2015
Ես չգիտեի, թե ինչու էի այնտեղ
Հոկտեմբեր 2015


Ես չգիտեի, թե ինչու էի այնտեղ

Ամբեր Չինի, Ալաբամա, ԱՄՆ

Նկար
illustration of two women hugging

Նկարազարդումը՝ Քեթլին Պետերսենի։

Ես և մայրս նոր էինք ավարտել մեր երեկոյան աղոթքը։ Մենք գրկախառնվեցինք և ասացինք. «Ես սիրում եմ քեզ»: Ապա ես գնացի իմ ննջասենյակ։ Երբ ձեռք մեկնեցի դռան բռնակին, մի ուժեղ զգացում ունեցա, որ հաջորդ օրը մայրս մահանալու էր։

Ուղեղս և սիրտս փորձում էին պայքարել այդ մտքի դեմ։ Ոչ մի առիթ չկար մորս հետ ինչ-որ բան պատահելու համար։ Ամեն ինչ պետք է լավ լիներ նրա հետ։

Արդեն իմ սենյակում ես ծնկի իջա աղոթելու և ասացի Երկնային Հորը, որ այդ զգացումը մորս վերաբերյալ չէր կարող ճիշտ լինել։ Ես խնդրեցի Նրան հանել այդ միտքը գլխիցս, սակայն այն չանհետացավ։ Ես վերադարձա ծնողներիս սենյակ և ասացի մորս, որ ուզում եմ մեկ անգամ ևս գրկել իրեն և համբուրել քնելուց առաջ։ Մենք կրկին ասացինք, որ սիրում ենք միմյանց և ես վերադարձա իմ սենյակ։ Այդ գիշեր չկարողացա շուտ քնել։

Երբ արթնացա հաջորդ առավոտ, զգացի, որ նյարդայնացած էի: Բարեբախտաբար տեսա մորս երջանիկ և առողջ։ Սակայն մտքիցս դեռ դուրս չէր գալիս այն անհանգստացնող զգացումը, որ ինչ-որ բան ճիշտ չէր։ Այդ օրը ծոմի և վկայության ժողովին մայրս կանգնեց և բերեց սքանչելի վկայություն։

Հաղորդության ժողովից հետո նա գնաց Երեխաների խումբ ուսուցանելու, իսկ ես գնացի Կիրակնօրյա դպրոց։ Ես ևս մեկ ուժեղ զգացում ունեցա, որն այս անգամ ստիպեց ինձ վեր կենալ և դուրս գալ Կիրակնօրյա դպրոցի դասարանից։ Ես չէի ուզում ուշադրություն գրավեի ինձ վրա, սակայն ինչ-որ բան ստիպեց ինձ վեր կենալ տեղից և դուրս գալ։ Մի քանի րոպե անց ես Երեխաների Խմբում էի և լսում էի, ինչպես էր մայրս ուսուցանում։ Ես չգիտեի, թե ինչու էի այնտեղ, սակայն գիտեի, որ այնտեղ էի, որտեղ պետք է լինեի։

Այդ օրը, երեկոյան, եղբորս տանը, մայրս վերջին անգամ նայեց ուղիղ աչքերիս մեջ, վայր ընկավ և մահացավ թոքային անբավարարվածությունից։ Իր պատճառներով և Իր ողորմածությամբ Երկնային Հայրն ուղարկեց Սուրբ Հոգին, որպեսզի նա նախապատրաստեր ինձ։ Այդ հուշումները ինձ լրացուցիչ ժամանակ պարգևեցին մորս հետ, որը ես չէի վայելի, եթե անտեսեի ցածր մեղմ ձայնը։

Իմ Երկնային Հոր սերը երբեք այդքան ակնհայտ չէր եղել իմ կյանքում, ինչպես մորս մահվան հետ կապված այդ դեպքերի ժամանակ։ Որքան օրհնված ենք մենք, որ ունենք Երկնային Հայր, ով սիրում է մեզ այնքան, որ տալիս է Սուրբ Հոգու հատուկ պարգևը։