պատմել այս բաների մասին»23 Հասունացած իր տեսանող դերի մեջ և սկսելով հավատալ, որ տեսանող քարերը չունեին էական նշանակություն հայտնության համար, միգուցե նա մտահոգված էր նրանով, որ մարդիկ կարող էին չափազանց շատ կենտրոնանալ գրքի լույս տեսելու գործընթացի, իսկ շատ քիչ՝ հենց գրքի վրա։

Մորմոնի Գրքի թարգմանության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի ամենաականավոր խոսքը եղել է այն, որ նա թարգմանում էր «Աստծո զորությամբ և պարգևով»:24 Հենց գիրքը, ուսուցանում էր նա Եկեղեցու ղեկավարներին, «ամենաճիշտ գիրքն էր աշխարհում և մեր կրոնի պորտաքարը», և հնազանդվելով դրա հրահանգներին, ընթերցողները կմոտենան «Աստծուն ավելի մոտ … , քան որևէ այլ գրքի շնորհիվ»։25

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 115:

  2. Մորմոնի Գրքի նախաբան, 1829 թվականի օգոստոսի շուրջ՝ Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 93. Տես նաև «Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրքը:

  3. Տես Ելից 4.1‒5, 17, 20‒21; 7.8‒21; 8.16‒19; 9.22‒26; 10.12‒15; 14.15‒18; 17.1‒13; Թուոց 17.1‒10; 20.7‒11; Եբրայեցիս 9.4։

  4. Տես Թուոց 21.7‒9; Յովհանէս 3.14‒15։

  5. Տես Ելից 28.12; 35.9, 27; Ա Թագավորած 23.9‒12; 30.7‒8։

  6. Տես Ելից 28.30; Ղևտական 8.8; Թուոց 27.21; Երկրորդ Օրենք 33.8; Ա Թագավորաց 28.6; Եզրաս 2.63; Նէեմեայի 7.65.

  7. 19–րդ դարի այս կրոնական կուլտուրայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար, տես Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers (2008), xix; and Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, vol. 3 of the Revelations and Translations series of The Joseph Smith Papers (2015), xv–xvi; Dallin H. Oaks, “Recent Events Involving Church History and Forged Documents,” Ensign, Oct. 1987, 68–69.

  8. Տես Ջոզեֆ Սմիթ կրտսերի շարադրանքը Ֆրենսիս Ու. Քյորքամի մեջբերմամբ, A New Witness for Christ in America: The Book of Mormon, vol. 2 (1959), 366; տես նաև Լյուսի Մաք Սմիթի, “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 3, page 10, josephsmithpapers.org/paperSummarylucy-mack-smith-history-1844-1845. Մարտին Հարրիսը վերհիշում էր, երբ նա փորձի ենթարկեց Ջոզեֆի ունակությունը, ստիպելով նրան գտնել գնդասեղը խոտի դեզի մեջ (տես “Mormonism—No. II,” Tiffany’s Monthly, July 1859, 164).

  9. Տես, օրինակ, Ջոզեֆ Սմիթ – պատմություն Մեծագին Մարգարիտ գրքում։

  10. Տես Վարդապետություն և Ուխտեր 130.10–11։ Տես նաև ամենավաղ բառային ձևակերպումը՝ ներկայումս Վարդապետություն և Ուխտեր 8, ուղղված Օլիվեր Քաուդերիին, երբ նա ցանկացավ աջակցել Ջոզեֆ Սմիթին Մորմոնի Գրքի թարգմանության աշխատանքում (Revelation, Apr. 1829–B, in Documents, Volume 1: July 1828–June 1831, 44–47)։

  11. Ջոզեֆ Սմիթ, “History, ca. Summer 1832,” in Histories, Volume 1: 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers (2012), 14.

  12. Տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.35; Joseph Smith, “Church History,” in Histories, Volume 1: 1832–1844, 495; Martin Harris, in “Mormonism—No. II,” 165–66; “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 5, pages 7–8, josephsmithpapers.org.

  13. Տես, օրինակ, “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 5, josephsmithpapers.org.

  14. Բնականաբար, այս տարբերությունը շվարեցրեց մեկնաբաններին։ Տես, օրինակ, Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 307–8; Joseph Fielding McConkie and Robert L. Millet, Doctrinal Commentary on the Book of Mormon, 4 vols. (1987–92), 3:278; and Matthew B. Brown, All Things Restored: Confirming the Authenticity of LDS Beliefs (2000), 62.

  15. Տես William W. Phelps, Funeral Sermon of Joseph and Hyrum Smith, Church History Library, Salt Lake City; Orson Pratt, “Explanation of Substituted Names in the Covenants,” The Seer, Mar. 1854, 229; William W. Phelps, letter to Brigham Young, Apr. 10, 1854, in Brigham Young, Office Files, 1832–1878, Church History Library, Salt Lake City; and Revelations and Translations, Volume 2: Published Revelations, vol. 2 of the Revelations and Translations series of The Joseph Smith Papers (2011), 708–9.

