2015
Ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս Եկեղեցու անդամ լինելու մեջ:
Հոկտեմբեր 2015


Հարցի անկյուն

Ի՞նչն է ձեզ ամենաշատը դուր գալիս Եկեղեցու անդամ լինելու մեջ:

Նկար
Product Shot from October 2015 Liahona

Ինձ դուր է գալիս, որ հաղորդության ժամանակ մենք ընդունում ենք հացն ու ջուրը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի: Հացը հիշեցնում է մեզ Նրա մարմինը, իսկ ջուրը հիշեցնում է մեզ Նրա արյունը: Երբ ընդունում ենք հաղորդությունը, մենք կարող ենք փակել մեր աչքերը և մտածել այն ամենի մասին, ինչ Հիսուսն արել է մեզ համար:

Ավա Ջ., 9 տարեկան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ

Ինձ դուր է գալիս սովորել, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել: (Ռենեե)

Ես կարող եմ ընկերներ ունենալ, ամեն օր կարդալ սուրբ գրությունները և սովորել ավետարանը: (Ռալֆ)

Ռենեե և Ռալֆ Ե., 9 և 10 տարեկան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ

Ես սիրում եմ զգալ Սուրբ Հոգին: Ես զգում եմ Սուրբ Հոգին, երբ լսում եմ ելույթները և դասերը: Նաև զգում եմ այն, երբ օգնում եմ մյուսներին:

Կայլի Ս., 7 տարեկան, Վիրջինիա, ԱՄՆ

Ինձ դուր է գալիս, որ մենք կարող ենք սովորել և խաղալ միևնույն ժամանակ, և մենք կարող ենք ավելի շատ սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Սիրում եմ սովորել Նրա մասին, որովհետև Նա իմ Փրկիչն է: (Լիզ)

Ես սիրում եմ սովորել Հիսուսի մասին, և ես գիտեմ, որ Հիսուսը սիրում է մեզ: (Լալո)

Լիզ և Լալո Ս., 8 և 6 տարեկան Կալիֆորնիա, ԱՄՆ

Ես սիրում եմ հաճախել Երեխաների խումբ և երգեր երգել:

Հեյդեն Հ., 5 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Ես սիրում եմ սովորել Հիսուս Քրիստոսի մասին, հաճախել Երեխաների խումբ և ընկերներ ձեռք բերել:

Քեթրին Վ., 7 տարեկան, Հյուսիային Կարոլինա, ԱՄՆ

Ինձ դուր է գալիս, որ շատ ընկերներ ունեմ և կարող եմ սովորեցնել իմ ընկերներին, ովքեր ավետարանի անդամներ չեն: Ես լսում եմ գերագույն համաժողովը, լսում եմ մարգարեի և Առաքյալների խոսքը: Ընտանեկան երեկոն նույնպես իսկապես ուրախ է անցնում, որովհետև երբեմն մենք գնում ենք պաղպաղակ ուտելու: Համեղ է:

Սավաննա Հ., 12 տարեկան, Վաշինգտոն, ԱՄՆ