2015
Ծննդոց 1.26-27
Հոկտեմբեր 2015


Տող առ տող

Ծննդոց 1.26–27

Ի՞նչ է նշանակում ստեղծվել Աստծո պատկերով:

Նկար
Product Shot from October 2015 Liahona

26 Եվ Աստուած ասեց. Եկեք մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա:

27 Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց:

Աստծո պատկերը

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Բարձրագույն զորության ընդունումը ոչ մի առումով չի նվաստացնում, այլ փոխարենը վեհացնում է: Եթե գիտակցենք, որ ստեղծվել ենք Աստծո պատկերով, մենք չենք դժվարանա Նրան մոտենալուց: … Հավատքով ձեռք բերված այս գիտելիքը ներքին հանգստություն և լիակատար խաղաղություն կպարգևի»:

Thomas S. Monson, “The Lighthouse of the Lord,” Ensign, Nov. 1990, 95–96

Եկեք

Այս հոգնակի ձևը հնչում է այնպես, ասես Աստված խոսում է ինչ-որ մեկի հետ,- որովհետև Նա խոսում է: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ի սկզբանե Աստվածների ղեկավարը Աստվածների խորհուրդ հրավիրեց, և նրանք հավաքվեցին և աշխարհն ու մարդկանց ստեղծելու մի ծրագիր կազմեցին [պատրաստեցին]» (History of the Church, 6:308): Այդ խորհրդի կազմում են եղել Տեր Հիսուս Քրիստոսը և մյուսները (տես Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26–27):

Մեր նմանությամբ

«Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, Նա վեհացում ձեռք բերած մարդ է և նստած է գահին այնտեղ՝ երկինքներում: Սա է մեծ գաղտնիքը: Եթե վարագույրը պատռվեր այսօր, և … եթե տեսնեիք Նրան այսօր, դուք կտեսնեիք Նրան մարդու տեսքով, ինչպես որ դուք եք՝ ձեր ողջ անձով, պատկերով և մարդկային տեսքով»:

Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 40:

«Մարդն Աստծո զավակն է, աստվածային պատկերով և աստվածային հատկանիշներով օժտված, և ճիշտ ինչպես երկրային հոր և մոր նորածին որդին կարող է իր ուրույն ժամանակին մարդ դառնալ, այնպես էլ սելեստիալ ծնողների չզարգացած սերունդը կարող է դարերի և դարաշրջանների ընթացքում ձեռք բերած փորձառությամբ զարգանալ և դառնալ Աստված»:

The First Presidency, “The Origin of Man,” Improvement Era, Nov. 1909, 81; Ensign, Feb. 2002, 30.

Տիրապետություն

«Երկիրը և այն ամենը, ինչ կա դրանում, պետք է պատասխանատվությամբ օգտագործվի՝ մարդկային ընտանիքի պահպանման համար: Ինչևէ, բոլորը ոչ թե տերեր, այլ տնտեսներ են այս երկրի և դրա լիառատության վրա, և բոլորը հաշվետու կլինեն Աստծո առաջ, թե ինչպես են վերաբերվում Իր արարումներին»:

“Environmental Stewardship and Conservation,” mormonnewsroom.org; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 104.13–15:

Արու և էգ

«Բոլոր տղամարդիկ և կանայք տիեզերական Հոր և Մոր նմանությամբ են, և բառի բուն իմաստով Աստվածության որդիներն ու դուստրերն են»:

The First Presidency, “The Origin of Man,” Improvement Era, Nov. 1909, 78; Ensign, Feb. 2002, 29.

«Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129: