2015
Տոնելով ընտանեկան երեկոն
Հոկտեմբեր 2015


Տոնելով ընտանեկան երեկոն

1915 թվականին վերջին օրերի մարգարեները խորհուրդ տվեցին մեզ շաբաթվա մի երեկոն առանձնացնել մեր ընտանիքների համար: Այն սկզբում կոչվում էր «տնային երեկո», որը նախատեսված էր ավետարանը սովորելու և միասին ուրախ ժամանակ անցկացնելու համար. դա պետք է նպաստեր մեր երկրային և հավերժական կապերն ամրապնդելուն:

Հարյուր տարի անց ընտանեկան երեկոն շարունակում է օգնել մեզ կառուցել հավերժական ընտանիքներ: Մարգարեները խոստանում են, որ դրա շնորհիվ հավատքն ու հոգևոր ուժը կաճեն մեր սրտերում, մեր տները կունենան ավելի մեծ պաշտպանություն, որտեղ կտիրի միասնություն և խաղաղություն:

Մենք բոլորս պատկանում ենք Երկրի վրա մի ընտանիքի, միևնույն ժամանակ մեր Երկնային Հոր ընտանիքի մասը կազմելով: Որտեղ էլ որ գտնվենք աշխարհում, ինչպիսին էլ որ լինի մեր իրավիճակն այս կյանքում, մենք կարող ենք տոնել ընտանեկան երեկոն և մասնակցել դրան:

Նկար
Parents and children reading from the scriptures. Shot in Thailand.

Ձախում՝ Մոուա ընտանիքը վերջերս է տեղափոխվել Թայլանդ, որտեղ նրանք սովորեցին ավետարանի մասին և մկրտվեցին: Ընտանեկան երեկոյին նրանք ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը՝ և իրենց մայրենի լեզով՝ հմոնգով, և իրենց նոր երկրի լեզվով՝ թայերենով:

Նկար
Family playing games on table in Portugal

Ներքևում՝ Պորտուգալիայից Սանթոս ընտանիքը ընտանեկան երեկոյի ընթացքում ուրախ ժամանակ անցկացնելով և խաղալով սերտ ընկերական մթնոլորտ է ստեղծում:

Նկար
Series of images of people studying in groups, individually, in families sitting in Congo

Աջում՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ընտանիք նշանակում է ավելի քան մայր, հայր և երեխաներ: Երբ Եղբայր Սուեկամինոն հավաքում է իր ընտանիքին ընտանեկան երեկոյի, գյուղից շատերը հրավիրվում են միանալու նրանց:

Նկար
Filipino mother sings and does actions with her young children.

Վերևում՝ Ֆիլիպիններից Քույր Գերկան Երեխաների Խմբի երգերն ու ավանդական երաժշտությունն օգտագործելով ավետարանի ուրախությունն է ուսուցանում իր երեխաներին:

Նկար
Family in a kitchen

Վերևում՝ Անդերսոնների ընտանիքը, ովքեր լուսանկարվել են ԱՄՆ-ի Ջորջիայի իրենց տան խոհանոցում, սիրում են խմորեղեն պատրաստել: Նրանք երբեմն դա օգտագործում են որպես դասի մի մաս կամ պարզապես հյուրասիրություն:

Նկար
Family Home Evening.

Վերևում՝ Եղբայր և Քույր Ռեյնոլդսները Վաշինգտոնից, ԱՄՆ, պարզ ձևով ավետարանն ուսուցանելու ուղիներ են փնտրում, որպեսզի իրենց երեխաները սովորեն և հասկանան:

Նկար
A Bolivian family sings a hymn during family home evening.

Աջից վերևում՝ Բոլիվիայից Էսպինոզա ընտանիքն ընտանեկան երեկոյին ներգրավում է իրենց հարգարժան տատիկին, երբ երգում և ավետարանն են սովորում:

Նկար

ԱՄՆ-ի Ջորջիայից Ջին ընտանիքի համար ընտանիքի պատմությունը ընտանեկան երեոյի սիրելի զբաղմունքն է: Նրանք հաճույքով իրենց երեխաներին ուսուցանում են իրենց կորեական ժառանգության մասին:

Նկար
A family walking together outdoors. Shot in Australia.

Ավստրալիայից Լեյգերտվուդ ընտանիքը երբեմն որպես ընտանեկան երեկոյի մաս գնում է զբոսանքի՝ բացահայտելու իրենց քաղաքի տեսարժան վայրերը: