2015
Կայանման տուգանք
Հոկտեմբեր 2015


Կայանման տուգանք

Հեղինակն ապրում է Մեքսիկայի Բահա Կալիֆորնիա քաղաքում:

Նկար
illustration of girl walking toward her car.

Ֆա՜թիմա:

Նկարները՝ Բրայան Բիչի

Եկեղեցու իմ ընկերների հետ գնացինք ֆիլմ դիտելու: Երբ առևտրի կենտրոն մտանք, մեզ ավտոկայանման համար տոմս տվեցին: Ֆիլմը դիտելուց հետո պարզեցինք, որ կորցրել ենք կայանման տոմսը: Սկզբում մտածեցինք, որ կարող էինք վճարել տոմսի դիմաց, բայց պարզվեց՝ ոչ ոք չուներ 180 պեսո՝ տուգանքը վճարելու համար:

Կայանման համար չվճարելու դեպքում մեքենան պետք է մնար առևտրի կենտրոնի կայանատեղում, որից հետո պետք է քարշակով տարվեր տուգանային հրապարակ, որի համար ավելի շատ գումար պետք է վճարվեր: Ընկերներս նեղվեցին, հատկապես նա, ով վարում էր մեքենան, քանի որ դա իր հոր մեքենան էր: Ես մի քանի քայլ հեռացա, որպեսզի իմ աղոթքն ասեի: Եվ սրտիս ողջ հավատքով և խոնարհաբար խնդրեցի Երկնային Հորը, որ մի հնար գտնվեր այդ խնդրի լուծման համար, և մենք ապահով տուն վերադառնայինք: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ տեղի ունեցավ իմ աղոթքն ավարտելուց մի քանի վայրկյան անց:

Երբ ես քայլերս ուղղեցի դեպի մեքենան, իմ ետևից ինչ-որ մեկը կանչեց իմ անունը: Ֆրանցիսկոն էր՝ ավագ դպրոցի իմ ընկերը: Նա հարցրեց, թե ինչ եմ այդտեղ անում, և ես պատմեցի եղելությունը: Առանց վարանելու նա հանեց իր դրամապանակը և ինձ տվեց կորած տոմսի համար անհրաժեշտ գումարը: Այդ բարյացակամ արարքը Երկնային Հորն ուղղված իմ աղերսի անհապաղ պատասխանն էր:

Ֆրանցիսկոն գուցե երբեք չիմանա, թե որքան մեծ օգնություն նա ցուցաբերեց, բայց ես գիտեմ, որ խորապես երախտապարտ կլինեմ մինչև իմ կյանքի վերջ:

Երբեմն Երկնային Հայրը մեր աղոթքներին պատասխանում է զարմանալի ուղիներով, բայց զուգադիպություններ գոյություն չունեն: Մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես ճանաչում են մեզ և ուղղորդում են մեր կյանքը:

Ես գիտեմ, որ երբ արդար կյանքով ենք ապրում, մենք վայելում ենք անթիվ օրհնություններ, որ միայն Երկնային Հայրը կարող է մեզ շնորհել, քանի որ Նա խոստացել է մեզ, որ «եթե [մենք] անենք այս բաները, [մենք] պիտի բարձրացվենք վերջին օրը» (Ալմա 37.37):