2015
Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. գթությամբ և սիրով լցված
Հոկտեմբեր 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Հիսուս Քրիստոսի աստվածային հատկանիշները. գթությամբ և սիրով լցված

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի աստվածային հատկանիշները հասկանալը ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Նկար
Visiting teachers with an elderly woman.

Արդարակյաց կանանց ազդեցությունը, Ջուլի Ռոջերս

Սուրբ գրությունների ուղեցույցը սահմանում է գթությունը որպես «սիրո բարձրագույն, ազնվագույն, ամենաուժեղ տեսակը» («Գթություն»): Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է: Երբ մենք իմանանք Հիսուս Քրիստոսի մասին և ձգտենք դառնալ Նրա նման, մենք կսկսենք զգալ Նրա մաքուր սերը մեր կյանքում և ստանալ հուշում՝ սիրելու ու ծառայելու այլոց այնպես, ինչպես Նա կաներ։ «Գթությունը համբերություն ունենալն է այն անձի հանդեպ, ով մեզ հիասթափեցրել է», ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը։ «Այն հեշտությամբ դիմադրում է վիրավորվելու ազդակին։ Այն ընդունում է թուլություններ և թերություններ։ Այն ընդունում է մարդկանց այնպես, ինչպես նրանք իրականում կան։ Այն անտեսում է արտաքինը և կենտրոնանում այն հատկանիշների վրա, որոնք չեն աղոտանա ժամանակի ընթացքում։ Այն դիմադրում է այլոց դասակարգելու ազդակին»։1

Մորմոնի գրքում մենք սովորում ենք մեծ ճշմարտությունն առ այն, որ մենք «[աղոթում ենք] Հորը, սրտի ողջ կորովով, որ [մենք կարողանանք] լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են, որ [մենք կարողանանք] դառնալ Աստծո որդիները [և դուստրերը], որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման, քանզի մենք կտեսնենք նրան այնպես, ինչպես կա, որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը, որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ՝ ինչպես նա է մաքուր» (Մորոնի 7.48

Լրացուցիչ սուրբ գրություններ

Հովհաննես ԺԳ.34–35, Ա Կորնթացիս ԺԳ.1–13, 1 Նեփի 11.21–23, Եթեր 12.33–34

Մեր պատմությունից

«Մի քույր, ով վերջերս այրիացել էր, երախտապարտ էր այցելող ուսուցիչներին, ովքեր սգում էին նրա հետ և սփոփում նրան»։ Նա գրեց. «Ես հուսահատված էի և կարիք ունեի ինչ- որ մեկի հետ հաղորդակցվելու. որևէ մեկի հետ, ով կլսեր ինձ։ … Եվ նրանք լսեցին ինձ։ Նրանք սփոփեցին ինձ։ Նրանք արտասվեցին ինձ հետ։ Եվ նրանք գրկեցին ինձ … [և] օգնեցին ինձ ազատվել այդ առաջին ամիսների մենակության խորը հուսահատությունից և ընկճվածությունից»։

«Մեկ այլ կին ամփոփեց իր զգացմունքները այցելող ուսուցչի նկատմամբ՝ նրա կողմից ճշմարիտ գթություն ստանալու համար. «Ես գիտեի, որ նրա այցելության նպատակը ավելի շատ ես էի, քան ինչ – որ թիվ նրա գրառումների մատյանում։ Ես գիտեի, որ նա հոգ էր տանում իմ մասին»:2

Այս քույրերի նման , Վերջին Օրերի շատ Սրբեր ամբողջ աշխարհում կարող են վկայել Նախագահ Բոյդ Ք. Փաքերի՝ (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի հայտարարության ճշմարտացիության մասին. «Որչափ սփոփիչ է իմանալ, որ անկախ այն բանից, թե ուր է գնալու [ընտանիքը], Եկեղեցու ընտանիքը սպասում է նրան ։ Ժամանման օրից ի վեր, տղամարդը կպատկանի քահանայության քվորումին, իսկ կինը՝ Սփոփող Միությանը»։3

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Գթությունը հավերժ է», Լիահոնա, նոյ. 2010, 124:

  2. Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 119–120:

  3. Իմ արքայության դուստրերը, 87: