2015
Օ՜, ոչ: Իսկ հիմա ի՞նչ:
Հոկտեմբեր 2015


Օ՜, ոչ: Իսկ հիմա ի՞նչ:

Նկար
Product Shot from October 2015 Liahona

Դա կարող է տեղի ունենալ ամենուր՝ տանը, դպրոցում կամ ընկերոջ տանը: Հանկարծ դուք տեսնում եք մի բան, որը գիտեք, որ լավ չէ,հեռախոսի մեջ, հեռուստատեսությամբ, համակարգչով, խաղասարքում, գրքում կամ ամսագրում: Այժմ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ զգաք ձեզ:

  • Հեռու մնացեք դրանից: Անջատեք: Դրեք մի կողմ: Համարեք այն ձեր ուղեղի համար թույն, որովհետև այդպես էլ կա:

  • Ասեք մայրիկին կամ հայրիկին: Ծնողները ձեզ լավ են ճանաչում, և նրանք ցանկանում են օգնել ձեզ՝ լինել ապահով ու երջանիկ: Մի շփոթվեք: Այն, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, ինչ-որ պահի տեղի է ունենում գրեթե բոլորի հետ:

  • Շարունակեք զրուցել: Դա կօգնի ձեզ ասել ձեր մորը կամ հորը օրվա ընթացքում ձեր տեսածի մասին, որը ձեզ անհանգստություն է պատճառել: Ծնողները կօգնեն ձեզ ծրագիր կազմել անպարկեշտ պատկերներից պաշտպանվելու համար: Եթե զգում եք՝ ծուղակն եք ընկել, անհանգիստ եք կամ ցանկանում եք կրկին դիտել այն, ինչն անպարկեշտ է, անպայման այդ մասին ևս նրանց տեղյակ պահեք:

  • Ձեռքերը ծալած մի նստեք: Մի ինչ-որ լավ բան դիտեք կամ կարդացեք: Ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Բարի գործ կատարեք: Շփվեք ընտանիքի կամ ընկերների հետ:

  • Հիշեք՝ ով եք դուք: Դուք վատը չեք՝ ձեր տեսածի պատճառով: Դուք Աստծո զավակն եք, և Նա սիրում է ձեզ և ցանկանում է օգնել ձեզ՝ ապահով ու երջանիկ լինել:

  • Բաց թողեք դա: Պատկերացրեք բաց եք թողնում ձեր ձեռքի փուչիկը և դիտում եք՝ ինչպես է այն վեր բարձրանալով հեռանում: Փորձեք հանգստանալ և թող որ այն, ինչ տեսել եք, լողալով հեռանա ձեր մտքից: Այժմ մտովի պատկերացրեք տաճարը, ձեր ընտանիքը կամ ձեզ համար սիրելի մեկ այլ բան:

Նկարազարդումները՝ Շոնա Ջ. Ք. Թենիի