  16. Թարգմանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար, տես “Book of Mormon Translation,” available at lds.org/topics/book-of-mormon-translation։ Տես նաև Ռասսել Մ. Նելսոնի, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 61–65; Neal A. Maxwell, “By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 36–41.

  17. Վիլֆորդ Վուդրուֆը, օրինակ, կոչեց տեսանող քարը, որը նա տեսել էր Նավույում, Ուրիմ ու Թումիմ (Wilford Woodruff journal, Dec. 27, 1841, Church History Library)։ Տես նաև Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, xix.

  18. Տես Revelations and Translations, Volume 3: Printer’s Manuscript of the Book of Mormon, xviii–xix.

  19. Այս նախաձեռնության ակունքների հակիրճ ամփոփագրի համար, տես Documents, Volume 1: July 1828–June 1831, 150–52.

  20. Արձանագրություն, ապր. 17, 1853, Եկեղեցու Պատմության Գրադարան։

  21. “Two Days’ Meeting at Brigham City, June 27 and 28, 1874,” Millennial Star, Aug. 11, 1874, 498–99.

  22. Արձանագրություն, սեպ. 30, 1855, Եկեղեցու Պատմության Գրադարան։

  23. Արձանագրություն, հոկ. 25–26, 1831՝ Documents, Volume 2: July 1831–January 1833, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 84.

  24. Մորմոնի Գրքի նախաբան, օգոստոսի շուրջ,1829՝ Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 93. Տես նաև «Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք:

  25. Ջոզեֆ Սմիթ, Վիլֆորդ Վուդրուֆի մատյանում, նոյ. 28, 1841, Եկեղեցու Պատմության Գրադարան. կամ Մորմոնի Գրքի նախաբանում։

  26. Դեյվիդ Ուիթմեր, An Address to All Believers in Christ (1887), 32.

  27. Մահից առաջ Օլիվեր Քաուդերիի Եկեղեցի վերադարձի լրացուցիչ տեղեկության համար, տես Սկոթ Ֆ. Ֆոլրինգը, “The Return of Oliver Cowdery,” in John W. Welch and Larry E. Morris, eds., Oliver Cowdery: Scribe, Elder, Witness (2006), 321–62.

  28. Տես Արձանագրություն, սեպ. 30, 1855, Եկեղեցու Պատմության Գրադարան, Սոլթ Լեյք Սիթի; “David Whitmer,” The Historical Record, Oct. 1888, 623; Maria L. Cowdery Johnson to David Whitmer, Jan. 24 1887, Community of Christ Library-Archives, Independence, Missouri; and Franklin D. Richards, Journal, Mar. 9, 1882, Church History Library.

  29. Արձանագրություն, ապր. 17, 1853, Եկեղեցու Պատմության Գրադարան։

  30. Արձանագրություն, սեպ. 30, 1855, Եկեղեցու Պատմության Գրադարան։

  31. Տես Զինա Յանգը Ֆրանքլին Դ. Ռիչարդսին, հուլիսի 31, 1896, in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, հուլիսի 31, 1896, 4, Եկեղեցու Պատմության Գրադարան։

  32. Տես B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 6:230–31; Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 3:225; Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 818–19.

Ջոզեֆն ու նրա կինը՝ Էմմա Հեյլ Սմիթը, ապրում էին այս տան միհարկանի մասում Մորմոնի Գրքի թարգմանության մի ժամանակահատվածի ընթացքում։ Երկհարկանի կառույցը տան աջ կողմից ավելի ուշ ավելացումն էր։

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Հատված՝ Մորմոնի Գրքի բնագրի էջից, որտեղ գրված է Երուսաղեմից Լեքիի ընտանիքի փախուստի մասին, որն այսօր կազմում է 1 Նեփի 2։ Ջոզեֆ Սմիթը թելադրել է Մորմոնի Գիրքը մի քանի գրագիրներին, այդ թվում Օլիվեր Քաուդերիին, ով այդ տողերի դպիրն էր։

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը; Լուսանկարը խոշորացվել է։

Եկեղեցու պատմության ընթացքում, անդամները ձգտում էին հասկանալ Ջոզեֆ Սմիթի վաղ պատմությունը, և ինչպես նա գտավ և թարգմանեց ոսկե թիթեղները։ Այս նկարը՝ նկարիչ Ք. Ք. Ա. Քրիստենսենի հեղինակությամբ, 1886, պատկերում է Ջոզեֆ Սմիթին հրեշտակ Մորոնիից թիթեղները ստանալիս։

Հրեշտակ Մորոնին փոխանցում է Թիթեղները Ջոզեֆ Սմիթին՝ Ք. Ք. Ա. Քրիստենսենի

The Contributor Եկեղեցու ամսագիրը 1883 թվականում նշեց Մորմոնի Գրքի Երեք Վկաների մասին։ Վերջին Օրերի Սրբերը վաղուց ճանաչել են առանցքային դերը յուրաքանչյուր անձի, ով օգնել է Ջոզեֆ Սմիթին թարգմանել և հրատարակել Մորմոնի Գիրքը։

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը