2015
Քույր Սփաֆորդը խոսում էր ինձ հետ
Հոկտեմբեր 2015


Քույր Սփաֆորդը խոսում էր ինձ հետ

Սենդի Հոուսոն, Օհայո, ԱՄՆ

Մի օր, ուշ երեկոյան, ես առցանց ռեստորանային խաղ էի խաղում, երբ ամուսինս մտավ սենյակ և ասաց, որ գնում է քնելու։

«Ես շուտով կգամ», - ասացի նրան ես։

«Ես կհավատամ, երբ տեսնեմ դա», - ասաց նա։

Ես մի խաղ էի խաղում, որում վիրտուալ ուտելիք էի պատրաստում վիրտուալ ռեստորանում վիրտուալ հաճախորդների համար։ Ես նայեցի համակարգչի էկրանին և ասացի․ «15 րոպեից իմ ուտելիքը պատրաստ կլինի»։

Ժամանակն անցկացնելու համար, ես վերցրեցի Իմ արքայության դուստրերը․ Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը, որը սեղանիս վրա էր այն օրվանից, երբ տվել էին այն ինձ Սփոփող Միությունում։ Ես սկսեցի կարդալ նախաբանը։ Երրորդ էջի վրա ես գտա Սփոփող Միության իններորդ գերագույն նախագահ՝ Բել Ս․ Սփաֆորդի հետևյալ պատմությունը․

«Կարծում եմ, այսօր միջին կինը,- գրում է նա, - լավ կանի, եթե հասկանա իր հետաքրքրությունները, գնահատի իր գործողությունները, որոնցում ներգրավված է, ապա քայլեր ձեռնարկի իր կյանքը պարզեցնելու ուղղությամբ, առաջին տեղում դնելով առաջնային կարևորություն ունեցող հարցերը, և շեշտադրումը դնելով այնտեղ, որտեղ հատուցումը կլինի ամենամեծը և տևականը, ազատելով իրեն ավելի քիչ հատուցվող գործերից» (2011, xiii)։

Սուրբ գրություններից բացի ոչ մի այլ ընթերցանություն այդքան խորը տպավորություն չէր գործել ինձ վրա։ Այդ կինը, որը մահացել էր ավելի քան 30 տարի առաջ, խոսում էր ինձ հետ։ Նրա խոսքերը, կարծես, ավելի կարևոր են այսօր, քան այն ժամանակ, երբ նա արտասանել է դրանք։

Ես անմիջապես հասկացա, որ երբեք այլևս առցանց խաղեր չեմ խաղա: Ես անջատեցի համակարգիչը, գնացի քնելու և ասացի ամուսնուս իմ որոշման մասին։ Հաջորդ օրը ես չմիացրեցի համակարգիչը։ Փոխարենը, ես հաշվեցի, թե քանի ժամ էի ծախսում ամեն օր այդ խաղերի վրա։

Ես բազմապատկեցի օրեկան երեք ժամը 365-ով (տարվա օրեր) և բաժանեցի 24-ով (օրվա ժամեր)։ Ես ապշած էի, գիտակցելով, որ տարվա մեջ կորցրել էի 45.62 օր: Այդ թանկարժեք ժամերը և օրերը հավերժ կորած էին։ Ես կարող էի անցկացնել այդ օրերը, կարդալով իմ սուրբ գրությունները, ամուսնուս և երեխաներիս հետ, ծառայելով ուրիշներին կամ մեծարելով իմ կոչումները։

Բարձրագույն Իշխանավորները հաճախ են անդրադառնում այս թեմային գերագույն համաժողովի ընթացքում: Սակայն դա երբեք չէր հասել մեր տուն, ես կարծում էի, թե դա ինձ չէր վերաբերում։

Ես երախտապարտ եմ, որ Սուրբ Հոգին օգնեց ինձ հասկանալ, որ Բարձրագույն Իշխանությունները և Բել Ս․ Սփաֆորդը խոսում էին հենց ինձ հետ։